ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հրաժեշտի խոսք է հղել մարզի բնակչությանը եւ պետական կառավարման ու ՏԻՄ աշխատակիցներին 10/03/2018 13:54 | ԼՐԱՀՈՍ
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հոկտեմբերի 3-ի առավոտյան հրաժարական է ներկայացրել եւ հրաժեշտի ուղերձով դիմել է մարզպետարանի աշխատակազմի, մարզային ենթակայության հիմնարկների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին եւ մարզի բնակչությանը՝ շնորհակալություն հայտնելով չորսամսյա համատեղ աշխատանքի համար:
Ինչպես ներկայացնում է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, Իշխան Սաղաթելյանի հրաժեշտի ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ Նկատի ունենալով Հ.Յ. Դաշնակցության 02.10.2018 թ. հայտարարությունն իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին` ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը: Անցած քառամսյա ժամանակահատվածը կարճ էր, ինչ խոսք, որպեսզի կյանքի կոչեինք մարզի զարգացման խոշոր ծրագրեր: Այդուհանդերձ, իմ կողմից Գեղարքունիքի խնդիրներին քաջածանոթ լինելու իրողությունը ստիպեց բավականին արագ տեմպերով զորաշարժի ենթարկել մեր ողջ կարողությունները, ռեսուրսներն ու հնարավորությունները, որի արդյունքում կարճ ժամանակամիջոցում հասցրինք լուծումներ գտնել մարզի ազգաբնակչությանը հուզող բազմաթիվ մանր ու մեծ խնդիրների համար: Ավելին, անցած ամիսներին կատարեցինք մեծ աշխատանք՝ ուրվագծելով մարզի զարգացման տեսլականը, որի հենքի վրա մշակման և գործարկման փուլում են բազմաթիվ խոշոր ծրագրեր: Հուսով ենք՝ մեզ փոխարինող մեր գործընկերները ջանք չեն խնայի՝ ավարտին հասցնել դրանք:
Սիրելի՛ գեղարքունիքցիներ, Լինելով ձեզանից մեկը՝ այս կարճ ընթացքում ջանք չեմ խնայել՝ լուծում տալ տարիներով ձեզ հուզող խնդիրներին, փորձել եմ մշտապես ձեր կողքին լինել և, առանց չափազանցության, օրը 24 ժամ հասանելի լինել ձեզ կապի բոլոր միջոցներով: Փորձել եմ ամեն կերպ սերտացնել և ջերմացնել մարզպետարան-հասարակություն կապը և այդ հողի վրա ստեղծել աշխատանքային անկեղծ մթնոլորտ: Անցած շրջանում փորձել եմ ներդնել մարզային կառավարման նոր մշակույթ և այս ուղղությամբ արել ամեն ինչ, որ մարզի ազգաբնակչությունն իրեն օտարված չզգա մարզային իշխանություններից, ընդհակառակը՝ յուրաքանչյուր բնակիչ հանձինս մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակցի և անձամբ մարզպետի՝ տեսնի իրեն անձնվիրաբար ծառայող պետական ներկայացուցչի:
Նվիրումի և ջերմության այդ մթնոլորտի ստեղծումը, քաղաքացիների շրջանում պետության հանդեպ վստահության ամրապնդումը եղել է մեր առաջնային խնդիրը,մի իրողություն, որի ազդակները ձգտել ենք հասցնել մարզի յուրաքանչյուր բնակչի՝ սկսած մարզկենտրոնից մինչ մարզի ամենահեռավոր, սահմանամերձ ու տարիներով անտեսված բնակավայրեր: Շնորհակալություն եմ հայտնում մարզպետարանի, մարզային ենթակայության բոլոր կառույցների աշխատակիցներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, մարզի համայնքների ղեկավար անձնակազմերին և իմ բոլոր գործընկերներին՝ համատեղ կարճ, բայց արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար: Սիրելի՛ հայրենակիցներ, անշուշտ, մեր այս կարճատև պաշտոնավարման արդյունքների ամենաանաչառ գնահատական տվողը դուք եք և ժամանակը:
Իմ այս ուղերձով ցանկանում եմ բոլորիդ մաղթել ամենայն բարին, հաջողություններ և բոլոր կիսատ մնացած ծրագրերի բարեհաջող ավարտ: Հեռանում եմ այն գիտակցումով, որ յուրաքանչյուրիդ այսօրվա և վաղվա բարեկեցությունը մեր մարզի և պետության հզորության գրավականն է: Կցանկանայի ավելացնել նաև, որ իմ պաշտոնավարման ավարտից հետո իմ ունեցած բոլոր հնարավորություններով մշտապես լինելու եմ յուրաքանչյուրիդ կողքին, և մեր անկեղծ բարեկամությունը լինելու է շարունակական: Բարին ընդ ձեզ»:
Խոսրով Խլղաթյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից