Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան

Գործ ունենք քաղաքական մենիշխանություն հաստատելու նորօրյա փորձի հետ. ՀՅԴ 10/04/2018   10:23  |  Քաղաքական

ՀՅԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված երկրում ընթացող ներքաղաքական զարգացումների հետ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Վերջին քաղաքական զարգացումների կապակցությամբ հարկ ենք համարում որոշակի պարզաբանումներ ներկայացնել մի շարք հարցերի հետ կապված մեր մոտեցումների և դիրքորոշումների վերաբերյալ։

1.      Ազգային համաձայնության կառավարությանը մաս կազմելու Հ.Յ.Դ. որոշումը պայմանավորված է եղել համաժողովրդական շարժումը արդյունավորելու, երկիրը առանց ցնցումների զարգացման նոր հուն տեղափոխելու անկեղծ մղումով։ Մենք հավատարիմ ենք եղել մեր պայմանավորվածություններին և փորձել ենք համախոհությամբ կարգավորել բոլոր առաջացող խնդիրները՝ անկախ անցնող ամիսների ընթացքում արտաքին և ներքին քաղաքական տարբեր հարցերի վերաբերյալ տարակարծիք մոտեցումներից և գործելաոճի տարբերություններից։

2.      Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավից մեկնարկած գործընթացը արհեստականորեն լարվածություն հաղորդեց ներքաղաքական կյանքին։ Հասարակությանը բարիկադներով տարանջատելու, քաղաքական ուժերին հանիրավի կերպով «սև ու սպիտակի» բաժանելու փորձը, ըստ էության, հարցականի տակ դրեց գործընկերային հարաբերությունները, իսկ հետագա զարգացումները փաստեցին, որ դրա համար վստահության պաշարը հասել է նվազագույնի։ Ազգային համաձայնության կառավարությունից դուրս գալու որոշումը այդ պայմաններում ուղղակի անխուսափելի էր։

3.      Շահարկումների տեղիք տված «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը˒ որին կողմ է քվեարկել Հ.Յ.Դ. պատգամավորական խմբակցությունը˒ որևէ կերպ նպատակ չի ունեցել ձախողել արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ բանակցային գործընթացը, ընդհակառակը՝ այն միտված է եղել երաշխավորել սահմանադրական ճանապարհով և բացառապես իրավունքի ուժով Ազգային ժողովի արձակումը։ Մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը հստակ ամրագրված է կառավարության գործունեության ծրագրում և որևէ կերպ չի վիճարկվել։ Սակայն հարկ է նկատի ունենալ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ի սկզբանե ենթադրում էր հստակ քայլեր և գործողություններ ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների իրականացման ուղղությամբ՝ իրապես ազատ˒ արդար˒ թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նպատակով։ Այս առումով կարևոր է նաև˒ որ մինչև խորհրդարանական ընտրությունները անդրադարձ կատարվի ՀՀ ոստիկանության կարգավիճակի փոփոխության հարցին` նրա գործունեությունն ավելի լայն հանրային և խորհրդարանական վերահսկողության տակ դնելու համար˒ ինչը նաև պայմանավորված է ընտրական գործընթացներում ոստիկանությանը կառավարության գործունեության ծրագրով վերապահված դերակատարությամբ։

4.      Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամկետը ամենակարևոր հարցը չէ օրակարգում: Առավել կարևոր է ընտրությունների անցկացման որակը և դրա համար քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը, իրավական և կազմակերպական նախադրյալների ստեղծումը: Օր առաջ քվեարկություն կազմակերպելու ցանկությունը վտանգում է մրցակցային ընտրությունների կազմակերպումը և նպաստավոր պայմաններ է ստեղծում իշխող քաղաքական ուժի համար: Համախոհությամբ˒ հստակ Ճանապարհային քարտեզով արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգը, հակահեղափոխության վտանգի պատրվակով վիժեցնելու և չհիմնավորված փաստարկներով հապշտապ անցկացնելու փորձը անընդունելի նկատելով՝ խորապես համոզված ենք, որ պարտադրանքով և սպառնալիքներով տեղի ունեցող քաղաքական գործընթացները երկիրը չեն կարող տանել ճիշտ ճանապարհով։

5.      Ազգային ժողովի և պատգամավորի՝ սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիության փաստացի վերացմանն ուղղված բռնությունը կամ բռնություն գործելու սպառնալիքը միտված են խաթարելու ընտրությունների կազմակերպման բնական ընթացքը: Ուստի գործադիր իշխանությունը˒ այդ թվում՝ իրավապահ մարմինները ոչ միայն պարտավոր են բացահայտել  և վերացնել նման երևույթները, այլ նաև քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

6.      Համոզված ենք, որ իրավիճակը սրելու˒ պայմանավորվածությունները խախտելու և դավադրությունների կեղծ մեղադրանքները հասարակության ուշադրությունը ընտրությունների համար ազատ և մրցակցային պայմաններ ապահովելու հրամայականից շեղելու փորձեր են: Ստիպված ենք արձանագրել˒ որ գործ ունենք ուղղակի ժողովրդավարության անվան տակ Հայաստանում քաղաքական մենիշխանություն հաստատելու նորօրյա փորձի հետ։ Վերադարձն անցյալին բացառված է˒ բայց որպեսզի ներկան և ապագան լինեն երաշխավորված՝ անհրաժեշտ է չկրկնել նախկին սխալները։ Համոզված ենք˒ երկխոսության հնարավորություն դեռ կա և քաղաքական ուժերի համախոհությամբ կարելի է գտնել իրավիճակի հանգուցալուծման ճիշտ ճանապարհը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:18 04/10/2018  |  ՄամուլԿարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ մեր պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելու փոխարեն նոր խնդիրներ ավելացնենք. «Հրապարակ»
10:13 04/10/2018  |  Քաղաքական«Երիտասարդ իշխանությունը տալիս է խոստումներ և վախեցնում է ուրվականներով, բայց առայժմ չի կարողանում անգամ մայրաքաղաքի փողոցներով հոսող աղբի աղբահանությունը կազմակերպել». 168.am
10:00 04/10/2018  |  ՄամուլԵԽԽՎ կոչը, ուղղված ՀՀ իշխանություններին, պատահական կոչ չէ. «168 Ժամ»
17:45 03/10/2018  |  ՔաղաքականՀայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում. Վարչապետ
17:19 03/10/2018  |  Քաղաքական«Հայաստանի Հանրապետությունում առկա է քաղաքական ճգնաժամ, որն ունակ է վերածվելու սահմանադրական ճգնաժամի` դրանից բխող բոլոր ծանր և անդառնալի հետևանքներով»
17:12 03/10/2018  |  ՔաղաքականԻնքնասպանությունների շարքը շարունակվում է. Նիկոլ Փաշինյան
16:14 03/10/2018  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ համազեկուցողը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է արել հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության նկատմամբ
14:12 28/09/2018  |  ՄեկնաբանությունՊետք է հանդարտեցնել վիճակը. ԱԺ արագացված ընտրությունները կարող են արագացնել Հայաստանի պատժման գործընթացը. քաղաքագետ
10:34 27/09/2018  |  ՄամուլՈ՞ր քաղաքական ուժն է իշխանություն, և ո՞րը՝ ընդդիմություն. «Ժողովուրդ»
14:22 26/09/2018  |  Քաղաքական«Փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արխիվ

[]