ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ-ում 3-ի փոխարեն նվազագույնը 4 քաղաքական ուժ ներկայացված կլինի. ԸՕ հայեցակարգն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով 10/09/2018 15:12 | Ընտրական իրավունք
Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգը: Կառավարությունում տեղի ունեցած քննարկման ընթացքում Դանիել Իոաննիսյանը նշեց, որ նոր հայեցակարգով հանվել է տարածքային ցուցակներով (ռեյտինգային) ընտրակարգը:
«Սահմանվում է, որ ընտրություններն անցկացվելու են 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ֆիքսված ցուցակներով: Ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է, ինչպես կառավարության ծրագրում է սահմանված»,- ասաց Իոաննիսյանը:
Նա հավելեց, որ Ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգով Ազգային ժողովի ընտրությունների համար անցողիկ շեմը կուսակցությունների և դաշինքների համար նվազում է մեկական տոկոսով: Սա նշանակում է, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանվում է 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս: «Նախատեսվում է, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի նվազագույն թիվը ներկայիս 3-ի փոխարեն դառնա 4՝ անկախ անցողիկ շեմից: Այսինքն, օրենքով երաշխավորվելու է, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինի նվազագույնը 4 քաղաքական ուժ»,- մանրամասնեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը:
Իոաննիսյանի խոսքով՝ մի փոքր փոխվել են նախընտրական քարոզչության խաղի կանոնները: Տրված են ավելի լայն հնարավորություններ՝ ռեսուրսների հաշվին քարոզչություն իրականացնելու: Այսինքն, անվճար եթերաժամանակն է ավելացվել՝ պետք է լինեն հեռուստաբանավեճեր: Սահմանված է, որ այդ հեռուստաբանավեճերից առնվազն մեկը պետք է լինի առնվազն ընտրական ցուցակների առաջին համարների մակարդակով: Նախատեսված է, որ զինծառայողները պետք է ավելի լայն հնարավորություններ ունենան նախընտրական նյութերին ծանոթանալու համար: Մասնավորապես, հեռուստաբանավեճերը, նախընտրական քարոզչության նյութերը հեռուստատեսությամբ դիտելու հնարավորություն պետք է ունենան, որպեսզի ավելի լավ կողմնորոշվեն, թե ում օգտին են քվեարկելու»,- ընդգծեց նա:
Որոշակի փոփոխություններ են նախատեսված նաև այն նորմերում, որոնք երաշխավորում են, որ ընտրությունները չեն կեղծվելու: «Օրինակ, պատահականության սկզբունքով վերահաշվարկը, որն, ըստ էության, նրա համար է, որ ընտրական տեղամասում պարկը փակելուց՝ անկախ նրանից, թե ինչպիսի մթնոլորտ է եղել տեղամասում, որևիցե մեկը վստահություն չունենա, որ այդ պարկը չի բացվելու: Ինքնասոսնձվող դրոշմանիշերը պետք է ևս մեկ անգամ հաշվարկվեն տարածքային հանձնաժողովում: Շատ փոփոխություններ, որոնք կապված են ընտրությունների օրինականության պահպանման հետ, արդեն իրականացված են»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի հայեցակարգը հոկտեմբերի 5-ին ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ: «Մեզ համար կարևոր է լսել նրանց կարծիքները, որովհետև այդ կառույցները բավականին փորձառու են, իսկ նրանց փորձագիտական կարողությունները, տեսակետները շատ կարևոր են: Հայեցակարգում իմպլեմենտացված են շատ առաջարկներ գործող Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, որոնք նախկինում եղել են Վենետիկի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ առաջարկներում»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ