ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ովքե՞ր են Հրազդանի քաղաքապետի հավակնորդները. Aravot.am 10/11/2018 16:47 | Քաղաքական
Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի մարզկենտրոն Հրազդան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են: Դրանք ևս արտահերթ են, ինչպես այդ օրը Հայաստանի մի քանի խոշոր քաղաքներում:
Արտահերթ այս ընտրությունները պայմանավորված են գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ, որի արդյունքում մի քանի խոշոր քաղաքների քաղաքապետեր հրաժարականներ տվեցին: Հրազդանի նախկին քաղաքապետը ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն էր:
Հրազդանը նա ղեկավարել էր 15 տարի: 2016-ին Արամ Դանիելյանի մրցակիցն էր այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Այժմ, Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար մրցելու են Սասուն Միքայելյանի որդին`Սեւակ Միքայելյանը, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանը (մեծամասնական ընտրակարգով ընտրված) եւ Լեւոն Ստեփանյանը: Երեքն էլ անկուսակցական են, երեքն էլ ինքնաառաջադրվել են:
Այսօր ինքնաբացարկ ներկայացնելու վերջնաժամկետն է: Հրազդանում խոսակցություններ են պտտվում, որ Դավիթ Քոչարյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու: Պատճառն այն է, որ որեւէ մեկի կողմից նա պաշտպանության չի արժանացել, թեեւ, ըստ տեղացիների, թակել է բոլոր հնարավոր դռները: Aravot.am-ը փորձել է զրուցել Դավիթ Քոչարյանի հետ:
Վերջինս անպատասխան թողեց մեր բոլոր զանգերը: Իր պատգամավորական գործունեության ընթացքում Դավիթ Քոչարյանն աչքի ընկավ 2014 թվականի մարտին`քրեական պատմությամբ: 2914 թվականի մարտի 9-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանն իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել էր վիճաբանության մասնակիցներից մեկի գլխին, այնուհետեւ կրակել գետնին:
Այս դեպքի առիթով քրեական գործ հարուցվեց` ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ. պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով: ԲՀԿ-ական պատգամավորը, սակայն, հերքում էր, որ իր ձեռքին զենք է եղել:
Նա նաեւ ԲՀԿ խմբակցությունը լքելու դիմում էր գրել, հետո ի հայտ եկավ առհասարակ մանդատից հրաժարվելու դիմում, հետո խոսակցություններ եղան, որ նա լքելով ԲՀԿ-ն պատրաստվում է անդամակցել ՀՀԿ-ին: Ի վերջո, նա համալրեց ԲՀԿ-ական այն պատգամավորների շարքերը, որոնք Գագիկ Ծառուկյանի`քաղաքականությունից հեռանալուց հետո կանգնեցին Սերժ Սարգսյանի կողքին:
Մյուս թեկնածուն`Լեւոն Ստեփանյանը, Հրազդանում հայտնի է իբրեւ ապրիլյան հեղափոխական գործընթացների ակտիվիստ:
Նա հայտնի է նաեւ որպես հետհեղափոխական շրջանում կոտայքի մարզպետ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի մտերիմ: Իր նշանակման սկզբնական շրջանում Ռոմանոս Պետրոսյանը եւ Լեւոն Ստեփանյանը համատեղ մարզային-մշակութային ծրագրեր են արել: Ասում են`Լեւոնը կրեատիվ մտածողություն ունի, Հրազդանում «անտիսրճարան» է հիմնել, երիտասարդների շրջանում դրական է ընդունվում, բայց նրա`քաղաքապետ ընտրվել-չընտրվելու հարցում մարդիկ ձեռնպահ են մնում գուշակություններ անելուց:
Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Սասուն Միքայելյանի որդին`Սեւակը`ներխուժել էր մարզպետի աշխատասենյակ, վիճել նրա հետ եւ քաշքշել նրան: Թեեւ Սեւակ Միքայելյանը հերքեց, որ իր եւ մարզպետի միջեւ վիճաբանություն է եղել, սակայն, տեղացիները պատմում են, որ հեղափոխությունից հետո, սկզբնական շրջանում ազդեցության ոլորտների հակամարտություն էր ընթանում, որում, Սասուն Միքայելյանի թեւը կարծես պարտվեց, քանի որ այժմ ավելի զուսպ են, քան հետհեղափոխական սկզբնական շրջանում: Համենայնդեպս, Հրազդանի քաղաքապետարանում Սասուն Միքայելյանը կարողացել է կադրային հարցեր լուծել եւ յուրայինների նշանակել, իսկ մարզպետարանի որոշ թափուր պաշտոններում այդպես էլ չի հաջողում յուրայիններին նշանակել:
«Սասունի դուխը նստել ա»,- ասում են մարդիկ:
Ինչեւէ, տեղացիները կարծում են, որ Սասուն Միքայելյանի որդին այս պահին ամենամեծ շանսերն ունի Հրազդանի քաղաքապետ դառնալու, քանի որ հայրը լավ թիմ ունի, որն ակտիվ աշխատում է: Սեւակ Միքայելյանի թեկնածությունն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից չպաշտպանելու մասով երկու կարծիք կա Հրազդանում: Մի մասը համարում է, որ սա իբր սովորական իշխանական խաղ է` «որ վաղը-մյուս օրն անցնի, ասեն իշխանությունը չի պաշտպանում, ժողովուրդը ընտրեց»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից