ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազգային ժողովը լուծարելու քաղաքական հիմքերը 09/26/2018 17:52 | Քաղաքական
Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ծանրակշիռ՝ ավելի քան 81 տոկոսանոց հաղթանակը անմիջապես զարկ տվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարություններին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Նյու Յորքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, որ Երևան վերադառնալուն պես ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ է բանակցություններ նախաձեռնելու շուտափույթ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգով։ Վարչապետի հայտարարությանը արձագանքեցին ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող գրեթե բոլոր կուսակցությունները, որոնց մեծամասնությունը հաստատակամորեն պաշտպանեց նախաձեռնությունը։
ՀՀԿ խմբակցության պատգամավորները, սակայն, հայտարարելով քննարկումներին մասնակցելու պատրաստակամության մասին, միաժամանակ պնդում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա։ Վերջինս բացատրվում է նախ և առաջ քաղաքական պատճառներով, այսինքն՝ ԱԺ-ն դրականորեն համագործակցում է կառավարության հետ, որի օրինագծերից ու նախաձեռնություններից դեռևս ոչ մեկը չի տապալվել խորհրդարանում։ Այդ հիմքով՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչները կարիք չեն տեսնում արտահերթ ընտրությունների անցկացնելու համար։
ՀՀԿ-ի փաստարկը փաստացիորեն ճիշտ լինելով՝ քաղաքականապես խոցելի է։ Եթե անգամ ներկայումս ԱԺ մեծամասնությունը որևէ կերպ չի խոչընդոտում կառավարության գործունեությունը, ապա դա դեռ չի նշանակում, որ նման հնարավորությունը բացառված է։ Կարելի է պնդել, որ ցանկացած սկզբունքային անհամաձայնություն նոր իշխանության՝ հանձին գործադիրի, և հին իշխանության՝ հանձին օրենսդիրի, կարող է վայրկենապես հանգել քաղաքական քաոսի։ Ըստ էության, նախկին և ներկա իշխանությունների միջև տարաձայնությունները բավականին ակնառու են, իսկ բնույթով՝ սկզբունքային։
Դրա վկայությունն էլ իշխանության փոփոխությունն էր ոչ թե դասական՝ ընտրությունների, այլ հեղափոխական գործընթացների միջոցով։ Հետևաբար, որևէ երաշխիք չկա, որ այդ սկզբունքային տարաձայնությունները մի ինչ-որ վճռական պահի չեն դրսևորվի, ինչը կհանգեցնի օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև առճակատման նոր ալիքի։ Դա կարող է ինչպես խափանել կառավարության համալիր քաղաքականությունը, այնպես էլ ներքաղաքական սրացումների պատճառն դառնալ։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հաջորդ պատճառը թերևս Երևանի ավագանու ընտրությունն արձանագրված արդյունքն է։ Դրանով ոչ միայն ակնհայտ դարձավ իրողությունը, ըստ որի՝ քաղաքական իշխանությունը վայելում է հասարակության մեծամասնության վստահությունը, այլև այդ հանգամանքը վերածվեց այլևս կայացած փաստի։ Եթե նախկինում գործադիր իշխանության ու անձամբ վարչապետի հանրային վստահելիությունը չափվում էր հանրահավաքներով և հանրային միջոցառումներով, ապա այժմ դա արձանագրվում է ընտրությունների միջոցով։ Նախկին իշխանությունները ժամանակին քանիցս պնդել են, որ հասարակության տրամադրությունները արտացոլվում են ընտրությունների ժամանակ՝ պատասխանելով իրենց ընդդիմախոսներին։ Այժմ իրենք պարտավոր են ականջալուր լինել սեփական իսկ փաստարկներին՝ առաջին հերթին հիմք ընդունելով ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների պարագան։
Վերջապես, 2015թ. Սահմանադրական փոփոխություններով Հայաստանում իշխանության առաջնային մանդատը պատկանում է խորհրդարանին, որը պետք է արտահայտի հասարակության իրական տրամադրությունները։ Այն փաստարկը, թե իբր հասարակական տրամադրության տատանումներով չպետք է անընդհատ արտահերթ ընտրություններ անցկացվեն, տրամաբանական կլիներ, եթե ԱԺ-ում պահպանված լիներ հարաբերական համամասնությունը։ Սակայն հասարակության 81 տոկոս աջակցությունը վայելող ուժը ԱԺ-ում ունի առավելագույնը հինգ պատգամավոր, ինչը քաղաքական առումով նոնսենս է։
Հասարակության տրամադրությունները ԱԺ-ում քաղաքական ուժերի ներկայացրած պատկերից տարբերվում են շեշտակիորեն, ինչը ոչ միայն չի տեղավորվում քաղաքական տրամաբանության շրջանակներում, այլև հղի է լրջագույն վտանգներով։ Խորհրդարանի քաղաքական գործառույթը ոչ թե կառավարության առաջ խոչընդոտներ չհարուցելու խոստումն է, այլ նախ և առաջ հասարակության քաղաքական կողմնորոշումներն արտահայտելը, իսկ ապա՝ նշանակել իրեն հաշվետու վարչապետ ու կառավարություն ու պատվիրակել նրանց՝ կատարելու քաղաքական մեծամասնության ծրագիրը։
Նժդեհ Հովսեփյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից