Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Ազգային ժողովը լուծարելու քաղաքական հիմքերը 09/26/2018   17:52  |  Քաղաքական

Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ծանրակշիռ՝ ավելի քան 81 տոկոսանոց հաղթանակը անմիջապես զարկ տվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարություններին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Նյու Յորքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, որ Երևան վերադառնալուն պես ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ է բանակցություններ նախաձեռնելու շուտափույթ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգով։ Վարչապետի հայտարարությանը արձագանքեցին ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող գրեթե բոլոր կուսակցությունները, որոնց մեծամասնությունը հաստատակամորեն պաշտպանեց նախաձեռնությունը։

ՀՀԿ խմբակցության պատգամավորները, սակայն, հայտարարելով քննարկումներին մասնակցելու պատրաստակամության մասին, միաժամանակ պնդում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա։ Վերջինս բացատրվում է նախ և առաջ քաղաքական պատճառներով, այսինքն՝ ԱԺ-ն դրականորեն համագործակցում է կառավարության հետ, որի օրինագծերից ու նախաձեռնություններից դեռևս ոչ մեկը չի տապալվել խորհրդարանում։ Այդ հիմքով՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչները կարիք չեն տեսնում արտահերթ ընտրությունների անցկացնելու համար։

ՀՀԿ-ի փաստարկը փաստացիորեն ճիշտ լինելով՝ քաղաքականապես խոցելի է։ Եթե անգամ ներկայումս ԱԺ մեծամասնությունը որևէ կերպ չի խոչընդոտում կառավարության գործունեությունը, ապա դա դեռ չի նշանակում, որ նման հնարավորությունը բացառված է։ Կարելի է պնդել, որ ցանկացած սկզբունքային անհամաձայնություն նոր իշխանության՝ հանձին գործադիրի, և հին իշխանության՝ հանձին օրենսդիրի, կարող է վայրկենապես հանգել քաղաքական քաոսի։ Ըստ էության, նախկին և ներկա իշխանությունների միջև տարաձայնությունները բավականին ակնառու են, իսկ բնույթով՝ սկզբունքային։

Դրա վկայությունն էլ իշխանության փոփոխությունն էր ոչ թե դասական՝ ընտրությունների, այլ հեղափոխական գործընթացների միջոցով։ Հետևաբար, որևէ երաշխիք չկա, որ այդ սկզբունքային տարաձայնությունները մի ինչ-որ վճռական պահի չեն դրսևորվի, ինչը կհանգեցնի օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև առճակատման նոր ալիքի։ Դա կարող է ինչպես խափանել կառավարության համալիր քաղաքականությունը, այնպես էլ ներքաղաքական սրացումների պատճառն դառնալ։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հաջորդ պատճառը թերևս Երևանի ավագանու ընտրությունն արձանագրված արդյունքն է։ Դրանով ոչ միայն ակնհայտ դարձավ իրողությունը, ըստ որի՝ քաղաքական իշխանությունը վայելում է հասարակության մեծամասնության վստահությունը, այլև այդ հանգամանքը վերածվեց այլևս կայացած փաստի։ Եթե նախկինում գործադիր իշխանության ու անձամբ վարչապետի հանրային վստահելիությունը չափվում էր հանրահավաքներով և հանրային միջոցառումներով, ապա այժմ դա արձանագրվում է ընտրությունների միջոցով։ Նախկին իշխանությունները ժամանակին քանիցս պնդել են, որ հասարակության տրամադրությունները արտացոլվում են ընտրությունների ժամանակ՝ պատասխանելով իրենց ընդդիմախոսներին։ Այժմ իրենք պարտավոր են ականջալուր լինել սեփական իսկ փաստարկներին՝ առաջին հերթին հիմք ընդունելով ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների պարագան։

Վերջապես, 2015թ. Սահմանադրական փոփոխություններով Հայաստանում իշխանության առաջնային մանդատը պատկանում է խորհրդարանին, որը պետք է արտահայտի հասարակության իրական տրամադրությունները։ Այն փաստարկը, թե իբր հասարակական տրամադրության տատանումներով չպետք է անընդհատ արտահերթ ընտրություններ անցկացվեն, տրամաբանական կլիներ, եթե ԱԺ-ում պահպանված լիներ հարաբերական համամասնությունը։ Սակայն հասարակության 81 տոկոս աջակցությունը վայելող ուժը ԱԺ-ում ունի առավելագույնը հինգ պատգամավոր, ինչը քաղաքական առումով նոնսենս է։

Հասարակության տրամադրությունները ԱԺ-ում քաղաքական ուժերի ներկայացրած պատկերից տարբերվում են շեշտակիորեն, ինչը ոչ միայն չի տեղավորվում քաղաքական տրամաբանության շրջանակներում, այլև հղի է լրջագույն վտանգներով։ Խորհրդարանի քաղաքական գործառույթը ոչ թե կառավարության առաջ խոչընդոտներ չհարուցելու խոստումն է, այլ նախ և առաջ հասարակության քաղաքական կողմնորոշումներն արտահայտելը, իսկ ապա՝ նշանակել իրեն հաշվետու վարչապետ ու կառավարություն ու պատվիրակել նրանց՝ կատարելու քաղաքական մեծամասնության ծրագիրը։ 

Նժդեհ Հովսեփյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:00 26/09/2018  |  Մամուլ«Քաղաքացիական պայմանագիր»-ը ԱԺ ընտրություններին մենակ կգնա. «Ժամանակ»
09:46 25/09/2018  |  ՄամուլԱրտահերթ ընտրությունների անցկացման համար հնարավոր է Փաշինյանը գնա ԱԺ-ն 1-2 շաբաթով շրջափակելու քայլին. «Ժողովուրդ»
18:06 24/09/2018  |  Քաղաքական«Եթե ԱԺ-ն գնաց ցրման, Հայաստանում վերջ է դրվում բազմակարծությանը, Հայաստանում գալու է պետական մակարդակով Նիկոլի պաշտամունքի շրջան». Էդուարդ Շարմազանով. 168.am
09:49 21/09/2018  |  ՄամուլԱԺ-ն լուծարելու միակ հնարավոր տարբերակը մնացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Ժամանակ» 
13:37 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍ«Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը». ՕԵԿ
09:45 13/09/2018  |  ՄամուլՌուսները հասկացրել են, որ տարածված գաղտնալսումն ընդամենը ծիծեռնակն է այն քայլերի, որ ՌԴ-ն կարող է անել, եթե ՀՀ-ն շարունակի հակադրվել. «Ժամանակ»
21:21 02/09/2018  |  ՔաղաքականԽորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին
10:35 28/08/2018  |  ՄամուլԽորհրդարանը համաձայն է արտահերթ ընտրությունների անցկացմանը. «Ժողովուրդ»
14:29 22/08/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների հնարավորությանը և խոսեց հանրաքվեի ինստիտուտն ուժեղացնելու մասին
09:39 22/08/2018  |  ՄամուլՄեկ տարվա ընթացքում ընտրողների թիվը Երևանում ավելացել է 11 հազար 417-ով. «Ժողովուրդ»

Արխիվ

[]