ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ շատ արագ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան 09/24/2018 17:09 | Քաղաքական
Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ էին, լիարժեք հնարավորություն կար, որ քաղաքացին առանց որևէ պարտադրանքի գնար և իր քվեարկությունը կատարեր: Այս մասին Նյու Յորքից ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջով ուղիղ հեռարձակմամբ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՝ ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները:
«Սա չափազանց կարևոր իրադարձություն է մեր քաղաքական կյանքի համար: Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս ընտրությունների կապակցությամբ, որովհետև այս ընտրությունները բացառիկ էին այն առումով, որ քաղաքացին չուներ որևէ պարտադրանք և հանգիստ կարող էր գնալ ընտրատեղամաս ու կատարել իր քաղաքացիական պարտքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա, շնորհավորելով Հայկ Մարությանին, մաղթեց ժողովրդահաճո գործունեություն և արդյունավետ աշխատանք Երևանի քաղաքապետի պաշտոնում: ՀՀ վարչապետը շնորհավորեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, «Լույս» դաշինքին, որոնք նույնպես Երևանի ավագանու մաս կկազմեն: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուշադիր պետք է հետևել դիտորդների դիտողություններին, որպեսզի ընտրական համակարգը հասցվի բարձր մակարդակի:
«Շատ է քննարկվում ընտրություններին քաղաքացիների մասնակցության հարցը: Շատերը փորձում են ասել, թե մեծամասնությունը չի մասնակցել ու հետևություններ պետք է անել: Սրա հետ կապված ուզում եմ ասել, որ այդ փաստարկները ծիծաղելի են: Նախորդ ավագանու ընտրություններին ավելի քիչ մարդ է մասնակցել, և դա այն դեպքում, երբ մարդիկ գազելներով, ընտրակաշառքով հարկադրաբար բերման են ենթարկվել ընտրատեղամասեր: Երկրորդը, մեր ընտրական ցուցակները չեն արտահայտում այն իրական պատկերն, ինչը գոյություն ունի: Մեր շատ հայրենակիցներ 20-25 տարի առաջ հեռացել են երկրից, բայց շարունակում են մնալ ընտրացուցակներում: Դրանից բացի, ընտրակաշառքային ընտրություններում, նույնիսկ հաշվի չէին առնում մի հանգամանք, անկողնային տարիքով մարդկանց բերում էին ընտրատեղամասեր:Այսօր տարիքով մարդիկ պարտավորված չեն եղել ձայն ապահովելու: Այս ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը, նրանց տված մանդատը որևէ կասկածի տեղիք չի տալիս»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ խնդրել էր քաղաքացիներին քվեարկել նաև ԱԺ արտահերթ ընտրություններին հասնելու համար մանդատ տալու օգտին, որ սկսի քաղաքական ուժերի հետ քննարկումները: Նա շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին այդ վստահությունը տալու համար:
«Շատ բարձր եմ գնահատում այն փաստը, որ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը շնորհավորել է «Իմ Քայլը» դաշինքին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Ժառանգությունը, «Օրինաց երկիր»-ը շնորհավորել են: Սա քաղաքական նոր մշակույթ է, ինչը շատ կարևոր է: Ուզում եմ ասել, որ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանին կանցնի քաղաքի գործերին, իսկ մենք կանցնենք քննարկումներին քաղաքական ուժերի հետ, որպեսզի տեսնենք , թե ինչպես, ինչ ժամկետներում ենք անցնում արտահերթ ընտրություններին: Քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ շատ արագ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Քաղաքական անորոշությունը արգելակում է մեր տնտեսությունում ներդրումների ներգրավումը: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որը գործում է, ըստ էության, չունի գործելու մանդատ: Բոլոր խորհրդարանական ուժերը միասին վերցրած շատ քիչ ձայն հավաքեցին: Մեզ հարկավոր է ժողովրդին հնարավորություն տալ, որ նոր ընտրությամբ լիազորեն իրենց ցանկացած քաղաքական ուժին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը, որ պատրաստ են բանակցություններ վարել, ԲՀԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունները: Նա ընդգծեց, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իշխանությունը մեծ վստահության ռեսուրս ունի:
«Այսօր ակնարկներ են հնչում, թե իշխանությունը վստահության մեծ ռեսուրս ունի և ընտրությունները կեղծելու կարիք չկա, իսկ ինչ կլինի, եթե իշխանության վարկանիշը ցածր լինի: Պատասխանը շատ պարզ է, եթե այդպես է, ուրեմն չի լինի այդ իշխանությունը: Մենք պետք է մոռանանք լցոնումները, լծակների կիրառումը, որոնցով փորձ էր արվում ժողովրդից իշխանությունը խլել: Այդ դեպքում հեղափոխությունը իմաստ չի ունենա… ավելի լավ է գետինը մտնենք, եթե ինչ-որ պահի կրիմինալին պիտի օգտագործենք: Հասկանում եմ, աչքը տեսածից է վախում, բայց կարծում եմ, որ մեր աչքը տեսնում է բաներ, որոնցով պետք է հպարտանալ: Հպարտանում եմ, խոնարհվում եմ ժողովրդի առաջ, սա ժողովրդի բացառիկ հաղթանակն է: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական պրոցեսները գտնվում են քաղաքացու ձեռքին: Համոզված եմ, մենք բոլորս սա կհամարենք արժեք»,-հավելեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ այսուհետ ժողովուրդն է որոշելու քաղաքական գործընթացները: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովրդի քվեն շատ պարտավորեցնող է, կասկած չկա, որ իրենք անմնացորդ նվիրված են և շարունակելու են նվիրվել իրենց գործին:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նա պատրաստվում է մեկնել ՄԱԿ-ի կենտրոնակայան, որտեղ մասնակցելու է մի քանի միջոցառումների: Նախատեսված է վարչապետի ելույթը Նելսոն Մանդելայի 100-ամյակին նվիրված գագաթնաժողովին, դրանից բացի նա ելույթ կունենա Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում «Հայաստան» ցուցադրության բացմանը: Այսօր նաև հանդիպումներ նախատեսված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Կիպրոսի, Ռուանդայի ղեկավարների հետ: Սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: ԱՄՆ-ից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դուշանբե մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ