ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բնապահպան-ակտիվիստները շարունակում են փակ պահել Ամուլսար տանող ճանապարհը 10/01/2018 11:22 | Բնապահպանական իրավունք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել է, որ Ամուլսարի շահագործման հարցը կհանգուցալուծվի միջազգային փորձագիտական եզրակացության արդյունքներով պայմանավորված: Թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ը:
Վարչապետ Փաշինյանն այս հայտարարությամբ, ըստ էության, ամրագրում է, որ փորձագիտական եզրակացության հրապարակումից հետո առկա անորոշ վիճակը վերջնական հանգուցալուծում է ստանալու և շահագրգիռ կողմերը պետք է պատրաստ լինեն ընդունել արդյունքները: Այլ կերպ ասած՝ «նեղացողներ չպետք է լինեն»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Փարիզում հանդիպում է ունեցել «Լիդիան»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ և հայտնել է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը. «Երբ կհիմնավորվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը սպառնալիք չի ստեղծում Սևանի և Ջերմուկի ջրային համակարգերի համար, մենք հնարավորություն կստեղծենք, որ այդ հանքը շահագործվի, եթե կպարզվի, որ սպառնալիք է ստեղծում, ես բացառում եմ այդ հանքի շահագործումը»:
Միջազգային փորձագիտական եզրակացությունը կարող է ունենալ երեք սցենար: Շահագործման դրական եզրակացության պարագայում ինչպես նշել է վարչապետը՝ «հնարավորություն կստեղծվի, որ հանքը շահագործվի»: Այս հայտարարության ենթատեքստում հասկացվում է հանք տանող ճանապարհներն ազատելը և կազմակերպության բնականոն գործունեության ապահովումը: Եվ եթե բնապահպան - ակտիվիստները հաշվի չնստեն նաև միջազգային դրական եզրակացության հետ, ապա այդ դեպքում իշխանությունը ստիպված կլինի դիմել իրավապահ մարմինների օգնությանը՝ «Լիդիան Արմենիայի» աշխատանքին խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար:
Երկրորդ սցենարը փորձագիտական բացասական եզրակացությունն է: Այս դեպքում Հայաստանին ու մասնավորապես՝ իշխանություններին սպասվում են բարդ և դժվարություններով լի զարգացումներ: Վարչապետի դիրքորոշման համաձայն՝ այս դեպքում հանքի շահագործումը կարգելվի, «Ամուլսարի» ծրագիրը կկասեցվի, մեծ հավանականությամբ՝ «Լիդիան» ընկերությունը դատական գործընթաց կսկսի Հայաստանի դեմ՝ պահանջելով մեծ ծավալի փոխհատուցումներ, զգալի հարված կհասցվի Հայաստանի միջազգային գործարար համբավին՝ որպես ոչ վստահելի գործընկեր, զգալիորեն կկրճատվեն օտարերկրյա ներդրումները (ինչպես և ակնարկել էր ԱՄՆ դեսպանը), շոշափելիորեն կնվազի տնտեսական աճի մակարդակը և այլն: Մյուս կողմից, եթե ընդունենք, որ միջազգային փորձագիտական եզրակացությունն անաչառ և օբյեկտիվ է, ապա հանքի շահագործման դադարեցմամբ կկանխվի Ջերմուկի և Սևանի ջրային պաշարների աղտոտումը:
Երրորդ՝ ամենահավանական սցենարը կարող է լինել այն, որ միջազգային մոնիթորինգը հանքի շահագործման գործընթացում կարձանագրի որոշ ռիսկեր և շահագործման դրական եզրակացություն կտա միայն այդ ռիսկերի վերացման պարագայում: Այս դեպքում «Լիդիան Արմենիան», ամենայն հավանականությամբ, կհամաձայնի հավելյալ որոշ ծախսեր անել ռիսկերը վերացնելու ուղղությամբ, և վերջնական հաշվով հանքը կշահագործվի: Այս սցենարի դեպքում, երբ պոտենցիալ ռիսկերը վերացվեն, հնարավոր է՝ բնապահպանները կամովին բացեն հանք տանող ճանապարհները և իրավապահների միջամտություն բացարձակապես չզգացվի:
Հետաքրքական է, որ ավելի վաղ բնապահպանության նախարարության կազմում ստեղծված տեսչական մարմնի եզրակացության մեջ Սևանա լճի և ջրային ավազանի ռիսկերի վերաբերյալ բացակայում էին հստակ գնահատականները, որի հիման վրա հնարավոր կլիներ հանքի դադարեցման որոշում կայացնել։ Միևնույն ժամանակ եզրակացությունում տեղ էին գտել որոշ բույսերի և թիթեռների մասին հիշատակումներ, որոնք համարվեցին «նոր էկոլոգիական գործոններ»: Փաստացի տեսչական այս մարմնի աշխատանքն արդյունք չտվեց և կարիք առաջացավ դիմել միջազգային փորձագիտական եզարակացությանը:
Չթերագնահատելով տնտեսության մնացյալ ճյուղերի դերն ու կարևորությունը, պետք է ընդգծել, որ հանքարդյունաբերության նշանակությունը Հայաստանի համար դեռևս զգալի է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ հանքարդյունաբերությանը բաժին է ընկնում ՀՆԱ-ի շուրջ 3%-ը։ Ավելին՝ 2018 թվականի առաջին կիսամյակում ուղղակի ներդրումների զուտ հոսքերի միայն 74%-ը բաժին է ընկել հանքարդյունաբերությանը և բաց հանքերի շահագործմանը։
Ներկայումս բնապահպան-ակտիվիստները շարունակում են փակ պահել հանք տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքում իրականացվող աշխատանքները: Չնայած այդ հանգամանքին՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է համայնքներում իրականացնել տարեսկզբին սկսած սոցիալական ծրագրերը։ Ամուլսարի երկարաժամկետ ֆինանսական ծրագրի համաձայն՝ ծրագրի գործունեության ընթացքում յուրաքանչյուր տարի համայնքներում կատարվելու են սոցիալական ներդրումներ, որոնք տարեկան կազմելու են մոտ 400 000-700 000 ԱՄՆ դոլար։
Տրամաբական է, որ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը գտնվում է օտարեկրյա ներդրողների ուշադրության կենտրոնում։ Վերջինիս մասին են վկայում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններն այն մասին, որ ամերիկյան ներդրողները հետևում են ՀՀ կառավարության կողմից հարկատուների նկատմամբ տարվող քաղաքականությանը և վիճելի հարցերի լուծման արդարացիությանը, մասնավորապես՝ «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ կառավարության վերջնական որոշումը: Ամուլսարի խնդրի հանգուցալուծման վերաբերյալ որոշումը ուղղակիորեն կապված է Հայաստանի ներդրումային գրավչության հետ «Լիդիան»-ի միջազգային ընկերության կարգավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ հանքի հետ կապված ցանկացած որոշում քննարկվելու է միջազգային հարթակներում: Ամուլսարի վերաբերյալ որոշումը ներդրողների համար կարող է դառնալ նախադեպ, որը նրանց թույլ կտա ավելի ռեալ գնահատել իրենց ռիսկերը, ինչը համապատասխան (դրական կամ բացասական) ազդեցություն կունենա ՀՀ միջազգային հեղինակության վրա: Պետք է փաստել, որ արդեն իսկ որոշման ձգձումը բացասաբար է ազդել ուղղակի ներդրումների գծով ստացումների վրա։
Մի կողմից կառավարության քայլերն ուղղված ներդրումների ներգրավմանը, մյուս կողմից՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդրի վերաբերյալ որոշման ձգձգումը, ստեղծում է պարադոքսալ վիճակ, և ստիպում կառավարությանն այլընտրանքներ փնտրել։ Տնտեսական օգուտների վրա հիմնված փաստերը Ամուլսարի շահագործման օգտին են, սակայն, հաշվի առնելով բնապահպանների՝ թթվային դրենաժի, Ջերմուկ առողջարանային գոտու և այլնի հետ կապված մտահոգությունները, անհրաժեշտություն է առաջանում իրականացնել միջազգային փորձաքննություն, որի կլինի անաչառ և որի եզրակացության հետ հաշվի կնստեն բոլոր շահագրգիռ կողմերը:
Տաթևիկ Առուստամյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան