ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարարին 10/08/2018 13:39 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Աշոտ Հակոբյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
Ներկայացնելով նորանշանակ նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որպես ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ՝ Հակոբ Արշակյանը կառավարությունում համարվում էր և հիմա առավել ևս պետք է համարվի Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու քաղաքականության իրականացման թիվ մեկ պատասխանատուն: «Մենք հետագայում պետք է մտածենք այս պատասխանատվությունն առավել արդյունավետ դարձնելու կառուցվածքային մեխանիզմների լրամշակման շուրջ, բայց ընդհանուր առմամբ մեր խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝ Հայաստանի Հանրապետությունն ագրարային-հանքարդյունաբերական-խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունեցող երկրի: Այս գործում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դերը պետք է ավելի առաջ մղվի», - ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետի խոսքով՝ տրանսպորտի և կապի ոլորտներում ևս աշխատանքի կազմակերպումը պետք է լինի տեխնոլոգիական, և այս առումով մեծ կարևորություն ունի կառավարման թվայնացումը:
«Ընդհանրապես 21-րդ դարում՝ սկսած գյուղատնտեսությունից վերջացրած աշխատանքի կազմակերպմամբ, պետք է լինի տեխնոլոգիական: Ընդ որում, ուզում եմ, որ շփոթմունք չլինի. երբ ասում եմ՝ գյուղատնտեսությունը պետք է լինի տեխնոլոգիական, դա չի նշանակում, որ գյուղմթերքը պետք է լինի էկոլոգիապես ոչ մաքուր: Հակառակը, տեխնոլոգիաները պետք է կիրառենք, որպեսզի մեր գյուղմթերքը լինի բնապահպանական առումով ավելի մաքուր, որովհետև Հայաստանը պետք է լինի մաքուր սննդի երկիր: Տնտեսական կառուցվածքի մասին մեր պատկերացումներում առանցքային տեղ է զբաղեցնում էկո Հայաստանի՝ կանաչ Հայաստանի հայեցակարգը, և տեխնոլոգիաները երբեք և որևէ դեպքում չի կարելի հակադրել բնությանը, բնապահպանությանը, հակառակը, մենք այս ամենը դիտարկում ենք մեկ ընդհանուր հայեցակարգի մեջ», - նշել է վարչապետը՝ աշխատանքային հաջողություններ մաղթելով նորանշանակ նախարարին և նախարարության անձնակազմին:
Անդրադառնալով պետական կառավարման համակարգի աշխատանքին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այս ընթացքում տարբեր տեղերում և նաև նախարարություններում լինում են, չեմ ուզում ասել սաբոտաժի, բայց ինչ-որ պաուզայի դրսևորումներ, որ սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի: Մի անգամ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ բարձրաստիճան մի պաշտոնյայի ասեցի, որ իզուր մի սպասեք, որովհետև այն, ինչին սպասում եք, տեղի չի ունենալու, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի հաղթանակն անշրջելի է, և ինչքան շուտ սա գիտակցենք, այնքան լավ բոլորիս համար: Վերջին միջազգային հարցումների համաձայն՝ մեր կառավարությունը, հեղափոխությունն ունի ՀՀ քաղաքացիների 92 տոկոսից ավելիի աջակցությունը: Կարծում եմ՝ այս և մյուս փաստերը պետք է բոլորիս հուշեն, որ հին էջից պետք է դուրս գալ: Բայց եթե կպարզվի, որ կան մարդիկ, ովքեր չեն ուզում հին էջից դուրս գալ, մենք կփակենք հին էջը, և նրանք նույնպես կմնան հին էջում: Մենք բոլորին հաջողություն ենք մաղթում իրենց գործերում, իրենց կյանքում և առօրյայում: Բայց Հայաստանն իսկապես ազատ և երջանիկ դարձնելու ճանապարհին մեզ չի կանգնեցնի ոչ ոք և ոչինչ: Ես ուզում եմ, որ մենք բոլորս շատ հստակ սա գիտակցենք: Մենք խնդիր ունենք, ի վերջո, այս ամենի շուրջ և հանուն այս ամենի համախմբել մեր ազգի ողջ պրոֆեսիոնալ ներուժը: Մեզ համար բացարձակապես կապ չունի և մենք մարդկանց մեղադրանքներ չենք ներկայացնելու միայն այն բանի համար, որ երկար տարիներ աշխատել են այս կամ այն կառավարության, այս կամ այն քաղաքական թիմի հետ: Մեր գործունեության մեջ առաջնահերթությունը պետք է տրվի պրոֆեսիոնալիզմին և պետությանը, հայրենիքին ծառայելու ներուժին: Այդ ծառայության կարիքն ունի մեր կառավարությունը, մեր ժողովուրդը և մեր պետությունը: Ես բոլորիս հաջողություն եմ մաղթում այդ ծառայությունն իրականացնելու գործում»:
ՏԿՏՏ նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և էլ ավելի մեծ նվիրումով հայրենիքին ծառայելու հնարավորության համար: Նա հավաստիացրել է, որ նախարարությունն աշխատելու է՝ առաջնահերթությունը դնելով ինքնադրսևորման, նախաձեռնություններ վերցնելու և աշխատանքներն իրականացնելու սկզբունքների վրա: Հակոբ Արշակյանի խոսքով՝ նախարարության թիմը կկարողանա առաջ տանել այդ աշխատանքը, և յուրաքանչյուրը պետք է զգա իր վրա դրված պատասխանատվությունը:
Կառավարության ղեկավարը կարևորել է ինքնադրսևորումն ու նախաձեռնողականությունը՝ նշելով, որ պետական համակարգը պետք է աշխատի ոչ թե այն տրամաբանությամբ, որ եթե վերևից գաղափարները կգան՝ կգան, եթե չեն գա, ուրեմն ոչ մի անելիք չկա: «Կարծում եմ՝ դա փոխադարձ շարժում պետք է լինի, և գաղափարները պետք է գեներացվեն և′ նախարարություններում, և′ կից կառույցներում, և′ կառավարությունում, և′ աշխատակազմում, որովհետև շատ կարևոր է, որ այդ գաղափարները, որոնք առաջ են քաշվում, նաև շատ արագ իրականություն դառնան, կամ առնվազն դրանց իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարվեն», - եզրափակել է վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից