Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   23:45 ՄԻՊ-ը պատգամավոր Գառնիկ Դանիելյանին հորդորում է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները 01/24/2025   23:35 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներում 01/24/2025   23:23 Դանիան համաձայն է ԱՄՆ-ի հետ քննարկել Գրենլանդիայի հարցը 01/24/2025   23:08 ԱՄՆ-ում ավելի քան 700 հազար դպրոցականներ հայտնվել են արտաքսման վտանգի առաջ 01/24/2025   22:55 Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել 01/24/2025   22:54 ՄԱԿ-ը աջակցում է Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հնարավորությանը 01/24/2025   22:48 Ստամբուլ-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում 01/24/2025   22:36 Տղամարդկանց մատնանշել են առողջության համար ամենավտանգավոր ալկոհոլը 01/24/2025   22:22 Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին․ Քոչարյան 01/24/2025   22:11 Թրամփը Կանադային հարկային մեղմացում է խոստացել, եթե վերջինս մտնի ԱՄՆ-ի կազմի մեջ 01/24/2025   21:59 Պուտինը Տիգրան Քեոսայանին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհել 01/24/2025   21:49 Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 01/24/2025   21:37 Թուրքիայում կալանավորել են հյուրանոցի տիրոջը, որտեղ հրդեհի հետևանքով 78 մարդ Է զոհվել 01/24/2025   21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը 01/24/2025   21:12 Թրամփը նշել Է Ուկրաինայի հակամարտության լուծման խոչընդոտը 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/24/2025   20:46 Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն հսկայական ռեսուրսները, որն այս իշխանությունը վատնում է մասկիշոուներից մինչև «դատական ատյաններում» իրականացվող ֆարսը. Տիգրան Աբրահամյան 01/24/2025   20:31 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին 01/24/2025   20:19 Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 01/24/2025   20:06 Նվեր Ծառուկյանը գործուղման է, կվերադառնա ու կմասնակցի քննությանը. փաստաբան 01/24/2025   19:56 «Հոգեբանական խնդիր ունե՞ք», «Ոչ», «Վստա՞հ եք»․ Լևոն Քոչարյանի գործով Ասատուրովը բարձրացրեց տուժող ոստիկանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու հարց 01/24/2025   19:53 Իրավիճակը՝ Լարսում 01/24/2025   19:43 15 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ քաղաքը, ոչ էլ 100 դրամը. Ալեն Սիմոնյանը՝ տրանսպորտի թանկացման մասին 01/24/2025   19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա 01/24/2025   19:19 Ռուսաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները 01/24/2025   19:11 Իսրայելը կհետաձգի Լիբանանից զորքերի դուրսբերումը 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/24/2025   18:45 Մոսկվան Կիևին է փոխանցել 757 զինծառայողի մարմին 01/24/2025   18:31 Գևորգ Ալթունյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 01/24/2025   18:08 Խոշոր հրդեհ է բռնկվել Ստամբուլում (տեսանյութ) 01/24/2025   18:05 Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 01/24/2025   17:53 Նար-Դոսի փողոցում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) 01/24/2025   17:47 Քաղաքական և հանրային գործիչների կողմից ատելության խոսքի կիրառումը մտահոգիչ է. Մանասյան 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/24/2025   17:21 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին 01/24/2025   17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 01/24/2025   17:00 Լեւոն Քոչարյանի գործով «տուժած» ոստիկանը դատարանում խոստովանեց՝ ինքը ֆիզիկական ուժ գործադրող է, բանակցություններ վարելու վերապատրաստում չի անցել (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   16:27 Թբիլիսիի հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ապարատներն «անցել են» ցուցարարների կողմը 01/24/2025   16:23 Բռնություն գործադրած ոստիկանը դարձել է տուժող. շարունակվում է Լեւոն Քոչարյանի գործով նիստը. ուղիղ միացում 01/24/2025   16:21 Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները. ԳԹԿ 01/24/2025   16:19 Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը 01/24/2025   16:07 Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան 01/24/2025   15:55 Հասկացա, որ ռուսական կողմն ըմբռնումով է մոտեցել ու անգամ հավանություն տվել.Գևորգյանը՝ Հովհաննիսյանին 01/24/2025   15:35 Ստամբուլում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր 01/24/2025   15:23 Եթե դա վաշխառուական մոտեցում է, ուրեմն իմացեք, որ դա ամրագրված է ԵՄ-ի հիմնադիր փաստաթղթերում. Եղոյանը՝ Խզմալյանին (տեսանյութ) 01/24/2025   15:22 ՀՀ քաղաքացիները ե՞րբ կկարողանան առանց վիզաների շրջագայել. հարց փոխարտգործնախարարին 01/24/2025   15:15 Կոճոռ թաղամասի բնակիչները շատ դժվարին վիճակում են, փայտե կացարանները հերթով քանդվում են, պատերն անջատվում են. Մելքոնյան 01/24/2025   14:58 Ստամբուլում գործող մասնավոր հայկական վարժարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել
01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ)

Դատավոր Ս.Բաղդասարյանը ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստին չապահովելը վերագրում է դատարանի ծանրաբեռնվածությանը. ՀՔԱ 10/11/2018   11:49  |  Քրեական խրոնիկոն

2018 թ. հոկտեմբերի 9-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց քննել մեկ ցուցմունքով գողության մեջ մեղադրվող Հովիկ Մատինյանի գործը: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Այս անգամ, ի տարբերություն նախորդ դատական նիստի, դատարանը կարողացել էր ապահովել Հովիկ Մատինյանի մասնակցությունը դատական նիստին, սակայն նիստը կրկին ուշացումով սկսվեց, այս անգամ՝ 20 րոպե:

Հիշեցնենք՝ 2017 թ. հոկտեմբերին ՌԴ-ից Գյուլագարակ գյուղում հյուրընկալված Հ. Մատինյանին 700.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի գողության մեջ մեղադրել է գյուղի մեկ այլ բնակիչ՝ Ա. Մատինյանը: Ընդ որում՝ նա գողություն անողին նախ այլ կերպ է նկարագրել, հետո փոխել է ցուցմունքը՝ պատճառաբանելով, թե գողության օրը շփոթված է եղել: 

Տուժողի ցուցմունքից բացի՝ քրեական գործում Հովիկ Մատինյանի մեղքն ապացուցող այլ փաստեր չկան: Ամբաստանյալն ու հարազատները պնդում են, որ նա գողության մեջ հանիրավի է մեղադրվում:

Նրա շահերը պաշտպանում են փաստաբան Արշակ Մկոյանն ու ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:

2018 թ. հոկտեմբերի 9-ին կայացած դատական նիստի ընթացքում դատարանը հետազոտեց գրավոր և իրեղեն ապացույցները, ապա լսեց ամբաստանյալի ցուցմունքը:

Գրավոր ապացույցներն ուսումնասիրելու ընթացքում ապացույցների վերաբերելիության առնչությամբ դիտարկումներ արեց պաշտպան Ա. Մկոյանը:

Ապացույցների հետազոտումից հետո դատարանը անցավ ամբաստանյալի հարցաքննությանը: Նրան նախ հարցաքննեց պաշտպանական կողմը, ապա  դատախազ Գուրգեն Սաֆարյանը հայտարարեց, որ ամբաստանյալին հարցեր ուղղելու համար իրեն ժամանակ է պետք և խնդրեց հետաձգել դատական նիստը:

Մինչ դատարանը կքննարկեր դատական նիստը հետաձգելու հարցը, պաշտպան Արշակ Մկոյանը հայտարարություն արեց դատարանի գործողությունների մասին: Հիշատակելով նախորդ դատական նիստերին ամբաստանյալի ներկայությունը չապահովելու դեպքերը՝ նա շեշտեց, որ դատարանը մի կողմից չի կարողանում պատշաճ ձևով ապահովել ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստերին, մյուս կողմից էլ մերժում է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունները:

Խափանման միջոցը փոխելու և Հովիկ Մատինյանին ազատ արձակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունները դատարանի կողմից դժկամությամբ ընդունելու և առանց հիմնավորումների մերժելու մասին փաստում է նաև Հ. Մատինյանի մյուս պաշտպան Անի Չատինյանը:

Նա նշում է, որ մեկ ապացույցի հիման վրա չի կարող մեղադրանք առաջադրվել ու առավել ևս՝ դատապարտվել. պետք է այլ ապացուցող հանգամանքներ ևս լինեն, ինչն այս դեպքում չկա: Գործի հիմքում միայն տուժողի ցուցմունքն է, որը ևս միանշանակ չէ: Եվ Հ. Մատինյանն այս պայմաններում շուրջ մեկ տարի անազատության մեջ է:

Հիշեցնենք, որ դատարանը մեկ ժամ ուշացումով սկսեց նախորդ դատական նիստն ու հայտարարեց, որ ամբաստանյալին հնարավոր չի եղել դատարան բերել, քանի որ նրա պնդմամբ՝ դատարանի գրությունը ՔԿՀ-ում չէին ստացել: Իսկ դրան նախորդած դատական նիստն էլ 1 ամսով հետաձգվեց առանց սկսվելու և դատավորի՝ դահլիճ ներկայանալու:

Հակառակ դատավոր Ս. Բաղդասարյանի՝ հոկտեմբերի 1-ի դատական նիստի ժամանակ արված հայտարարությանը, թե դատարանի գրությունը ՔԿՀ-ում դեռևս չեն ստացել, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի գրավոր հարցմանը «Վանաձոր» ՔԿՀ պետ Արտակ Հովհաննիսյանը 2018 թ. հոկտեմբերի 5-ին պատասխանել էր, որ հոկտեմբերի 1-ին նշանակված դատական նիստի համար Հովիկ Մատինյանին դատարան ներկայացնելու որևէ ծանուցում կամ գրություն դատարանից չի ստացել:

Դատարանում պաշտպանի հայտարարությանը դատավոր Ս. Բաղդասարյանը վրդովված արձագանքեց, թե բոլորն էլ շատ լավ գիտեն և պարտավոր են իմանալ, որ դատարանը ծանրաբեռնված է աշխատում, և դրանով պայմանավորված՝ հնարավոր են բացթողումներ ու թերացումներ:

Այսպիսով դատախազի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2018 թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:40-ին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]