ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ կարևոր շեշտադրումներ էր պարունակում ՀՀ վարչապետի ՄԱԿ-ի ելույթը 09/26/2018 17:57 | ԼՐԱՀՈՍ
ՄԱԿ-ի ԳԱ-ն թերևս հանդիսանում է միջազգային թիվ մեկ հարթակը, որտեղ տարբեր երկրների ղեկավարներ ներկայացնում են իրենց տեսլականը սեփական երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ժողովրդավարական գործընթացների, անվտանգային հիմնախնդիրների մասով և կիսվում են իրենց մոտեցումներով տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների վերաբերյալ:
Դրանով է պայմանավորված յուրաքանչյուր երկրի ղեկավարի ելույթի նկատմամբ միջազգային շատ մեծ հետաքրքրությունը,քանզի դրանց վերլուծությունները թույլ են տալիս հստակ պատկերացում կազմել տվյալ երկրի քաղաքական հիմնական ուղենիշերի մասին:Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի ժամանակ հնչեցրած ելույթի հիմնական շեշտադրումներին՝ նախևառաջ նշենք, որ ելույթն ամբողջովին հիմնված էր ժողովրդավարության, խաղաղասիրության, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա:
Ժողովրդավարական գործընթացները Հայաստանում
Հաշվի առնելով Թավշյա հեղափոխության նկատմամբ միջազգային մեծ հետաքրքրությունը և լայն արձագանքը՝ սպասելի էր վարչապետի անդրադարձը ՀՀ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ հատկապես դրանց ժողովրդավարական բնույթն ընդգծելու տեսանկյունից: Թավշյա հեղափոխության ընթացքն ու վերջնարդյունքները ներկայացնելը միտված էր միջազգային ընկալումներում նոր, ավելի ժողովրդավարական, բարեփոխումների ուղին բռնած Հայաստանի պատկերի ձևավորմանը` որպես հուսալի ներդրումային միջավայր ունեցող, վստահելի, կանխատեսելի և ժողովրդավար գործընկեր։
Արտաքին քաղաքական օրակարգը
Վարչապետի կողմից ՀՀ արտաքին քաղաքական ուղղություններին առանձին անդրադարձ չկատարվեց, սակայն ընդհանրական գնահատականը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում չկան կտրուկ շրջադարձեր, արդեն իսկ հաստատում է, որ Հայաստանը շարունակելու է իր ռազմավարական գործընկերությունը ՌԴ հետ տարբեր ձևաչափերով՝ թե՛ ԵԱՏՄ, թե՛ ՀԱՊԿ շրջանակներում, ամրապնդելու է համագործակցությունը ԵՄ հետ՝ հատկապես օգտվելով ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ընձեռած հնարավորություններից, զարգացնելու է հայ-ամերիկյան գործընկերությունը և ամրապնդելու է համագործակցային հարաբերությունները տարածաշրջանային գործընկերների հետ: Եվ, փաստորեն, ինչպես նշեց վարչապետը՝ մի գործընկերոջ հետ հարաբերությունները չեն զարգանալու մյուսի հաշվին ու Հայաստանը շարունակելու է կանխատեսելի և հուսալի գործընկեր լինել:
Ղարաբաղյան հակամարտությունը
Վարչապետն իր ելույթում ևս մեկ անգամ շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը գերակա առաջնահերթություն է մեր արտաքին քաղաքական օրակարգում: Հավատարիմ մնալով իր կողմից բազմիցս առաջ քաշած թեզին՝ նա ընդգծեց Ադրբեջանի կողմից Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի հետ երկխոսություն վարելու կարևորությունը՝ միաժամանակ նաև վերահաստատելով ՀՀ կառուցողական ներգրավվածությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Բավական հիմնավոր ներկայացվեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ուղղակի փոխկապակցված է Արցախի հայության ֆիզիկական անվտանգության խնդրի հետ, և Նախիջևանի փորձը ցույց է տալիս, որ Արցախը Բաքվի համար լոկ տարածք է, իսկ արցախցու ճակատագիրն ընդհանրապես չի հետաքրքրում այդ երկրին: Վարչապետի կողմից միջազգային այս հարթակում ևս մեկ անգամ բարձրաձայնվեց Հայաստանի կառուցողական դիրքորոշումը՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու գործում և ընդգծվեց Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունն ու դրանից բխող ուղղակի սպառնալիքները տարածաշրջանային անվտանգության համար:
Հայաստանի ներգրավվածությունը հումանիտար գործողություններին
Վարչապետն անդրադարձ կատարեց ՀՀ ակտիվ ներգրավվածությանը տարբեր խաղաղապահ գործողություններում, ինչն, ըստ էության, ընդգծեց Հայաստանի՝ անվտանգություն սպառող երկրից անվտանգություն մատակարարող երկրի վերածվելը: Կարևոր էր հատկապես Սիրիային հումանիտար աջակցությունն ընդարձակելու պատրաստակամությունն ընդգծելն, ինչը հիմնավորվեց ոչ թե քաղաքական շահերով, այլ Սիրիայի հայկական համայնքին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ:
Այսպիսով, ամփոփելով վարչապետի՝ ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում ելույթը, կարող ենք նշել, որ այս բարձր հարթակից ևս մեկ անգամ բարձրաձայնվեց Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ներքին քաղաքական գործընթացների հիմնական էությունը և արտաքին քաղաքականության շարունակականությունը, որոնք Հայաստանին կարող են առավել ընկալելի դարձնել միջազգային հանրության համար՝ որպես վստահելի և հուսալի գործընկեր:
Իզաբել Շատոյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից