ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը գնդակոծում է հայկական գյուղերը, երբ երեախաները դպրոցում, մանկապարտեզում կամ բակում են. Հայտարարություն 10/02/2018 12:48 | ԼՐԱՀՈՍ
ՀԿ-ները հայտարարությամբ են հանդես եկել՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերի՝ Ադրբեջանի զինուժի կողմից գնդակեծվելու վերաբերյալ:
Սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բաղանիս, Կոթի, Վազաշեն, Ոսկևան, Բերքաբեր, Այգեհովիտ գյուղերը, իսկ սեպտեմբերի 15-ի երեկոյան գնդակոծվել է նաև Վայող Ձորի Արենի գյուղը:
Չինարի գյուղում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վնասվել է գյուղի մանկապարտեզը, այն պաշտպանող պատը, ինչպես նաև քաղաքացիական բնակիչների տներ: Կոթի գյուղում վիրավորվել է քաղաքացիական անձ (Սուրեն Սեփխանյանը), վնասվել են բազմաթիվ տնտեսություններ, դպրոցների և մանկապարտեզների վրա կան բազմաթիվ կրակոցների հետքեր։ Տեսանյութերից ակնհայտ է, որ գնդակոծությունները կատարվում են ցերեկային ժամերին, երբ երախաները գտնվում են դպրոցում, մանկապարտեզում կամ բակում: Այս գործողությունները վկայում են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նոորմերի խախտումների մասին, քանի որ գնդակոծություններն անմիջականորեն ուղղված են քաղաքացիական բնակչության, մասնավորապես, երեխաների դեմ՝ նպատակ ունենալով վնաս պատճառել վերջիններիս, ստեղծել սարսափի և տագնապի մթնոլորտ:
Մասնավորապես, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի շրջանակներում մասնակից պետությունները պարտավորվել են հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և առանձնահատուկ պաշտպանության ներքո առնել երեխներին: Բացի դրանից, նույն նորմերի համաձայն, կրթական հաստատությունների գրավումը, ոչնչացումը կամ դրանց դիտավորյալ վնաս պատճառելը ոչ միայն արգելվում է, այլև ենթակա է պատշաճ իրավական ընթացակարգերով քննության:
Ուշագրավ է, որ 2017 թվականին Հայաստանը միացել է «Ապահով դպրոցների հռչակագրին» որի նպատակն է պաշտպանել կրթական հաստատությունները ռազմական հարձակումներից և զենքի կիրառումից:
Ըստ այդմ, Հայաստանը, ի թիվս 81 այլ երկրների, կարևորում է երեխաների, ուսանողների և ուսուցիչների պաշտպանվածությունը զինված կոնֆլիկտների ժամանակ և դատապարտում կրթական հաստատությունների նկատմամբ ցանկացած տեսակի ռազմական ոտնձգությունները։ Հարկ է նշել, որ դեռևս 2017 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հետագայում նաև Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ինչպես նաև Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ են արել պետություններին ստորագրել «Ապահով դպրոցների հռչակագիրը»: Ցավոք սրտի, Ադրբեջանը մինչ օրս չի միացել «Ապահով դպրոցների հռչակագրին», ինչը վկայում է այս պետության կողմից երեխաների անվտանգության հարցերին առնչվող, միջազգային հանրության կողմից ընդունված և պաշտպանվող արժեքների հանդեպ վերաբերմունքի մասին։
Մենք խստորեն դատապարտում ենք յուրաքանչյուր տեսակի ռազմական ոտնձգություն քաղաքացիական անձանց և հատկապես երեխաների նկատմամբ, և հրավիրում ենք միջազգային հանրությանը գնահատական տալու նշված խախտումներին՝ գործի դնելով համապատասխան իրավական մեխանիզմներ և բացահայտելու նմանօրինակ քաղաքականության հակահումանիստական էությունը։ Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք մեր կամքը աշխատելու հանուն երեխաների բարեկեցության և անվտանգ կյանքի։
1.«Պահապան զարգացման հիմնադրամ»
2.«Հույսի կամուրջ» ՀԿ
3.«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»
4․«Հայաստանի մանուկներ հիմնադրամ» (COAF)
5.«ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ»
6.«Սոցիալական արդարություն» ՀԿ
7.«Ընտանիք և համայնք» ՀԿ
8.«Աստացոլք» ՀԿ «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամ»
10.«Մանկական զարգացման հիմնադրամ»
11.«Լույսի աշխարհ» ՀԿ
12.«Պարգևում ենք Ժպիտ» ՀԿ
13.«Նանե» բարեգործական միություն
14.«Պրոգրես» ՀԿ
15.«Համայնքի Զարկերակ» ԵՀԿ
16.«Ջահ Զարգացման Հիմնադրամ»
17.«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
18.«Հուսո Ճանապարհ» ՀԿ
19. «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպություն
20․ «Փրոջեքթ Հարմոնի»
21. «Տաթևիկ» ՀԿ
22. «Վերադարձ և պաշտպանություն» ՀԿ
23. «Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական կենտրոն» ՀԿ
24. «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
25․ «Հայկական Կարիտաս»
26. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
27. «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
28. «Խարիսխ» ՀԿ
29. «Խարիզմա» ՀԿ
30. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
31. «Էմմանուել» ՀԿԵ ՀԿ
32. «Զանգակատուն» ՀԿ
33. «Արմինե» ՀԿ
34. «Առավոտ» ՀԿ
35. «Արեգունի սոցիալական զարգացման» ՀԿ
36. «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀԿ
37. «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ
38. «ՍՕՍ մանկական գյուղեր»
39. «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիա
40. «Նագաշյան» երեխաների աջակցության կենտրոն
41. «Մանկական զարգացման հիմնադրամ»
42. «Հյումեն դիգնիթի ընդ փիս»
43. «Հայ ժողովրդավարական ֆորում»
44. «Կանանց ռեսուրսային կենտրոն»
45. «Դպրոց-կենտրոնների միություն»
46. «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից