ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոցապնախարարությունը ներկայացրել է հացադուլ հայտարարած երիտասարդների բնակարանային խնդրի շուրջ իրականացրած աշխատանքները 10/04/2018 21:09 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հացադուլ հայտարարած երիտասարդների բնակարանով ապահովելու խնդրի շուրջ իրականացրած աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել երիտասարդների հետ՝ հորդորելով դադարեցնել հացադուլն՝ առնվազն սեփական առողջությանը չվնասելու նպատակով։ Հանդիպման ընթացքում երիտասարդները ներկայացրել են բացի սոցիալական բնակարան ունենալու խնդրից նաև այլ՝ ֆինանսական և առողջապահական խնդիրներ, որոնք հրատապ կարգավորման կարիք ունեն։ Հանդիպմանը մասնակցել են Գոռ Պետրոսյանը, Աշոտ Ղազարյանը, Մելինե Պլանուկյանը։ Հացադուլ հայտարարած Դավիթ Ամոյանը չի կարողացել ներկա գտնվել հանդիպմանը առողջական վիճակի վատթարացման հետևանքով։
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երիտասարդներին աջակցելու նպատակով նախարարի անունից նամակ է ուղարկվել ազգային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրին միացած հասարակական կազմակերպություններին։ Երիտասարդների աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաև «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունն ու Հայկական Կարմիր խաչ ընկերությունը։
Ստորև ներկայացնում ենք ամփոփ տեղեկատվություն նրանցից յուրաքանչյուրի անձնական տվյալների, ինչպես նաև վերը նշված խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Դավիթ Վազիրի Ամոյանն ընդգրկված է եղել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում, սակայն բնակարան չի ստացել։ Հերթացուցակում N 213-ն է։ Ինչպես գիտեք հացադուլ հայտարարած Դավիթի առողջական վիճակի վատթարացման պատճառով, նրան տեղափոխել էին Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց։ Այս պահին Դավիթ Վազիրի Ամոյանի առողջական վիճակն էապես բարելավվել է, և, ըստ բժիշկների, վաղն արդեն դուրս կգրվի։
Դավիթ Վազիրի Ամոյանին ժամանակավոր կացարանով ապահովելու պատրաստակամություն է հայտնել «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունը։ Կացարանն արդեն իսկ պատրաստ է, սպասում են, որ Դավիթը դուրս գրվի հիվանդանոցից։ Նախարարությունն իր հերթին կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները, Դավիթ Ամոյանին աշխատանքով ապահովելու խնդիրը լուծելու համար։
Աշոտ Ժորայի Ղազարյանը մանկատան շրջանավարտ չի համարվում, սակայն «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունը ժամանակավոր կացարան է տրամադրել նաև նրան։ Աշոտ Ղազարյանն արդեն իսկ բնակություն է հաստատել Քանաքեռում տեղակայված սոցիալական տանը։
Մելինե Կարապետի Պլանուկյանը ընդգրկված է եղել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում, սակայն բնակարան չի ստացել։ Հերթացուցակում 143-ն է։ Նրան բնակարանով ապահովելու խնդիրը լուծվել է հատուկ ընթացակարգով. մեկ շաբաթվա ընթացքում Մելինեի ընտանիքը կտեղափոխվի Թբիլիսյան խճուղիում տեղակայված սոցիալական բնակարաններից մեկում։
Գոռ Վիրաբի Պետրոսյանը մանկատան շրջանավարտ չի համարվում։ Նախարարի հետ հանդիպման ընթացքում Գոռը մատնանշել է ֆինանսական խնդիրների կարգավորման, ինչպես նաև բնակարանով ապահովելու անհրաժեշտության մասին, սակայն հրաժարվել է ժամանակավոր կացարանից և խնդրել ֆինանսական աջակցություն սեփական բնակարան ձեռք բերելու համար։ Խնդիրը դեռևս կարգավորման գործընթացում է։
Հացադուլ անող երիտասարդներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Հայկական Կարմիր խաչ ընկերությունը, որը համաձայն սահմանված ընթացակարգի և աջակցության ձևաչափի, կտրամադրի անհրաժեշտ օգնություն բոլոր մասնակիցներին (ըստ ցանկության)։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ