ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ 09/26/2018 13:15 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ-ում ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։
Հանձնաժողովի երկրորդ նիստում երկար ժամանակ անդամները համաձայնության չէին գալիս, թե որ խմբակցությունը պետք է առաջադրի նախագահի տեղակալի թեկնածու:
«ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: Հիմա ես ուզում լսել ձեր կարծիքը, թե ով է համարվում ընդդիմություն ԱԺ-ում»,-ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը:
Առաջարկ եղավ, որ այս դեպքում ընդդիմություն պետք է համարվի այն խմբակցությունը, որը հանձնաժողովը ստեղծելու հարցում ընդդիմադիր է եղել:
«Ելք» խմբակցությունից Հովիկ Աղազարյանը նշեց՝ հանձնաժողովի նպատակը ընդդիմություն և իշխանություն որոշելը չէ: «Կանոնակարգի համաձայն՝ եթե ՀՀԿ-ն իշխանություն է, ապա հանձնաժողովի նախագահը պետք է լինի մյուս կուսակցություններից, իսկ եթե ՀՀԿ-ն ընդդիմություն է, և հանձնաժողովի նախագահն ընդդիմության ներկայացուցիչ է, ապա, ըստ կանոնակարգի, տեղակալը պետք է լինի կամ «Ծառուկյան»-ից, «Ելք»-ից, կամ ՀՅԴ-ից»,-ասաց Աղազարյանն ու ԲՀԿ-ին խնդրեց, որ թույլ տան տեղակալի պաշտոնը զբաղեցնի իրենց խմբակցության ներկայացուցիչը, քանի որ դրանում կա նաև քաղաքական խնդիր:
Կոստանյանը նշեց՝ հասկանում է Աղազարյանի մոտեցումը, սակայն կանոնակարգի համաձայն՝ եթե կառավարող խմբակցության ներկայացուցիչը հանձնաժողովի նախագահ է, ապա հանձնաժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմությանը: Նորից առաջարկեց ՝ որոշել, թե որն է ընդդիմադիր խմբակցությունը:
Աղազարյանը նշեց՝ տպավորությունն այնպիսին է, որ ոչ սահմանդրական իրավիճակ է ստեղծվել այս հարցում: Նա նշեց՝ հանձնաժողովը պետք է առաջարկությամբ հանդես գա ԱԺ-ին՝ ինքնալուծարման համար:
Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ կառավարության մաս կազմող ուժերն իշխանություն են, դուրս մնացածները՝ ընդդիմություն: Նշանակում է՝ ՀՀԿ-ն ընդդիմադիր է:
«Քանի որ ընդդիմության ներկայացուցիչը տեղակալի պաշտոնի նախաձեռնողն է, տվյալ դեպքում մյուս կուսակցությունների կողմից պետք է տեղակալ առաջադրվի: Կարծում եմ՝ թեկնածուն պետք է լինի «Ելք»-ից կամ ՀՅԴ-ից»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը նշեց՝ ճիշտ կլինի, որ ընդդիմադիր խմբակցություն համարեն նրան, որը ԱԺ ձևավորման պահից իրեն համարել է ընդդիմություն: Առաջարկեց, որ թեկնածուն առաջադրվի «Ելք»-ից:
Կոստանյանը նկատեց՝ այդ հանձնաժողովը իրավական գործընթացների նկատմամբ ուղղվածություն պետք է ունենա։ Նշեց՝ տեղակալի պաշտոնն առաջարկել է Գևորգ Պետրոսյանին, սակայն նա հրաժարվել է: Առաջարկեց թեկնածու ընտրել «Ելք»-ից:
«Մեր ուղղվածությունը հիմնականում իրավական բնույթի է, և որպես նախագահի տեղակալ առաջարկում եմ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը՝ նկատի ունենալով, որ նա իրավաբան է մասնագիտությամբ»,-նշեց Կոստանյանը
Քվեարկությամբ Ալեն Սիմոնյանն ընտրվեց նախագահի տեղակալ:
ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով քննիչ հանձնաժողով» ստեղծելու համար: Ստեղծված հանձնաժողովը քննելու է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման մանրամասները: Հանձնաժողովի առաջին նիստը կայացել էր սեպտեմբերի 19-ին: Դրա կազմում են ՀՀԿ-ից Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալիկ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը, «Ելք» դաշինքից Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, իսկ ՀՅԴ-ից` Սպարտակ Սեյրանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից