ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հասունացող դավադրությո՞ւն, շանտա՞ժ, թե՞ էմոցիոնալ պոռթկում. ինչո՞ւ են աղմկում ծռերը. «Փաստ» 10/09/2018 10:46 | Մամուլ
«Փաստ» թերթը գրում է, որ վերջերս կուսակցություն դարձած «Սասնա ծռեր» խմբավորման անդամները կարծում են, որ Փաշինյանը շատ մեղմ է՝ իրենց բառերով՝ նախկին ռեժիմի մնացորդների նկատմամբ: Ծռերն առաջարկում են ելնել հեղափոխության առաջ բերած իրավիճակից ու անցումային լուծումներ գտնել՝ չապավինելով նախորդ իշխանության ընդունած սահմանադրությանը ու չզբաղվել իրավական տառակերությամբ:
Զարմանալիորեն միաժամանակ նման հռետորաբանությամբ են սկսել հանդես գալ մարդիկ, ովքեր ներկայանում են վերլուծաբան, քաղաքագետ կամ մտավորական. նրանք եւս կոչ են անում Փաշինյանին լինել ավելի կոշտ:
Այն, որ անկախ սուր հռետորաբանությունից Փաշինյանը կարեւորում է գործող Սահմանադրության շրջանակներում առկա քաղաքական ճգնաժամից դուրս գալը, հաճախ հիմնավորվում է միջազգային հանրության հանդեպ ունեցած վախերով:
Որոշակի վախեր, ավելի ճիշտ՝ ռիսկեր, իհարկե, կան, բայց առավել հիմնարար պատճառ էլ կա, որ Փաշինյանին դրդում է մնալ սահմանադրականության շրջանակներում ու իր լայն հանրային աջակցությունն օգտագործել մեղմ չափաբաժնով:
Կոշտ սցենարների, իսկ ավելի կոնկրետ՝ ժողովրդի՝ ԱԺ–ում հայտնվելու եւ այն ցրելու պարագայում նախկին քաղաքական վերնախավը էլ ավելի է սեղմվելու պատին ու չի բացառվում, որ սկսի ավելի կոշտ դիմադրել: Ինչն անժխտելիորեն բերելու է նոր քաղաքական ցնցումների ու անկայունությունների, որոնց պատասխանատուն լինելու է նախ Փաշինյանը:
Ըստ այդմ՝ գործող սահմանադրության շրջանակներում մնալու Փաշինյանի մարտավարությունը ոչ թե իրավական տառակերություն է կամ մեղմություն, այլ չոր հաշվարկ՝ իրավիճակից դուրս գալ հնարավորինս քիչ ցնցումներով ու փափուկ: Հանրահավաքային տրամադրությունների կիրառման գործում Փաշինյանը շատ հաշվենկատ է:
Իրականում հաշվարկը շատ պարզ է՝ Հայաստանում կան ուժեր, որոնք փափուկ խաղի պայմաններում պահանջարկ չունեն: Նրանց պետք է առավել սուր, կոնֆրոնտացիոն իրավիճակ, որտեղ նրանց թե՛ հռետորաբանությունը, թե՛ գործիքակազմը կարող է կիրառելի լինել:
Այս իմաստով շատ հետաքրքրական է, թե ինչպես են դասավորվելու Փաշինյանի եւ «Սասնա ծռերի» հարաբերությունները, ընդհանրապես ինչպես է դասավորվելու Ծռերի քաղաքական ապագան:
Դժվար է ասել, ընթացիկ դատավարության պայմաններում, երբ նրանցից դեռ չի հանվել մեղադրանքը, Ծռերն ինչպե՞ս են մասնակցելու ընտրություններին: Արդյոք նրանց խափանման միջոցը փոխելուն ուղղված քաղաքական մեսիջներին զուգահեռ Փաշինյանն, օրինակ, նրանց տվել է քաղաքական հեռանկարի երաշխիքներ:
Թե՞ Ծռերը մտադիր են կորզել այդ երաշխիքները՝ ուժային գործողությունների շանտաժով կամ ինչպես վերը նշեցինք՝ Փաշինյանի ոճը մեղմ որակելով ու ավելի կոշտ սցենարներ առաջարկելով, սցենարներ, որտեղ իրենց դերակատարությունը կգա առաջին պլան: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կունենանք առաջիկայում:
Իսկ այժմ ընդամենն արձանագրենք, որ թե՛ հեղափոխության, թե՛ դրա մրցակիցների ճամբարներում նկատելի են դառնում ուժեր, որոնց ձեռնտու է իրավիճակի սրումն ու կոնֆլիկտի էսկալացիան»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից