ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում. Վարչապետ 10/03/2018 17:45 | Քաղաքական
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ուշագրավ երկխոսություն տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի միջև: Վարչապետին ուղղված իր հարցը ՀՅԴ խմբակցության քարտուղարը սկսեց մաթեմատիկական պարադոքսի ներկայացմամբ, որից հետո անցավ իր հարցին:
«Մաթեմատիկական տրամաբանության մեջ հայտնի են խնդիրներ, պարադոքսներ, որոնց համար հնարավոր չէ ապացուցել թե՛ լուծելիությունը, թե՛ անլուծելիությունը: Տարածված այդ պարադոքսի խնդիրներից է ստախոսի խնդիրը, վարսավիրի խնդիրը և այլն: Վարսավիրի խնդիրը մի քիչ ավելի արդիական է և փորձեմ ներկայացնել այդ խնդիրը: Գյուղում ապրում է մի վարսավիր, ով սափրում է այդ գյուղում ապրող այն գյուղացիներին, ովքեր իրենք իրենց չեն սափրում: Հիմա հարց՝ այդ վարսավիրը ի՞նքն է իրեն սափրում է, թե՞ ոչ: Եթե վարսավիրը ինքն իրեն սափրում է, ապա ըստ կանոնի ինքն իրեն չպետք է սափրի:
Եթե վարսավիրը ինքն իրեն չի սափրում, ապա, ըստ կանոնի, ինքն իրեն պետք է սափրի: Ստացվում է հակասություն: Հիմա նման հակասությամբ խնդիր ձևակերպեցի ես ինքս ինձ համար Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին, երբ Դավիթաշեն վարչական շրջանում ելույթ էր ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ Նիկոլ Փաշինյանը: Հիմա, եթե նա այնտեղ որպես վարչապետ էր ելույթ ունենում, ապա ինչո՞ւ դա չի դիտվելու որպես պաշտոնի չարաշահում, իսկ եթե նա ելույթ էր ունենում որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ապա ինչպե՞ս էր նա այդ հարթակից հրահանգ իջեցնում: Այդ պահին դուք հարթակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էի՞ք, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը»,- հարցրեց Կյուրեղյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորի հարցին տվեց հետևյալ պատասխանը. «Ձեր՝ այս անգամ ոչ որպես միամիտ լոռեցու հարցին, պատասխանեմ միամիտ կերպով: Ես պարզապես Նիկոլ Փաշինյանն էի»:
Արմենուհի Կյուրեղյանն օգտվեց արձագանքելու իրավունքից և խնդրեց հստակ պատասխանել իր երկու հարցին: «Կխնդրեի իմ երկու հարցերին հստակ պատասխան, եթե Դուք որպես վարչապետ էիք ելույթ ունենում, ապա ինչպե՞ս դա չի դիտվում որպես պաշտոնի չարաշահում, իսկ եթե որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար էիք ելույթ ունենում, ապա ինչպե՞ս էիք հանձնարարականներ տալիս: Վերջերս մեր հանրության մի մասի մոտ կարծիք է, որ դուք շատ արագ կերպարանափոխվում եք վարչապետից մինչև հանրահավաքի ղեկավար: Բնականաբար, շատերը ձեր կերպարի մեջ ավելի շատ կցանկանային տեսնել վարչապետին, ոչ թե հանրահավաքների կազմակերպչին: Դուք ինքներդ քա՞նի տոկոս եք ձեր մեջ համարում վարչապետ և քա՞նի տոկոս հանրահավաքի ղեկավար: Միայն թե չասեք հավասար կամ ավելի շատ վարչապետ, որովհետև դա անազնիվ կլինի»,- ասաց պատգամավորը:
ՀՀ վարչապետը տվեց հետևյալ պատասխանը. «Գիտեք, անկեղծ ասած, Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում և ավելի մեծ ամպլիտուդներով, իսկ, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ես սովորաբար իմ դիրքորոշումներում, ասելիքներում և անելիքներում սիրում եմ լինել համարժեք: Ես տվյալ դեպքում կարող եմ արձանագրել, որ ձեր հարցին պատասխանեցի: Ես ասում եմ, որ հիմա էլ եմ Նիկոլ Փաշինյանը և այն, ինչ այստեղից ասում եմ շատ բաներ կարող եմ ասել նաև հանրահավաքում, գուցե, մի քիչ ավելի բարձր, որպեսզի վերջին շարքերում լսելի լինի, իսկ քանի որ Ազգային ժողովի շարքերը նոսրացել են և գնալով նոսրանում են, այդ հանգամանքը ինձ հնարավորություն է տալիս նաև այսպես պատասխանել ձեր հարցին: Ինչ վերաբերվում է իմ ելույթին, այնտեղ որտեղ ես խոսել եմ որպես վարչապետ և այն, ինչ ես խոսել եմ որպես վարչապետ, չի վերաբերվել նախընտրական քարոզչությանը, իսկ ինչ վերաբերվել է նախընտրական քարոզչությանը, ես խոսել եմ որպես մի մարդ, ով իրավունք ունի խոսել նախընտրական քարոզչության մասին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից