Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել

«Երիտասարդ իշխանությունը տալիս է խոստումներ և վախեցնում է ուրվականներով, բայց առայժմ չի կարողանում անգամ մայրաքաղաքի փողոցներով հոսող աղբի աղբահանությունը կազմակերպել». 168.am 10/04/2018   10:13  |  Քաղաքական

ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արտաշես Շահբազյանը «Դրօշակ» թերթում իր մտահոգություններն է արտահայտել ՀՀ-ում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ:

«Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ մտահոգությունների տեղիք պետք է տա՝ պետական շահի տեսանկյունից: Պետական համակարգը, բոլոր պարագաներում, որոշակի տրամաբանությամբ գործող կառույց է եւ այն ցնցումների ենթարկելը կամ կավե թաց առարկայի պես ձեւափոխելու փորձերը կարող են երկիրը երկարատեւ քաոսի մեջ նետել, ինչը մեծ շռայլություն կլինի մեր պես հիմնախնդիրներ ունեցող երկրի համար:

Հեշտ է հասարակությունը բաժանել սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների եւ նշանակել վիճակի մեղավորներ, դավաճաններ, անմեղներ ու հերոսներ, բայց սա պարզունակ ամբոխավարություն է նշանակում, որ կենսունակ կարող է լինել թերեւս մի որոշակի ժամանակահատված:

Ելնելով այն ճշմարտությունից, որ բոլորը կամ առնվազն մեծամասնությունը ձգտում է երկրի արմատական բարեփոխումների, կարելի է անդրադառնալ, թե մոտեցումների տարբերությամբ պայմանավորված նախաձեռնություններն ու դրանցից բխող իրադարձությունները որքանով են հաշվարկված եւ ինչպիսի արդյունքների ու հետեւանքների կարող են հանգեցնել:

Հայաստանը մեծ փոփոխությունների ընթացքի մեջ է եւ գայթակղություն կա ավելի արագ ու կտրուկ դարձնել այդ փոփոխությունները: Ընդ որում, որպես լոկոմոտիվ, օգտագործելով զանգվածային էյֆորիայի այն վիճակը, երբ բանականության փոխարեն առաջնորդում են հույզերն ու զգացմունքները, երբ որպես դատողությունների հիմք է ընդունվում ոչ թե կոնկրետ իրականությունը, այլ հրամցվող տեսակետները:

 Սրա մեկ վառ օրինակն էլ մայրաքաղաքի ավագանու ընտրություններն էին, որոնց ժամանակ 81% հավաքեց պետական-քաղաքական եւ վարչական մեկ օրվա փորձ չունեցող թեկնածուն:

Այս իրադարձությունից առավել ոգեւորված վարչապետը հասարակությանը ներարկում է այն թեզը, թե երկրի տեղում դոփելու եւ առաջընթացը խոչընդոտող պատճառը գործող խորհրդարանն է: Տեսածին ու ոչ հրամցվածին հավատացող յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ նոր իշխանությունների հաղթանակի օրերից սկսած, խորհրդարանական ուժերը ոչ մի խոչընդոտ չեն ստեղծել վարչապետի ու իր թիմի առջեւ՝ իրականացնելու իրենց ծրագրերը:

Ավելին, հստակ խոստում է տրված, որ երբ օրենսդրական ցանկալի հիմքերի ձեւավորմամբ երկիրը պատրաստ կլինի ընտրություններին, վերջիններս, համապատասխան ընթացակարգով, ճանապարհ կբացեն գործող խորհրդարանի լուծարման եւ նորի ձեւավորման համար:

Այս դեպքում շահագրգիռ ամեն մարդ պետք է փորձի հասկանալ, թե ինչով է պայմանավորված հապշտապ համապետական ընտրություններ անցկացնելու ցանկությունը:

Երկրում ստեղծված իրական վիճակն այն է, որ ցայսօր գոյություն չունի տնտեսական զարգացման մոտակա կամ հեռահար ծրագիր ու ուղենիշ, տարվա ամենաակտիվ սեզոնում արաձանագրվել է զգալի գնաճ, ինչը սպառնում է անապահով մեծամասնության ուսերին առավել ծանր բեռ դառնալ ձմեռվա ամիսներին:

Կառավարության ներկայացրած հաջորդ տարվա բյուջեյով փաստվում է, որ 2019-թվականին չեն լինելու աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների եւ այլ սոցիալական ծրագրերի համար նախատեսվող բարձրացումներ: Հավանական չեն գազի ու էլեկտրաէներգիայի համար խոստացված վարձերի նվազեցումը եւ երեւի գոհ պետք է լինենք եթե դրանք չաճեն:

Փորձենք, ի դեպ, խորհել մի հետաքրքիր իրողության շուրջ. իշխանությունը, ամեն առիթով, հայտարարում է, թե կոռուպցիան երկրում վերացված է: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ հնարավոր չդարձավ պաշտոնապես արձանագրված 50% ստվերային տնտեսությունից զգալի միջոցներ դուրս բերել եւ մտցնել բյուջե:

Այս ամենի փոխարեն հասարակությանը շարունակում են կերակրել կոռուպցիոն բացահայտումներով, կամ ավելի շուտ սենսացիոն մեղադրանքներով: Մեղադրանքներ, որոնց հիման վրա, անորոշ հեռանկարով, շարունակում է բանտարկության մեջ գտնվել մեկ մարդ՝ Մանվել Գրիգորյանը, նոր իշխանությունների գոծունեության հինգերորդ ամսից հետո:

Ամեն սառը դատող մարդ կարող է իր համար եզրակացությունների հանգել. այն, որ թե ներսի եւ թե դրսի ներդողները ցայսօր չեն ցանկանում ներդրումներ կատարել խորհրդարանի խափանարարությա՞ն հետեւանքն է, թե՞ երկրի տնտեսական տեսլականների անորոշության, վաղվա օրվա նկատմամբ անվստահության, երբ ներհասարակական-ներքաղաքական կյանքը գտնվում է բարձր լարվածության մեջ, աճում է անհանդուրժողությունը, որի քավության նոխազը կարող են դառնալ չակերտավոր հեղափոխականների եւ չակերտավոր հակահեղափոխականների բանակները:

Ինչն է ստիպում օր առաջ ընտրությունների անցակացման համար գնալու այնպիսի ծայրահեղ, եւ բռնապետություններին հարիր քայլի, ինչպիսին է գործադիր իշխանության կողմից ժողովրդին հանելը օրենսդիր իշխանության դեմ եւ խորհրդարանականներին պաշարելով նստել նրանց հետ բանակցությունների: Նույնն է թե պատերազմական գործողություններ ծավալելով միաժամանկ դիմացինին բանակցություններ պարտադրել:

Ի՞նչն է պետության եւ հենց իշխանության վարկին լուրջ հարված հասցնող այս արտառոց քայլերի պատճառը, եթե չկա փաստ, որ խորհրդարանը չի ընդառաջում վարչապետի ցանկացած նախաձեռնության:

Վարչապետը եւ իր թիմը շատ լավ հասկանում են, որ սենսացիոն բացահայտումներից զատ ժողովուրդը մոտ ապագայում պահանջելու է իր վիճակի բարելավմանը ուղղված կոնկրետ իրագործումներ: Իշխանությունը գիտակցում է, որ ամբոխային էյֆորիան մի օր մարելու է եւ ինչպես մի քանի անգամ, նախորդող տարիներին պատահել է, բարձր վարկանիշները կարճ ժամանակում կարող են մերձենալ զրոյին:

Երիտասարդ իշխանությունը տալիս է խոստումներ եւ վախեցնում է ուրվականներով, բայց առայժմ չի կարողանում անգամ մայրաքաղաքի փողոցներով հոսող աղբի աղբահանությունը կազմակերպել: Գալու է չէ՞ օրը, երբ անվերապահ համախոհների ու համակիրների զանգվածները նայելու են ոչ թե ժողովրդական հռետորների բերաններին, այլ իրենց շուրջը եւ գրպանի պարունակությանը:

Առկա ու հնարավոր դժվարությունները հաղթահարելու ձգտումով հապշտապ ընտրություններ անցկացնելու իշխանության հաշվարկները ենթադրում են քանի տաք է մայրաքաղաքային ընտրությունների մթնոլորտը նման մի տոկոս էլ «խփել» ողջ հանրապետությունում: Ոչ ոք թող չկասկածի, որ միակուսակցական համակարգի ձեւավորումը, ոչ երկար ժամանակ անց, բերելու է այն նույն հետեւանքներին ինչ լինում է միշտ եւ ինչ մեր մաշկի վրա զգացել է հենց մեր սերունդը:

Եթե իշխանությունը չսովորի արդյունավետ կառավարել երկիրը նա անընդհատ մեղավորներ ու թշնամիներ է փնտրելու: Այսօր այդ «մեղավորը» խորհրդարանն է, երբ վաղը նա չի լինի մեղավորներ են դառնալու իշխանության տարբեր օղակներում գործող «սեւեր», նրանց չեզոքացնելուց հետո մեղավոր է նշանակվելու «հակահեղափոխական ընդդիմությունը» եւ այդպես շարունակ: Եւ այս վտանգավոր անկումը շարունակվելու է եթե դուրս չգանք զանգվածային հոգագարության ու ատելության վիճակից, եթե կրկին հասարակությունը չմիավորվի եւ երկրի ողջ կարող ներուժը չլծվի համախոհաբար երկիրը ճգնաժամի ուղուց զարգացման մայրուղի փոխադրելու գործին:

Վերջում ցանկանում եմ ասել, որ վերը շարադրված դատողությունները ինչչ-որ մեկի դեմ չէին, այլ հանուն, խորհրդարանի պես, բոլորիս պաշարած մտահոգությունների հաղթահարմանը»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:00 04/10/2018  |  ՄամուլԵԽԽՎ կոչը, ուղղված ՀՀ իշխանություններին, պատահական կոչ չէ. «168 Ժամ»
17:45 03/10/2018  |  ՔաղաքականՀայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում. Վարչապետ
17:19 03/10/2018  |  Քաղաքական«Հայաստանի Հանրապետությունում առկա է քաղաքական ճգնաժամ, որն ունակ է վերածվելու սահմանադրական ճգնաժամի` դրանից բխող բոլոր ծանր և անդառնալի հետևանքներով»
17:12 03/10/2018  |  ՔաղաքականԻնքնասպանությունների շարքը շարունակվում է. Նիկոլ Փաշինյան
16:14 03/10/2018  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ համազեկուցողը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է արել հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության նկատմամբ
14:12 28/09/2018  |  ՄեկնաբանությունՊետք է հանդարտեցնել վիճակը. ԱԺ արագացված ընտրությունները կարող են արագացնել Հայաստանի պատժման գործընթացը. քաղաքագետ
10:34 27/09/2018  |  ՄամուլՈ՞ր քաղաքական ուժն է իշխանություն, և ո՞րը՝ ընդդիմություն. «Ժողովուրդ»
14:22 26/09/2018  |  Քաղաքական«Փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին
11:30 25/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի նոր կառավարության քաղաքականության կենտրոնում պետք է լինեն մարդու իրավունքները. Դունյա Միյատովիչ
15:29 22/09/2018  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները կժամանեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]