ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երիտասարդ ընտանիքները արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկեր կստանան. վարչապետը ներկայացրեց նոր ծրագրի առանձնահատկությունները 10/01/2018 12:27 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Մատչելի բնակարան երիտասարդ» ընտանիքներին ծրագրի շարունակության նոր փուլի վերաբերյալ կառավարության որոշման մանրամասներն ու կարևոր առանձնահատկությունները:
«Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով վարչապետը հայտնեց, որ որոշման համաձայն՝ երիտասարդ ընտանիքների համար արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու պայմաններն ընդլայնվել են: «Եթե նախկինում երիտասարդ ընտանիք էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների գումարային առավելագույն տարիքը 65-ն էր, հիմա այն ավելացվել է և դարձել է 70: Այս երիտասարդ ընտանիքները կարող են երկրորդային շուկայից, այսինքն՝ ոչ նորակառույց շենքերից, բնակարաններ ձեռք բերել հետևյալ պայմաններով:՝ հիփոթեքային վարկի առավելագույն տոկոսադրույքը Երևանում կլինի 7.5 տոկոս, իսկ մարզերում կլինի 5.5 տոկոս:
Ըստ էության, մենք այստեղ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների էական փոփոխություն ենք ունեցել: Ընդ որում, խոսքն առավելագույն տոկոսի մասին է, որովհետև որոշակի աշխուժության և բանկային մրցակցության պայմաններում տոկոսները կարող են ավելի ցածր լինել: Քիչ առաջ այս թեմայով զրուցել եմ կենտրոնական բանկի նախագահի հետ, ով ասաց, որ արդեն կան բանկեր, որոնք հայտարարել են, որ ավելի ցածր տոկոսով վարկեր կտան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Ներկայացնելով հաջորդ կարևոր փոփոխությունը՝ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց՝ եթե նախկինում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար կանխավճարը 30 տոկոս էր, հիմա հնարավորություն կա, որ կանխավճարը լինի 10 տոկոս, եթե կա երկրորդ գույքի գրավ:
«Այսինքն, եթե երիտասարդ ընտանիքը բնակարան է ձեռք բերում և ծնողներից մեկի բնակարանը գրավ է դնում, հնարավորություն է ստանում 10 տոկոս կանխավճարով բնակարան ձեռք բերելու: 10 տոկոս կանխավճարը հնարավոր է նաև այն դեպքում, եթե կլինի բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով ապահովագրություն: Այսինքն, նաև ապահովագրական ընկերությունների միջոցով համագործակցելով կարելի է ունենալ 10 տոկոս կանխավճարի հնարավորություն»,- ասաց ՀՀ վարչապետը:
Հաջորդ կարևոր նորությունն այն է, որ նորակառույց շենքերից բնակարանների համար վարկի մարման ժամկետը 30 տարի է: Վարչապետի խոսքով՝ սա աննախադեպ ժամկետ է Հայաստանի համար, քանի որ նախկինում Հայաստանում երբեք այսպիսի մարման ժամկետով հիփոթեքային վարկեր չեն տրվել: Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ ոչ նորակառույց շենքերից բնակարան ձեռք բերելու համար կգործի 20 տարվա ժամկետ: Մեր օրենսդրության և նոր որոշման մեջ կա հետևյալ դրույթը, որ առաջնային շուկայից, այսինքն՝ նորակառույց շենքերից այս ծրագրով և ընդհանրապես բնակարան ձեռք բերող քաղաքացիները հետ են ստանում իրենց վճարած եկամտային հարկը: Սա նշանակում է, որ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերողների համար կարող են գործել, և, ամենայն հավանականությամբ, կգործեն անտոկոս վարկեր: Ես կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է, և հույս ունեմ, որ այն մարդիկ, ովքեր միջինից բարձր վարձատրվող աշխատանք ունեն, այս հնարավորությունից կօգտվեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ շատ լավ հասկանում է, որ կան մարդիկ, ովքեր աշխատանք չունեն, ինչպես նաև մարդիկ, ովքեր աշխատանք ունեն, բայց ցածր են վարձատրվում և չեն կարող օգտվել վերը նշված հնարավորություններից, սակայն հավելեց, որ կառավարության քաղաքականության հիմքում լինելու է աշխատանքը խրախուսելը: «Շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ բազմաթիվ բնակարանային խնդիրներ ունեն ու ինչպես ենք մենք պատրաստվում այդ խնդիրները լուծել: Մենք անելու ենք այնպես, որպեսզի լինեն հնարավորինս մատչելի հիփոթեքային վարկեր, խրախուսելու ենք, որպեսզի մարդիկ աշխատեն, նրանց աշխատավարձը բարձրանամ, և այդ ճանապարհով լուծվեն այս խնդիրները: Իհարկե, սա չի վերաբերվում այն խավերին, որոնց նկատմամբ պետությունն ունի բնակարանով ապահովելու պարտավորություն: Խոսքը, մասնավորապես, այն զինվորականների մասին է, որոնց նկատմամբ պետությունը որոշակի պարտավորություններ է ստանձնել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից