ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուս հայտնի գործիչները խաղաղության կոչ արեցին ԼՂ հակամարտության կողմերին 10/08/2018 11:29 | Ղարաբաղյան հակամարտություն
Ռուսաստանից ժամանած հայտնի քաղաքական, մշակութային հասարակական գործիչներ «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում եղան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` խաղաղության կոչ հղելով հակամարտության կողմերին։
Նրանց ուղեկցում էին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանի և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի տիկնայք։
«Կանանց երկխոսություն» կուսակցության ղեկավար Ելենա Սեմերիկովան, ով 2017 թվականին առաջադրել էր նաև իր թեկնածությունը ՌԴ նախագահի ընտրություններում, արցունքն աչքերին հիշում էր, որ արցախյան պատերազմի տարիներն ինքն իր վրա է զգացել: «Ինձ համար հիմա շատ դժվար է խոսել: Երբ մենք հասնում էինք սահմանագիծ պատերազմի ճանապարհներով, մեզանից յուրաքանչյուրը յուրովի ապրումներ ունեցավ: Իրոք մենք պետք է ներդնենք մեր ջանքերը փրկելու համար գոնե մեկ մարդկային կյանք: Ես ազգությամբ ռուս եմ, վերապրել եմ այս հակամարտությունը ընտանիքիս հետ միասին»,-նշեց նա:
Սեմերիկովան նշեց, որ իր պարտքն է համարում որպես մայր, որպես կին միանալ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը:
«Մենք այսօր պետք է պահպանենք յուրաքանչյուր կյանք: Ես համոզված եմ, որ այս միջազգային շարժումը կընդլայնվի տարբեր երկրների կանանց ներդրած ուժի միջոցով»,-ասաց նա:
Ռուս հայտնի գրող Լյուդմիլա Ուլիցկայան սահմանագիծ էր բերել զինվորներին բաժանելու իր գրքերը:
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի մեր մեջ եղած ատելության դեմ, քանի որ այս իրավիճակը անելանելի և անդառնալի է: Պետք է հոգու խորքում գտնել բավարար սեր`այս ամենը վերականգնելու համար»,- ասաց նա:
«Որբ երեխաներին աջակցող կամավորներ» բարեգործական ֆոնդի նախագահ Ելենա Ալշանսկայան համոզված է, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ արմատախիլ անելու տասնամյակներով ձևավորված ատելությունը: «Մեզ ուղղակի այս երկիր մոլորակի վրա անհրաժեշտ է ապրել, գտնել երկրորդ կեսին, երեխաներ ունենալ և բոլորին պետք է տալ հնարավորություն ապրելու այդ կյանքը»,- նշեց նա:
Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան առաջնագծից հորդորեց կողմերին խաղաղություն հաստատելու փորձեր անել: «Մեզ համար շատ վիրավորական կլինի, որ այն կանանց նկատմամբ, ովքեր հիմա այստեղ են, հետագայում սանկցիաներ կիրառվեն: Մենք ուզում ենք նույն կոչն անել նաև սահմանի այն կողմից»,-ասաց նա:
Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավ ձեռնարկելու իր նախաձեռնության մասին առաջին անգամ հայտարարել է հուլիսի 24-ին՝ Մոսկվայում: Ավելի վաղ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին խոսելով Հակոբյանն ասել էր. «Ես հույս ունեմ, որ ձեր ձայնը և մեր ձայնը կհասնի նաև ադրբեջանցի մայրերին, և նրանք նույնպես կխոսեն ընդդեմ պատերազմի և հանուն խաղաղության: Եվ եթե դա տեղի ունենա, մեր շարքերը համալրվեն, մի օր անպայման մեր խոսքը կհասնի նաև կրակի հրաման տվող և պատերազմ սկսել-չսկսելու մասին որոշում կայացնող տղամարդկանց»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ