ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը դռնփակ ռեժիմով քննարկել է համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը 10/04/2018 15:06
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը նշել է, որ կառավարությունն այսօրվա նիստում դռնփակ ռեժիմով կքննարկի համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: «Այն մենք կքննարկենք դռնփակ ռեժիմով, որովհետև օրենքը նախատեսում է, որ Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում քննարկումը պետք է լինի դռնփակ: Տրամաբանական չի լինի, եթե կառավարության նիստում դռնբաց քննարկվի, հետո ԱԺ հանձնաժողովի նիստում՝ դռնփակ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Օրենսդրական նախաձեռնություններ.
հոկտեմբերի 11-12-ը կլինեն ոչ աշխատանքային օրեր
Հավանության է արժանացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծով առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովով, որին կմասնակցեն ավելի քան 40 երկրների ղեկավարներ:
Ըստ այդմ՝ գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերը՝ հոկտեմբերի 11-12-ը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով:
Օրինագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ, առաջարկություններ: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է դրույթը առավել նպատակահարմար ձևակերպել և առաջարկել «չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում» նախադասությունը շարադրել հետևյալ կերպ՝ «բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ»:
Վերոնշյալ օրինագիծն ընդունելու նպատակով կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվել է ԱԺ նախագահին հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմամբ:
Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է առանձին հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսելով որպես հանցագործության առավել վտանգավոր տեսակ՝ նախատեսել առավել խիստ պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարելու հրապարակային կոչերի, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, եթե առաջացրել է այդ հանցանքները կատարելու իրական վտանգ:
Արդյունքում՝ կքրեականացվեն ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարում պետության քրեական քաղաքականության խստացմանը, այդ հանցագործությունների կանխմանը և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը:
Գործադիրը հավանություն է տվել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը:
Ըստ հիմնավորման՝ օրինագծի ընդունումը հնարավորություն կտա զգալիորեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները՝ մասնակիորեն լուծելով դրանց գերբեռնվածության խնդիրը։ Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխության համաձայն՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Նախատեսվում է նաև նախագծին տալ հետադարձ ուժ: Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
Գործադիրի առաջարկության համաձայն, մասնավորապես, նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե դրա ընդունման արդյունքում ինչպես վարվել այն դատապարտյալների հետ, որոնց պատժի վերահաշվարկի արդյունքում կստացվի, որ դատարանի կողմից սահմանված պատժից ավելի ժամկետով «գտնվել են» քրեակատարողական հիմնարկում:
«Պարոն Մարուքյանի առաջարկած նախագծի հիմնական շարժառիթը ՔԿ–ների բեռնաթափումն է, որը ինչ–որ ձևով կապ ունի համաներման հետ: Եվ քանի որ համաներում հայտարարելու ենք, կարծում եմ՝ այդ խնդիրը լուծվում է: Մանավանդ, որ մեզ մոտ իսկապես հիմա կալանքի կիրառման պրակտիկան փոխվել է. ավելի քիչ թվով մարդիկ են կալանավորվում և ՔԿ–ների գերբեռնվածության խնդիրն էլ լիարժեք լուծված է: Նպատակը, որը դրված է նախագծում, կարծում եմ՝ լուծում ենք, և հավելյալ բարդություններ առաջացնելու խնդիր չկա»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Արտոնություններ՝ հերթական ներդրումային ծրագրերին
Կառավարության որոշմամբ բավարարվել է «Սահլևս» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը գործում է Կոտայքի մարզում, մասնագիտացված է մշակող արդյունաբերության բնագավառում. ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային կրակայրիչների արտադրության մեջ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացել ավելի քան 1 020 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 20 աշխատատեղ՝ 160 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի մոտ 1 մլրդ 109 մլն ՀՀ դրամ:
Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Պրինտարմ դավեստ» ՍՊԸ-ն: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տպագրության ոլորտում։ Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է տպագրության ոլորտում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացել 840 750 հազար ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 5 աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 3 450 մլն ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Մեկ այլ որոշմամբ «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ-ին տրվել է ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն: Հիմնավորման համաձայն՝ արտադրության ծավալները զգալի քանակով նվազելու արդյունքում գործարանը 2009 թվականից ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը։ Այժմ, ընկերությունը նախատեսում է վերազինել և արդիականացնել շաքարավազի արտադրության գործարանը:
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել 3,78 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, ստեղծել 95 նոր աշխատատեղ` 129 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Այլ որոշումներ.
6 մարզպետներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից
Կառավարությունն ընդունել է Աշոտ Սիմոնյանին՝ Արագածոտնի, Հրանտ Մարգարյանին՝ Լոռու, Արագած Սաղաթելյանին՝ Վայոց ձորի, Գագիկ Միրիջանյանին՝ Արմավիրի, Իշխան Սաղաթելյանին՝ Գեղարքունիքի, Կարեն Համբարձումյանին՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշումներ:
Նիկոլ Փաշինյանն նշել է, որ վերոնշյալ որոշումների ընդունումը պայմանավորված է վերջին օրերի քաղաքական իրադարձություններով: «Վերջին օրերի քաղաքական իրադարձությունները տեղի են ունեցել բոլորի աչքի առաջ և եղել են հրապարակային: Նաև մի շարք նախարարներ են ազատվել աշխատանքից: Ուզում եմ նախկին նախարարներին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար:
Կադրային որոշումները կայացվել են քաղաքական հայտնի իրադարձությունների բերումով և ուզում եմ մեր բոլոր գործընկերներին մաղթել հաջողություն»,- ասել է կառավարության ղեկավարը:
Ներկայումս գործող 9 օպերատորներից բացի, պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հնարավորություն կտրվի նաև «Յունիբանկ» ԲԲԸ-ին: Այդ նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Արդյունքում կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը: Վարչապետը հորդորել է ապահովել պատշաճ իրազեկում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների վերաբերյալ, քանի որ կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք տեղյակ չեն, որ բանկերում այդպիսի ծառայություններ են մատուցվում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից