Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Ադրբեջանը գնդակոծում է հայկական գյուղերը, երբ երեախաները դպրոցում, մանկապարտեզում կամ բակում են. Հայտարարություն 10/02/2018   12:48  |  ԼՐԱՀՈՍ

ՀԿ-ները հայտարարությամբ են հանդես եկել՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերի՝ Ադրբեջանի զինուժի կողմից գնդակեծվելու վերաբերյալ:

Սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բաղանիս, Կոթի, Վազաշեն, Ոսկևան, Բերքաբեր, Այգեհովիտ գյուղերը, իսկ սեպտեմբերի 15-ի երեկոյան գնդակոծվել է նաև Վայող Ձորի Արենի գյուղը:   

Չինարի գյուղում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վնասվել է գյուղի մանկապարտեզը, այն պաշտպանող պատը, ինչպես նաև քաղաքացիական բնակիչների տներ: Կոթի գյուղում վիրավորվել է քաղաքացիական անձ (Սուրեն Սեփխանյանը), վնասվել են բազմաթիվ տնտեսություններ, դպրոցների և մանկապարտեզների վրա կան բազմաթիվ կրակոցների հետքեր։ Տեսանյութերից ակնհայտ է, որ գնդակոծությունները կատարվում են ցերեկային ժամերին, երբ երախաները գտնվում են դպրոցում, մանկապարտեզում կամ բակում: Այս գործողությունները վկայում են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նոորմերի խախտումների մասին, քանի որ գնդակոծություններն անմիջականորեն ուղղված են քաղաքացիական բնակչության, մասնավորապես, երեխաների դեմ՝ նպատակ ունենալով վնաս պատճառել վերջիններիս, ստեղծել սարսափի և տագնապի մթնոլորտ:

Մասնավորապես, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի շրջանակներում մասնակից պետությունները պարտավորվել են հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և առանձնահատուկ պաշտպանության ներքո առնել երեխներին: Բացի դրանից, նույն նորմերի համաձայն, կրթական հաստատությունների գրավումը, ոչնչացումը կամ դրանց դիտավորյալ վնաս պատճառելը ոչ միայն արգելվում է, այլև ենթակա է պատշաճ իրավական ընթացակարգերով քննության: 

Ուշագրավ է, որ 2017 թվականին Հայաստանը միացել է «Ապահով դպրոցների հռչակագրին» որի նպատակն է պաշտպանել կրթական հաստատությունները ռազմական հարձակումներից և զենքի կիրառումից:

Ըստ այդմ, Հայաստանը, ի թիվս 81 այլ երկրների, կարևորում է երեխաների, ուսանողների և ուսուցիչների պաշտպանվածությունը զինված կոնֆլիկտների ժամանակ և դատապարտում կրթական հաստատությունների նկատմամբ ցանկացած տեսակի ռազմական ոտնձգությունները։ Հարկ է նշել, որ դեռևս 2017 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հետագայում նաև Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ինչպես նաև Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ են արել պետություններին ստորագրել «Ապահով դպրոցների հռչակագիրը»: Ցավոք սրտի, Ադրբեջանը մինչ օրս չի միացել «Ապահով դպրոցների հռչակագրին», ինչը վկայում է այս պետության կողմից երեխաների անվտանգության հարցերին առնչվող, միջազգային հանրության կողմից ընդունված և պաշտպանվող արժեքների հանդեպ վերաբերմունքի մասին։

Մենք խստորեն դատապարտում ենք յուրաքանչյուր տեսակի ռազմական ոտնձգություն քաղաքացիական անձանց և հատկապես երեխաների նկատմամբ, և հրավիրում ենք միջազգային հանրությանը գնահատական տալու նշված խախտումներին՝ գործի դնելով համապատասխան իրավական մեխանիզմներ և բացահայտելու նմանօրինակ քաղաքականության հակահումանիստական  էությունը։ Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք մեր կամքը աշխատելու հանուն երեխաների բարեկեցության և անվտանգ կյանքի։

1.«Պահապան զարգացման հիմնադրամ»
2.«Հույսի կամուրջ» ՀԿ
3.«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»
4․«Հայաստանի մանուկներ հիմնադրամ» (COAF)
5.«ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ»
6.«Սոցիալական արդարություն» ՀԿ
7.«Ընտանիք և համայնք» ՀԿ
8.«Աստացոլք» ՀԿ «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամ»
10.«Մանկական զարգացման հիմնադրամ»
11.«Լույսի աշխարհ» ՀԿ

12.«Պարգևում ենք Ժպիտ» ՀԿ

13.«Նանե» բարեգործական միություն
14.«Պրոգրես» ՀԿ
15.«Համայնքի Զարկերակ» ԵՀԿ
16.«Ջահ Զարգացման Հիմնադրամ»
17.«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
18.«Հուսո Ճանապարհ» ՀԿ
19. «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպություն
20․ «Փրոջեքթ Հարմոնի» 
21. «Տաթևիկ» ՀԿ
22. «Վերադարձ և պաշտպանություն» ՀԿ
23. «Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական կենտրոն» ՀԿ
24. «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
25․ «Հայկական Կարիտաս»
26. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
27. «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
28. «Խարիսխ» ՀԿ
29. «Խարիզմա» ՀԿ
30. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
31. «Էմմանուել» ՀԿԵ ՀԿ
32. «Զանգակատուն» ՀԿ
33. «Արմինե» ՀԿ
34. «Առավոտ» ՀԿ
35. «Արեգունի սոցիալական զարգացման» ՀԿ
36. «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀԿ
37. «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ
38. «ՍՕՍ մանկական գյուղեր»
39. «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիա
40. «Նագաշյան» երեխաների աջակցության կենտրոն
41. «Մանկական զարգացման հիմնադրամ»
42. «Հյումեն դիգնիթի ընդ փիս»
43. «Հայ ժողովրդավարական ֆորում»
44. «Կանանց ռեսուրսային կենտրոն»
45. «Դպրոց-կենտրոնների միություն»
46. «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]