ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազգային ժողովը լուծարելու իրավական նախադրյալները 09/28/2018 10:33 | Քաղաքական
Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական քննարկումները վերստին կենտրոնացան Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցի վրա։ Քաղաքական հիմքերի առկայությամբ հանդերձ՝ թերևս առկա իրավիճակում աչքի է զարնում իրավական պարադոքսը։ Ըստ այդմ՝ ԱԺ ղեկավարությունն այսօր պատկանում է իրեն ընդդիմություն հռչակած ուժին, ինչը իրավական առումով անհեթեթություն է։ Այդ մասին Է գրում «Արմենպրես»-ը:
2018թ. ապրիլ-մայիս ամիսներին պարզ դարձավ, որ ՀՀ Սահմանադրությունը ի վիճակի չէ լուծումներ առաջադրելու կոնկրետ քաղաքական ճգնաժամին, իսկ արդեն մայիսի 8-ին խորհրդարանական փոքրամասնության թեկնածուի ընտրությունը վարչապետի պաշտոնում քաղաքական ճգնաժամին հավելեց սահմանադրական ճգնաժամը։2015թ. Սահմանադրական փոփոխություններով ԱԺ-ի փոխխոսնակների քանակը 2-ից դարձավ 3, ինչի հռչակված նպատակներից մեկը ընդդիմության ազդեցության ընդլայնումն էր։ Փոփոխությունների հեղինակները պնդում էին, որ ԱԺ փոխխոսնակներից մեկի հաստիքը ընդդիմությանը վերապահելով՝ վերջինս օժտվում էր նոր լծակով և մասնակից դառնում ԱԺ-ի ղեկավարման գործին։ ԱԺ նախագահի ու տեղակալների ընտրության կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածով. «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»։
Աշխարհի յուրաքանչյուր խորհրդարանում դրա ղեկավարությունն իրականացնում են այն ուժի ներկայացուցիչները, որը մեծամասնություն է կազմում։ Այդպես է եղել նաև անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ Նույնիսկ 1998թ. փետրվարին նախագահի հրաժարականի ժամանակ ԱԺ-ում հարաբերակցության փոփոխությունը հանգեց նաև ԱԺ ղեկավարության փոփոխությանը։ Այն ժամանակ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը հրաժարական տվեց՝ հիմնավորելով, որ չի կարող խոսնակ լինել ԱԺ մեծամասնության համար, որի ներկայացուցիչ ինքը չի հանդիսանում։ Նրա հետ հրաժարականներ տվեցին նաև այլևս փոքրամասնությունը ներկայացնող փոխխոսնակները, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները։ Իսկ «Երկրապահը» ստիպված եղավ այդ պաշտոններում ընտրելու իր ներկայացուցիչներին՝ թեպետ ձգտում էր կանխել Արարքցյանի հրաժարականը։
Նույնաբնույթ, սակայն հակառակ իրավիճակն է ներկայումս, երբ ԱԺ նախագահն ու երկու փոխնախագահները ներկայացնում են այլևս փոքրամասնության վերածված ու կառավարությանը ընդդիմություն հռչակած ուժին։ Իսկ վերոհիշյալ սահմանադրական հոդվածը իմպերատիվ է, ըստ որի՝ ԱԺ-ի փոխխոսնակներից միայն մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչը, մինչդեռ փաստական առումով ԱԺ նախագահն ու երկու փոխխոսնակներն են ներկայացնում ընդդիմությանը։ Ի դեպ, իրավական այս նոնսենսը ցայտուն կերպով դրսևորվեց նաև ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում, երբ պատգամավորներն իրենք իսկ չէին կարողանում հասկանալ՝ ով է ընդդիմություն, ով՝ իշխանություն։
Անշուշտ, այսպիսի իրավիճակ նույնպես կարող է ծագել, եթե գործադիրն ու օրենսդիրը ղեկավարվում են տարբեր կուսակցությունների կողմից, ինչը բնորոշ է նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգերին։ Մինչդեռ խորհրդարանական կառավարմամբ պետություններում չի կարող այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ Ազգային ժողովն ու կառավարությունը միմյանց հակադիր են։ Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների ժամանակ նախկին իշխանության հիմնական թեզերից մեկը հենց վերաբերում էր պետության կայունությունը իրավական մեխանիզմներով երաշխավորելուն, և, որպես օրինակ, մատնանշվում էր այն հնարավոր զարգացումը, որ նախագահական համակարգի պարագայում նախագահն ու ԱԺ մեծամասնությունը տարբեր ուժեր կարող էին ներկայացնել՝ առաջացնելով գործադիր-օրենսդիր աշխատանքի խաթարման վտանգ։ Այժմ ստացվում է, որ այդ վտանգից խուսափող ՀՀԿ-ն, ինքն է իր գործունեությամբ հարուցում այն։
Խորհրդարանական կառավարումը մյուս եղանակներից տարբերվում է նախ և առաջ օրենսդիր-գործադիր հարաբերության սկզբունքով, երբ գործադիրը օրենսդիրի ածանցյալն է։ Նախագահական կառավարման համակարգում խորհրդարանն ու նախագահը հակակշռում են միմյանց, որովհետև, որպես ինստիտուտ․ ձևավորվում են առանձին մանդատներով, իսկ խորհրդարանական կառավարման համակարգում թե՛ օրենսդիրը, թե՛ գործադիրը ձևավորվում են միևնույն մանդատով։ Այսինքն՝ Ազգային ժողովը, ձևավորվելով հանրության վստահությամբ, ընտրում է վարչապետ, որը կատարում է ԱԺ պատգամավորների հանձնարարությունը՝ հաշվետու լինելով նրանց։ Եվ երբ այդ շղթան խափանվում է, պետությունը համակվում է սահմանադրական ճգնաժամով, որը, ինչպես պատմությունն է փաստում, կա՛մ հանգուցալուծվում է ընտրությունների միջոցով, կա՛մ նոր ցնցումների ենթարկում պետությունը։
Նժդեհ Հովսեփյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան