Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Էդուարդ Աղաջանյանի անդրադարձը՝ Նարե Գրիգորյանի հայտարարությանը 09/28/2018   12:04  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նարե Գրիգորյանի հայտարարությանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Կարևորի մասին.

Իմ խորին համոզմամբ կառավարության անդամները չպետք է արձագանքեն համացանցում տեղ գտած և որոշ շրջանակների կողմից նպատակային տարածվող նյութերին մի քանի պատճառով.

Դրանց ճնշող մեծամասնությունը ապատեղեկատվություն է և ըստ այդմ՝ նպատակ ունի հանրությանը մոլորեցնել և ներքաշել կեղծ և բովանդակազուրկ քննարկումների մեջ:

Անդրադառնալով նմանատիպ հրապարակումներին նորընտիր պաշտոնյաները որոշակի լեգիտիմություն և կարևորություն են հաղորդում թե՛ ստահոդ տեղեկություններին, թե՛ դրանք անխնա տարածողներին, ասել է թե՝ պատվեր կատարողներին:

Եւ վերջապես՝ հաշվի առնելով ներկայիս տեղեկատվական դաշտի աղտոտվածության աստիճանը և կեղծ տեղեկատվության գեներացման հաճախականությունը, դրանցից յուրաքանչյուրին անդրադառնալը կենթադրեր 24-ժամյա հակաքարոզչական գործունեություն:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ վերջին մի քանի օրերին իմ տարբեր ընկերներ անհանգստացած և ահաբեկված տվյալ կնոջ հայտարարությունների շուրջ ծավալված ֆեյսբուքյան քննարկումներից, ինձ հղումներ են ուղարկում նրա գրառումներից և հարցազրույցներից, որոշել եմ այս անգամ անդրադառնալ ստեղծված իրավիճակին:

Եվ ուրեմն՝ ինչում է մեղադրում սույն տիկինը ՀՀ Կառավարությանը ի դեմս ինձ և կառավարության գործերի կառավարիչ՝ Վահան Պապիկյանին:

Մեղադրանք #1 - Արժանապատվության իրավունքի պարբերական ոտնահարում գործերի կառավարչի կողմից: Նա ասում է. "չդիմանալով գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի ճնշումներին, սպառնալիքներին, անհարկի նկատողություններին և վիրավորանքներին, դիմում եմ գրել և դուրս եկել աշխատանքից":

Մեղադրանք #2 - Աշխատանքային օրենսգրքի ոտնահարում: Նա ասում է. «Ինձ ստիպում էին արտաժամյա աշքատանք իրականացնել»:

Եւ այս ամենը համեմված պաթետիկ շեշտադրումներով, ինչպիսին են օրինակ «Ես էլ, հարյուր հազարավորների նման, հույսեր էի կապում Ձեր բերած նոր Հայաստանի հետ, բայց հիասթափությունից խեղդվում եմ այժմ, փաստացի՝ յոթամյա անհայր երեխայիս թողնելով առանց գոյատևման միջոցների», «Երկու ամիս ամեն օր երեկոյան 18:00-ին ես նրան խնդրել-աղաչել եմ, որ թողնի գնամ տուն» կամ «Չափից արագ, կարճ ժամանակահատվածում հրապարակի պարզ ու հասարակ տղաները չինովնիկ դարձան, ինչի համար ցավ եմ ապրում»:

Այժմ ըստ էության.

Առաջին անգամ հանդիպել եմ տիկին Գրիգորյանին նշանակմանս առաջին օրերին: Պետք է նշեմ, որ Նարեն միակ աշխատողն էր, ով ինձ մոտեցավ իրեն գործից չհեռացնելու խնդրանքով, որը փոքրինչ տարօրինակ էր, հաշվի առնելով, որ այդպես մտածելու առիթ նրան չէի տվել: Հիմնավորումները նույնն էին՝ միայնակ մայր, մինուճար երեխա և այլ: Ես միանգամայն փարատեղի տիկին Գրիգորյանի մտահոգությունները, ասելով որ նման բան չի էլ քննարկվում և որ ոչ ոք նրան չի պատրաստվում գործից հեռացնել:

Անցնում է որոշ ժամանակ և հայտնի իրադարձություններից հետո Գևոևգ Աճեմյանին որպես գործերի կառավարիչ գալիս է փոխարինելու Վահան Պապիկյանը՝ գնումների ոլորտում եզակի մասնագետ, ով իր նշանակման առաջին իսկ օրվանից առանձնակի նվիրումով ծառայել և ծառայում է Հայաստանի Հանրապետությանը: Եվ եթե որպես վերադաս գնահատելիս լինեի աշխատակիցներիս գործունեության արդյունավետությունը, ապա Վահանն անշուշտ տեղ կգտներ առնվազն թոփ տասնյակում: Ինչևէ, սա իմ սուբյեկտիվ գնահատականն է, որն ամենևին պետք չէ ընդունել որպես բացարձակ ճշմարտություն:

Մոտենում են անկախության օրվա նախապատրաստական աշխատանքները և քանի որ Էրեբունի-Երևանի միջոցառման մեկ ամսով հետաձգման որոշումը կայացվում է փոքրինչ ուշացմամբ, հետևաբար անկախության օրվա միջոցառման ծավալների վերաբերյալ որոշումը ևս կայացվում է ուշացմամբ: Սա իր հերթին ստեղծում է որոշակի ցայտնոտ և մեր թիմը ստիպված է լինում երկու շաբաթ աշխատել արտակարգ ռեժիմով, մնում էինք մինչև ուշ գիշեր և կարծում եմ այդ աշքատանքն իրեն արդարացրեց սեպտեմբերի 21-ին:

Եվ այսպես, չչարաշահելով Ձեր համբերությունը՝ անցնեմ բուն միջադեպին: Ամսի 20-ին, այսինքն անկախության օրվա նախորդ օրը ինձ է մոտենում սույն տիկինը, պնդելով, թե Պապիկյանն արդեն քանի օր է, ինչ նրան ստիպողաբար պահում է աշխատավայրում մինչև ժամը 22:00 և որ նա այլևս չի կարող այդպես շարունակել, քանի որ նրա անչափահաս երեխան խնամքի կարիք ունի: Լավ ճանաչելով Պապիկյանին անչափ զարմացա Նարեի պնդումներից և խոստացա հարցին լուծում տալ: Նույն օրը երեկոյան խոսեցի Վահանի հետ, ով ամբողջությամբ հերքեց Նարեի պնդումները, հավաստիացնելով որ վերջինս ակնհայտորեն ստում է և որ նա երբեք արտաժամյա չի մնացել աշխատանքի վայրում:

Չնայած, որ ինտուիտիվ մակարդակում գործերի կառավարչի պնդումներն ինձ համար ավելի արժանահավատ էին թվում, այնուամենայնիվ ես պարտավոր էի ձեռք բերել հստակ ապացույցներ որևէ կողմի ճշմարտացիության վերաբերյալ: Բախտի բերմամբ, կառավարության բոլոր աշխատակիցները կառավարության շենք մուտք գործելիս օգտագործում են անցագրային քարտեր; որոնց միջոցով հնարավոր է ֆիքսել տվյալ անձի շենք մուտք գործելու և շենքից դուրս գալու հստակ ժամերը: Եվ ի՞նչ պատկեր ունենք այստեղ Նարեի պարագայում: Պարզվում է, որ սույն տիկինը վերջին մեկ ամսում ամենաուշը լքել է կառավարության շենքը ժամը 18:28-ին: Ավելին, պարզվում է, որ նա պարբերաբար նաև ուշացել ցործից ներկայանալով օրինակ ժամը 13:00-ին: Այս ամենը հաշվի առնելով, որոշում եմ Նարեի հետ քննարկել ստեղծված իրավիճակը տոներից հետո:

Երկուշաբթի տեղեկանում եմ, որ նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել և որ իմ օգնականին տեղեկացրել է, թե լրատվամիջոցների հետ է համագործակցելու և դառնալու է ընդդիմադիր լրագրող: Հաշվի առնելով, որ իր հետագա հայտարարություններում նա պնդում էր, թե իրեն իր կամքին հակառակ հեռացրել են աշխատանքից, ուզեցի լսել նաև մյուս կողմի վարկածը: Ըստ պարոն Պապիկյանի, վերջինս Նարեին առաջարկել է այլ գործ փնտրել, քանի որ վստահությունը խաթարված էր և եթե հավելյալ կես ժամ մնալու խնդրանքը կարող էր նման պահվածքի առիթ հանդիսանալ, ապա որպես անմիջական վերադաս իր համար հետագա համատեղ աշխատանքն անհնար էր: Միանշանակ է, որ Պապիկյանը չպետք է նման առաջարկությամբ հանդես գար առանց ինձ հետ համաձայնեցնելու և դա նրան ասվել է:

Իրավաբանորեն բոլոր հիմքերը կային սույն կնոջը աշխատանքից հեռացնելու համար, սկսած ստելուց և վերջացրած նրա պարբերական ուշացումներով: Սակայն, ըստ իս, այստեղ խնդրո առարկան ամենևին օրենքի դաշտում չէ: Նարեի հիմնական շեշտադրումները տանում են դեպի բարոյական դաշտ, թե իբր տեսեք, ինձ՝ միայնակ ծնողիս, ապագա զինվորի մորը հեռացնելով աշխատանքից, սրանք կտրում են հացից, սպառնալով արտագաղթել կամ հանձնվել որևէ երրորդ պետության: Բայց մի՞ թե պարզ չե, որ եթե Նարեի պնդումներն առ այն, որ վերջինիս նկատմամբ պարբերաբար խտրական վերաբերմունք է դրսևորվել համապատասխաներ իրականությանը, ապա նա մեկ անգամ չէ որ այդ հարցով անձամբ ինձ դիմած կլիներ, իմանալով որ ես բոլոր աշխատակիցների հետ բաց եմ շփման համար: Մի՞ թե պարզ չէ, որ եթե գործերի կառավարիչն իրոք նման դիկտատոր լիներ, ապա վաղուցվանից նրան աշխատանքից հեռացրած կլիներ թեկուզ միայն նման ուշացումների համար, էլ չեմ խոսում նրա կատարած աշխատանքի որակի մասին:

Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը՝ ինձ մնում է ենթադրել հետևյալ երկու տարբերակներից մեկը.

ա) Տիկին Գրիգորյանը հստակ ուղղորդվում է որևէ անձի/անձանց կողմից և հստակ նպատակ է հետապնդում վարկաբեկել նորընտիր կառավարությանը:

բ) Նա ուղղակի հաճույք է ստանում իր շուրջ ստեղծված լրատվականների հետաքրքրությունից և շարունակում է թեման շահարկել իր բոլոր պաթետիկ դրսևորումներով:

Անկախ նրանից, թե արդյոք իմ ենթադրություններից որևէ մեկը ճիշտ է, թե սխալ, ես ամենայն անկեղծությամբ Նարեին բարին եմ մաղթում և հույս ունեմ, որ նա իսկապես կհաջողի, որպես ընդդիմադիր լրագրող: Հաշվի առնելով վերջին օրերի հանրային հետաքրքրությունն իր անձի նկատմամբ, կարծում եմ նրա հաջողությունն այդ ոլորտում երաշխավորված է:

P.S. Ինձ ներող կլինեք, բայց այսուհետ չեմ անդրադառնալու նմանատիպ նյութերին: Իմ ընկերներին կխնդրեմ առհասարակ սառնասրտորեն մոտենալ որևէ հակակառավարական տեղեկատվության տարածմանը: Դեռ ու՞ր եք: Նյարդերը պինդ պահեք ու որ ամենակարևորն ա՝ ԴՈՒԽՈՎ !»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]