Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի

Բնապահպան-ակտիվիստները շարունակում են փակ պահել Ամուլսար տանող ճանապարհը 10/01/2018   11:22  |  Բնապահպանական իրավունք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել է, որ Ամուլսարի շահագործման հարցը կհանգուցալուծվի միջազգային փորձագիտական եզրակացության արդյունքներով պայմանավորված: Թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ը:

Վարչապետ Փաշինյանն այս հայտարարությամբ, ըստ էության, ամրագրում է, որ փորձագիտական եզրակացության հրապարակումից հետո առկա անորոշ վիճակը վերջնական հանգուցալուծում է ստանալու և շահագրգիռ կողմերը պետք է պատրաստ լինեն ընդունել արդյունքները: Այլ կերպ ասած՝ «նեղացողներ չպետք է լինեն»: 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Փարիզում հանդիպում է ունեցել «Լիդիան»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ և հայտնել է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը. «Երբ կհիմնավորվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը սպառնալիք չի ստեղծում Սևանի և Ջերմուկի ջրային համակարգերի համար, մենք հնարավորություն կստեղծենք, որ այդ հանքը շահագործվի, եթե կպարզվի, որ սպառնալիք է ստեղծում, ես բացառում եմ այդ հանքի շահագործումը»: 

Միջազգային փորձագիտական եզրակացությունը կարող է ունենալ երեք սցենար: Շահագործման դրական եզրակացության պարագայում ինչպես նշել է վարչապետը՝ «հնարավորություն կստեղծվի, որ հանքը շահագործվի»: Այս հայտարարության ենթատեքստում հասկացվում է հանք տանող ճանապարհներն ազատելը և կազմակերպության բնականոն գործունեության ապահովումը: Եվ եթե բնապահպան - ակտիվիստները հաշվի չնստեն նաև միջազգային դրական եզրակացության հետ, ապա այդ դեպքում իշխանությունը ստիպված կլինի դիմել իրավապահ մարմինների օգնությանը՝ «Լիդիան Արմենիայի» աշխատանքին խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար: 

Երկրորդ սցենարը փորձագիտական բացասական եզրակացությունն է: Այս դեպքում Հայաստանին ու մասնավորապես՝ իշխանություններին սպասվում են բարդ և դժվարություններով լի զարգացումներ: Վարչապետի դիրքորոշման համաձայն՝ այս դեպքում հանքի շահագործումը կարգելվի, «Ամուլսարի» ծրագիրը կկասեցվի, մեծ հավանականությամբ՝ «Լիդիան» ընկերությունը դատական գործընթաց կսկսի Հայաստանի դեմ՝ պահանջելով մեծ ծավալի փոխհատուցումներ, զգալի հարված կհասցվի Հայաստանի միջազգային գործարար համբավին՝ որպես ոչ վստահելի գործընկեր, զգալիորեն կկրճատվեն օտարերկրյա ներդրումները (ինչպես և ակնարկել էր ԱՄՆ դեսպանը), շոշափելիորեն կնվազի տնտեսական աճի մակարդակը և այլն: Մյուս կողմից, եթե ընդունենք, որ միջազգային փորձագիտական եզրակացությունն անաչառ և օբյեկտիվ է, ապա հանքի շահագործման դադարեցմամբ կկանխվի Ջերմուկի և Սևանի ջրային պաշարների աղտոտումը: 

Երրորդ՝ ամենահավանական սցենարը կարող է լինել այն, որ միջազգային մոնիթորինգը հանքի շահագործման գործընթացում կարձանագրի որոշ ռիսկեր և շահագործման դրական եզրակացություն կտա միայն այդ ռիսկերի վերացման պարագայում: Այս դեպքում «Լիդիան Արմենիան», ամենայն հավանականությամբ, կհամաձայնի հավելյալ որոշ ծախսեր անել ռիսկերը վերացնելու ուղղությամբ, և վերջնական հաշվով հանքը կշահագործվի: Այս սցենարի դեպքում, երբ պոտենցիալ ռիսկերը վերացվեն, հնարավոր է՝ բնապահպանները կամովին բացեն հանք տանող ճանապարհները և իրավապահների միջամտություն բացարձակապես չզգացվի: 

Հետաքրքական է, որ ավելի վաղ բնապահպանության նախարարության կազմում ստեղծված տեսչական մարմնի եզրակացության մեջ Սևանա լճի և ջրային ավազանի ռիսկերի վերաբերյալ բացակայում էին հստակ գնահատականները, որի հիման վրա հնարավոր կլիներ հանքի դադարեցման որոշում կայացնել։ Միևնույն ժամանակ եզրակացությունում տեղ էին գտել որոշ բույսերի և թիթեռների մասին հիշատակումներ, որոնք համարվեցին «նոր էկոլոգիական գործոններ»: Փաստացի տեսչական այս մարմնի աշխատանքն արդյունք չտվեց և կարիք առաջացավ դիմել միջազգային փորձագիտական եզարակացությանը: 

Չթերագնահատելով տնտեսության մնացյալ ճյուղերի դերն ու կարևորությունը, պետք է ընդգծել, որ հանքարդյունաբերության նշանակությունը Հայաստանի համար դեռևս զգալի է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ հանքարդյունաբերությանը բաժին է ընկնում ՀՆԱ-ի շուրջ 3%-ը։ Ավելին՝ 2018 թվականի առաջին կիսամյակում ուղղակի ներդրումների զուտ հոսքերի միայն 74%-ը բաժին է ընկել հանքարդյունաբերությանը և բաց հանքերի շահագործմանը։ 

Ներկայումս բնապահպան-ակտիվիստները շարունակում են փակ պահել հանք տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքում իրականացվող աշխատանքները: Չնայած այդ հանգամանքին՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է համայնքներում իրականացնել տարեսկզբին սկսած սոցիալական ծրագրերը։ Ամուլսարի երկարաժամկետ ֆինանսական ծրագրի համաձայն՝ ծրագրի գործունեության ընթացքում յուրաքանչյուր տարի համայնքներում կատարվելու են սոցիալական ներդրումներ, որոնք տարեկան կազմելու են մոտ 400 000-700 000 ԱՄՆ դոլար։ 

Տրամաբական է, որ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը գտնվում է օտարեկրյա ներդրողների ուշադրության կենտրոնում։ Վերջինիս մասին են վկայում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններն այն մասին, որ ամերիկյան ներդրողները հետևում են ՀՀ կառավարության կողմից հարկատուների նկատմամբ տարվող քաղաքականությանը և վիճելի հարցերի լուծման արդարացիությանը, մասնավորապես՝ «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ կառավարության վերջնական որոշումը: Ամուլսարի խնդրի հանգուցալուծման վերաբերյալ որոշումը ուղղակիորեն կապված է Հայաստանի ներդրումային գրավչության հետ «Լիդիան»-ի միջազգային ընկերության կարգավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ հանքի հետ կապված ցանկացած որոշում քննարկվելու է միջազգային հարթակներում: Ամուլսարի վերաբերյալ որոշումը ներդրողների համար կարող է դառնալ նախադեպ, որը նրանց թույլ կտա ավելի ռեալ գնահատել իրենց ռիսկերը, ինչը համապատասխան (դրական կամ բացասական) ազդեցություն կունենա ՀՀ միջազգային հեղինակության վրա: Պետք է փաստել, որ արդեն իսկ որոշման ձգձումը բացասաբար է ազդել ուղղակի ներդրումների գծով ստացումների վրա։ 

Մի կողմից կառավարության քայլերն ուղղված ներդրումների ներգրավմանը, մյուս կողմից՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդրի վերաբերյալ որոշման ձգձգումը, ստեղծում է պարադոքսալ վիճակ, և ստիպում կառավարությանն այլընտրանքներ փնտրել։ Տնտեսական օգուտների վրա հիմնված փաստերը Ամուլսարի շահագործման օգտին են, սակայն, հաշվի առնելով բնապահպանների՝ թթվային դրենաժի, Ջերմուկ առողջարանային գոտու և այլնի հետ կապված մտահոգությունները, անհրաժեշտություն է առաջանում իրականացնել միջազգային փորձաքննություն, որի կլինի անաչառ և որի եզրակացության հետ հաշվի կնստեն բոլոր շահագրգիռ կողմերը: 

Տաթևիկ Առուստամյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:22 20/09/2018  |  Բնապահպանական իրավունքՄի քիչ զարմանալի և կասկածելի է թվում՝ ինչու հենց Ամուլսարի վրա է ամեն ինչ ֆիքսվում. Բարդուխ Գաբրիելյան. Aysor.am
13:01 15/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետն Ամուլսարի հարցով միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացության անհրաժեշտություն է տեսնում
12:18 15/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաhի հետ
17:42 12/09/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններին
16:54 07/09/2018  |  ԼՐԱՀՈՍԼրացուցիչ ուսումնասիրություններ՝ Ամուլսարի հանքավայրի տարածքում
15:53 03/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱրծվիկ Մինասյանն Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերջնական լուծման հասնելու համար ակնկալում է փոխադարձ ընկալում
22:43 02/09/2018  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարի հանքավայրի հարցով կառավարությունը որոշում կկայացնի միջազգային փորձաքննության արդյունքի վրա. Փաշինյան
14:03 01/09/2018  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիան Արմենիա»-ն մտահոգություն է հայտնում պետական գերատեսչությունների կողմից հետևողական հակաօրինական գործողությունների միջոցով Ամուլսարի ծրագիրը թիրախավորելու կապակցությամբ
11:15 30/08/2018  |  Քրեական խրոնիկոն«Լիդիան Արմենիա»-ի կողմից Ամուլսարի օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման փաստի առթիվ քրգործ է հարուցվել
16:42 29/08/2018  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին

Արխիվ

[]