Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների տնտեսական բաղադրիչը 10/02/2018   16:57  |  ԼՐԱՀՈՍ

Ցանկացած արտահերթ ընտրություն վկայությունն է քաղաքական ինչ-որ ճգնաժամի և, ըստ էության, միտված է դրա հանգուցալուծմանը։ 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները հանգեցրին գործադիր իշխանության ղեկավարի հրաժարականին։ Թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ը:

Եթե 2015թ. Հայաստանի սահմանադրական կարգը վերափոխված չլիներ և պահպանված լիներ կիսանախագահական կառավարման համակարգը, անցկացվելու էր նախագահի արտահերթ ընտրություն։ Դրանից հետո պետությունը մտնելու էր զարգացման նորմալ շրջափուլի մեջ՝ ինստիտուցիոնալ առումով կենտրոնանալով տնտեսության կարգաբերման վրա։

Սակայն խորհրդարանական կառավարման համակարգն ու սահմանադրական կարգավորումները թույլ չտվեցին արագ կազմակերպել ամբողջական իշխանության փոխանցման գործընթացը՝ երկիրը ներքաշելով սքողված լարվածության մեջ։ Հատկապես այն բանից հետո, երբ հեղափոխական հրապարակը մերժեց գործադիրի կառավարումը ՀՀԿ-ի ձեռքին թողնելու բոլոր փորձերը, տրամաբանական կլիներ, որ անմիջապես անցկացվեր ԱԺ արտահերթ ընտրություն։ Վերջինը տեղի չունեցավ՝ ինքնստինքյան թե՛ ներպետական, թե՛ արտաքին հարաբերությունները տեղափոխելով սպասման փուլ։ Թեպետ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելով ներպետական լարված իրավիճակը կայունացավ, սակայն չհանգուցալուծվեց։ Իսկ որևէ պետություն չի կարող նորմալ զարգացման երթուղի մտնել, եթե անցումային շրջանը չի ավարտվել, ավելին՝ այդ անհրաժեշտ անցումը խափանման սպառնալիքի տակ է։

Յուրաքանչյուր հեղափոխական գործընթաց, իր տրամաբանության սահմաններում, առնվազն կարճաժամկետ կտրվածքով ոչ միայն հանգում է տնտեսական դժվարությունների, այլև վերջինները կարող են նույնիսկ դրսևորվել ետընթացի ու ձախողումների տեսքով։ Հայաստանում այդպիսի երևույթ տեղի չունեցավ՝ չհաշված առանձին նեղ շրջանակների մոտ նկատված որոշակի տագնապները, ինչն օրինաչափորեն բխում էր նոր իրավիճակից։ Սակայն, ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվությունը չխաթարվեց և քաղաքական ճգնաժամը շղթայաբար չհանգեցրեց անխուսափելի թվացող տնտեսական ճգնաժամի։ Դրան թերևս նպաստեց երկու հանգամանք։ Նախ, Հայաստանում տնտեսական կյանքը խստագույնս զսպված էր արհեստական գործիքներով և այդօրինակ զսպանակի բացմամբ տնտեսությունը չընկավ բացասական ուղեծրի մեջ։ Ըստ էության, նախկին իշխանության կառուցած տնտեսական հարաբերությունները երաշխավորված չէին իշխանություն-հասարակություն փոխվստահությամբ, ինչի արդյունքում էլ ցնցումները բառացվեցին։ Եվ ապա, ցնցումներից հնարավոր դարձավ խուսափել նոր վարչապետի անձնական դրական համարումի ու բարձր հեղինակության շնորհիվ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։

Սակայն տնտեսության համալիր զարգացումը պահանջում է նախ՝ կայունություն, ապա՝ կանխատեսելիություն։ Հեղափոխության ծնդունդը նախ և առաջ Հայաստանում հաստատված քվազի իրականությունն էր, երբ իրական կյանքն ու պաշտոնական դիսկուրսը որևէ ընդհանրություն չունեին միմյանց հետ։ Հասարակությունը հրապարակում մերժեց հենց այդ կեղծիքը՝ հրաժարվելով հանդուրժել սուտը իրականության տեղ ներկայացվող տարիների պրակտիկան։ Եվ ահա այժմ այդ նույն հասարակությունը ի վիճակի չէ հավատալու ԱԺ-ում ներկայացված ուժերի խոստումներին, ըստ որոնց՝ կառավարության գործունեությունը չի խոչընդոտվելու տնտեսական բարեփոխումներ իրականացնելիս։ Բայց չէ որ չխոչընդոտելու մասին հայտարարությունն ինքնին սպառնալիք է, որը ի ցույց է դնում ԱԺ պատգամավորների պոտենցիալը հնարավոր խոչընդոտներ հարուցելու առումով։ Այդպիսի պայմաններում ո՞ր մի գործարարը Հայաստանում կարող է վստահել գործադիր իշխանության հավաստիացումներին՝ արդեն իսկ մտքում ունենալով, որ առնվազն տեսական մակարդակում իրեն տնտեսական գործունեության անխափանության երաշխիքներ տված կառավարության քաղաքականությունը կարող է խոչընդոտվել։

Ի վերջո, բարեփոխումները չեն կարող օգտակար լինել, եթե դրանք համալիր չեն և վերաբերում են միայն առանձին ոլորտներին՝ իզալացված տարբերակով։ Իսկ համալիր փոփոխությունների պատշաճ իրականացումը պահանջում է ինչպես ամբողջական իշխանության ընկալում և օրենսդիր-գործադիր-դատական ճյուղերի ներդաշնակ համագործակցություն, ինչը հնարավոր է բացառապես փոխվստահության մթնոլորտում, այնպես էլ կանխատեսելի իրադրություն։ Ուստի, տնտեսության համար նոր շնչառություն կարող է բացվել, երբ օրենսդիր մարմինը գործադիրի հետ կխոսի ոչ թե խոչընդոտելու հնարավորությունից չօգտվելու, այլ համաձայնեցված քաղաքականության մասին։ 

Նժդեհ Հովսեփյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:36 02/10/2018  |  ՔաղաքականԷդմոն Մարուքյանը վստահեցնում է՝ պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Լույս» դաշինքով
15:06 02/10/2018  |  ՔաղաքականԷդմոն Մարուքյանը խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետի որոշումը պատկերացնում է խորհրդակցությունների միջոցով
10:17 02/10/2018  |  ՄամուլԲՀԿ-ականները կրկի՞ն փոխեցին իրենց դիրքորոշումը. «Ժողովուրդ»
21:45 01/10/2018  |  ՔաղաքականՓաշինյան-ՀՀԿ բանակցություններն սկսվել են. տեղի է ունեցել առաջին հանդիպումը
15:30 01/10/2018  |  Քաղաքական«Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու ցանկացած սցենարի
14:27 01/10/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ աշխատանքային քննարկումներ սկսելու մասին
15:59 30/09/2018  |  ՔաղաքականՆերդրողները սպասողական վիճակում են. ընտրությունները պետք է լինեն հնարավորինս շուտ
10:46 29/09/2018  |  ՄամուլԵթե պայմանը եղավ՝ մինչև տարվա վերջ անցկացնել արտահերթ ընտրությունները, «Այդ ժամանակ արդեն մենք կառաջադրենք մեր թեկնածուին». ՀՀԿ. «Հրապարակ»
10:33 28/09/2018  |  ՔաղաքականԱզգային ժողովը լուծարելու իրավական նախադրյալները
10:23 28/09/2018  |  ՄամուլԻշխանությունների հետ աշխատող մի շարք իրավաբաններ ցնցվել են՝ լսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչև տարեվերջ անցկացնելու մասին. «Փաստ»

Արխիվ

[]