ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է «Մարտի 1-ի» գործով. «Հրապարակ» 10/09/2018 10:26
«Հրապարակ»-ը գրում է, որ կիրակի մի նոր քրեական բոթ տարածվեց, որը պաշտոնական հաստատում ստացավ միայն երկուշաբթի՝ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին:
Արդեն երկու օր է՝ ՀՔԾ-ն հրաժարվում է որևէ տեղեկություն հայտնել հանրությանն այն մասին, թե ինչ հանցանքի մեջ են կասկածում գործարարին: «Մենք անհրաժեշտ չենք համարում հրապարակորեն հայտնել, թե ինչու է նա ձերբակալված»,- պատասխանեց ՀՔԾ մամուլի խոսնակը, իսկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ընդամենը ավելացրեց. «Եթե նախաքննական մարմինը նպատակահարմար չի գտնում, մենք չենք կարող տեղեկություն տալ»:
«Այսպիսով, կարելի է ասել, որ իրավապահներն առևանգել են հայտնի գործարարին՝ առանց ջանալու գոնե մոտավորապես իրազեկել հանրությանը, թե ինչ է նրան մեղսագրվում:
Կամ էլ, ինչպես հաճախ պատահում է գործնականում, մի թել են գտել, թելից քաշում են, որ տեսնեն, թե ինչ հանցակազմ դուրս կգա, որ ըստ այդմ էլ մեղադրանք առաջադրեն ու նոր ներկայացնեն հանրությանը: Հասկանալի է, որ այս պրակտիկան իրավունքի հետ կապ չունի, բայց այն Սերժ Սարգսյանի ժամանակներից չի փոխվել:
Եվ այսպես, մեր տեղեկությունները՝ ոչ պաշտոնական, սակայն հաստատված, հետևյալն են. Սամվել Մայրապետյանին կիրակի՝ հոկտեմբերի 7-ին, ձերբակալել են «Մարտի 1-ի» գործի շրջանակներում: Նրա դեմ ցուցմունք է տվել մեկ այլ հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որը ևս հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում: Քննության առարկան Մայրապետյանի և Սիլվա Համբարձումյանի միջև կատարված գումարային փոխանցումն է: Փոխանցողը եղել է Սամվել Մայրապետյանը»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝ 09.10.18թ. համարում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ