Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   10:55 Փաստաբան Վահե Եփրիկյան «Սրբազան շարժման» համար մասնակիցներ հավաքարելու համար քրեական հետապնդման երնթարկված անձանց արդարացման մասին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը

«Եթե ԱԺ-ն գնաց ցրման, Հայաստանում վերջ է դրվում բազմակարծությանը, Հայաստանում գալու է պետական մակարդակով Նիկոլի պաշտամունքի շրջան». Էդուարդ Շարմազանով. 168.am 09/24/2018   18:06  |  Քաղաքական

Ավագանու ընտրություններից առաջ Փաշինյանը մի քանի անգամ իր վստահության հարցը դրեց՝ կոչ անելով բոլորին գնալ ընտրատեղամաս, նշելով, որ սա խորհրդարանական ընտրությունների «դաբրոյի» հարց է։ Հիմա կարող եմ ասել, որ Փաշինյանն իրեն գցեց իր իսկ լարած ծուղակը. փաստորեն, երևանցիների 57%-ն արհամարհեց Փաշինյանի կոչը։ 168.am-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

– Պարոն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրությունները, արդյունքները սպասելի՞ էին ձեզ համար։

– Ընտրությունները բաժանենք մի քանի մասի. առաջինը քարոզարշավն էր, որը խայտառակություն էր։ Խայտառակություն էր այն սպառնալիքների տարափը, որը հնչեց վարչապետ Փաշինյանի կողմից իր գործընկերների հանդեպ, որոնց մի մասը հրապարակի կամ հեղափոխության  ներկայացուցիչներն էին։ Այնտեղ չկար մի ուժ, որը գոնե դեմ էր հանդես եկել Փաշինյանի քաղաքականությանը։ Հետևաբար, առնվազն տարօինակ էր Փաշինյանի նման կեցվածքը իր գործընկերների նկատմամբ՝ սև ու սպիտակի բաժանելու, «պատին ծեփելու», «ասֆալտին փռելու» առումով։ Առաջին անգամն է Հայաստանում, երբ քաղաքական իշխանությունն առաջին դեմքով է մասնակցում ՏԻՄ ընտրություններին։ Ճիշտ է՝ օրենքը նման բան թույլ տալիս է, բայց ակնկալում էինք, որ Փաշինյանը կլինի Կարգին Հայկոյին օժանդակողի դերում, այնինչ, Կարգին Հայկոն և մյուսներն էին օժանդակող, և նա ՏԻՄ ընտրությունները փորձում էր ներկայացնել ոչ թե՝ որպես ծրագրային պայքար, այլ՝ զուտ հարձակում այլ քաղաքական ուժերի վրա։ Այդ իմաստով մտահոգիչ է, և միայն ես չէ, այլև իր մասնակից գործընկերները նշել էին և՛ սև PR-ի, և՛ հակաքարոզչության, և՛ պրեսինգի մասին։

Եթե հիշում եք՝ այս ընտրություններից առաջ Փաշինյանը մի քանի անգամ իր վստահության հարցը դրեց՝ կոչ անելով բոլորին գնալ ընտրատեղամաս, նշելով, որ սա խորհրդարանական ընտրությունների «դաբրոյի» հարց է։ Հիմա կարող եմ ասել, որ Փաշինյանն իրեն գցեց իր իսկ լարած ծուղակը. փաստորեն, երևանցիների 57%-ն արհամարհեց Փաշինյանի կոչը, ականջալուր չեղան նրան, և փաստորեն ընդամենը 43%-ը գնաց ընտրությունների, այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի ընտրությանը 40%-ից ավելի մասնակցություն էր եղել։ Այսինքն՝ նմանատիպ ճիգերը ցույց տվեցին, որ մեծ տարբերություն չկար, այն դեպքում, որ Տարոն Մարգարյանի ընտրության ժամանակ մասնակցում էր 3 ուժ, հիմա՝ 12 ուժ։ Ինչպես քաղաքագետներից մեկն էր դիպուկ նշել՝ այս ընտրություններում հաղթեց տանը նստած քաղաքացիների կուսակցությունը։

Նրանք, ովքեր դեմ էին Փաշինյանի քաղաքականությանը, մի մասը գնացին և ձայն տվեցին այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իսկ ավելի մեծ մասը չմասնակցեց ընտրություններին՝ դրանով իսկ ասելով, որ չի կիսում Փաշինյանի գնահատականներն ու քաղաքականությունը։ Երևանցին երեկ զրկեց Փաշինյանին՝ ողջ ժողովրդի անունից խոսելու մենաշնորհից։ Նրա կողմնակիցներն ասում են՝ փայլուն հաղթանակ է, հես ա Փաշինյանը կգա՝ ԱԺ-ն կցրի… Այ քեզ բան, ի՞նչ պետք է անի, ժողովրդի մեծամասնությունը մերժեց Փաշինյանին։

Այնպես որ, պարոն Փաշինյան, ժողովուրդը քեզ մերժեց, էն, որ ժողովրդի անունից խոսում էիր, 43%-ն է ընդամենը լսել քո կոչը։ Իսկ որ ասում էիր՝ ՀՀԿ-ն գազելներով մարդկանց տանում էր ընտրությունների, փաստորեն, ՀՀԿ-ի գազելներն ու քո այդ կոչերը հավասարազոր էին։ Եթե քո քաղաքական կապիտալը ՀՀԿ գազելներով է սահմանափակվում, ուրեմն՝ շնորհավորում եմ քեզ։

«Ժողովրդին փողոց դուրս բերելն արդեն քաղաքական տեռոր է, քաղաքական շանտաժ է»

– Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները: Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է լինելու, ձեր ֆրակցիայում քննարկումներ եղե՞լ են արդեն։

– Մեր ֆրակցիան նման քննարկում չի ծավալել, որովհետև նման քննարկման անհրաժեշտություն չկա։ Բայց մենք քաղաքական ուժ ենք, եթե հանդիպումներ կլինեն, ես իմ կարծիքը միշտ էլ ասել եմ ու նույնը կրկնելու եմ՝ ի՞նչ արտահերթ ընտրություն։ ԱԺ-ն պետք է ցրվի և ձևավորվի ոչ թե՝ ըստ իրողությունների փոփոխության, այլ՝ ըստ Սահմանադրության։ Ըստ Սահմանադրության՝ ՀՀ օրենսդիր մարմինն անկախ մարմին է, որը ձևավորվում է 5 տարին մեկ՝ օրինական ընտրությունների միջոցով։ Հիմա 2017 թվականի ընտրություններն օրինակա՞ն էին, թե՞ ոչ։

Գնահատական տվողը ոչ ես եմ, ոչ Փաշինյանը, այլ միջազգային կառույցները. ԵԽ ԽՎ մոնիտորիգի հանձնաժողովը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Վենետիկի հանձնաժողովը, ԵՄ դեսպանատունը, Միացյալ Նահանգների դեսպանատունը, ԱՊՀ, ՀԱՊԿ դիտորդական առաքելությունները, այս բոլոր կառույցներն անխտիր ընդունել են, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները քննարկման ենթակա չեն։ Այսինքն՝ ԱԺ-ն, ըստ Սահմանադրության, ընտրվել է 5 տարով և պետք է գործի այդ ժամկետներում։ Հետևաբար, ի՞նչ արտահերթ ընտրությունների մասին է խոսքը։ Եթե Փաշինյանն ասում է՝ իրողություն է փոխվել, հանրային տրամադրություններ են փոխվել… Նախ՝ հանրային տրամադրությունների ի՞նչն է փոխվել, եղբայր. ժողովրդի մեծ մասը քեզ ձայն չի տվել, 57%-ը նստել է տանը։ Երկրորդ՝ եթե այդպես լինի, ապա ինչո՞ւ ենք մենք Սահմանադրությամբ ԱԺ-ին օժտում նման ժամկետով, կասեինք՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ իրավիճակ է փոխվում, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ընտրություն անցկացնենք։ Իսկ ո՞րն է երաշխիքը, որ մեկ տարի հետո Փաշինյանի ռեյտինգը չի իջնելու 5%-ի, այդ ժամանակ էլ նո՞ր ընտրություններ անցկացնենք։

Սա նույն բանն է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 4 տարին մեկ է լինում, հիմա Ֆրանսիան դարձել է աշխարհի չեմպիոն, և մեկ տարի հետո Իսպանիան ընկերական խաղում հաղթի Ֆրանսիային, կամ ակնհայտ դառնա, որ Իսպանիայի թիմն ավելի ուժեղ է, ասեն՝ 4 տարի սպասող չկա, քանի որ Իսպանիայի թիմը հիմա ուժեղ է, բերեք՝ աշխարհի առաջնությունը հիմա անցկացնենք։ Հո պատվերով համերգ չի՞։ Եվ ամենակարևորը՝ որևէ ՏԻՄ ընտրություն չի կարող պառլամենտական ընտրությունների սկիզբ կամ վերջ հանդիսանալ։

Ինչո՞ւ պետք է ԱԺ-ն ցրվի, ինչ է թե՝ Փաշինյանի դուրը չի գալիս, որ վերևում Շարմազանովն ու Բաբլոյանն են նստած, այլ ուզում է Պողոսին ու Պետրոսի՞ն նստեցնել։

– Եթե Փաշինյանը նորից ժողովրդին փողոց դուրս բերի ու պահանջի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այս դեպքում ի՞նչ եք անելու։

– Ում ուզում է՝ թող փողոց դուրս բերի, ես իմ կարծիքն եմ ասում։ Ժողովրդին փողոց դուրս բերելն արդեն քաղաքական տեռոր է, քաղաքական շանտաժ է, ինքը ժողովուրդ ունի, մենք չունե՞նք։ Հա, լավ, ժողովրդին հանեց փողոց, ի՞նչ։ Օրենքն է գործում։

– Բայց գարնանը ժողովուրդը փողոց դուրս եկավ, և Նիկոլ Փաշինյանն այդպես ընտրվեց վարչապետ։

– Այն ժամանակ նա ընդդիմություն էր, հիմա իշխանություն է։ Այն ժամանակ քաղաքական իշխանությունը՝ մենք էինք պատասխանատու ամեն ինչի համար, մենք չգնացինք բախումների, հրաժարական տվեցինք, ասելով՝ արի, կառավարի։ ԱԺ-ն իրեն ընտրել է աշխատելու, խոստումները կատարելու համար։ Նա շատ լավ հասկանում է՝  ձմեռ է գալիս, ամեն ինչի գինը թանկացել է, զոմբիացման և էյֆորիկ տրամադրության վերջը մի օր գալու է… Ավելին, շատ լավ հասկանում է, որ այդ ամենի վերջը լինելու է մարտ և ապրիլ ամիսներին, երբ ձմեռն անցնի, խոստացած աշխատատեղերը չբացվեն, ժողովրդի պահածոները վերջանան, պետք է դժգոհություն լինի…  էլ հո չի՞ կարող ասել՝ ՀՀԿ-ն է մեղավոր, այս կամ այն անձը, նախկին իշխանություններն են մեղավոր…

Դրա համար ուզում է ափալ-թափալ պրեսինգ անել ու ընտրություններ անցկացնել։ Չգիտեմ՝ մյուս պատգամավորներն ինչպես կվարվեն, բայց ուզում է՝ 3 միլիոն մարդ հանի փողոց, ես մեռնեմ օրենքին, պաշտպանելու եմ Սահմանադրությունը, որն ինձ աշխատելու լիազորություն է տվել՝ որպես ԱԺ պատգամավոր։ Երկրորդ, Սահմանադրությամբ հստակ նշված է, որ ԱԺ պատգամավորը քվեարկում է իր խղճին և համոզմունքին համապատասխան, և ցանկացած ճնշում պատգամավորի վրա հարցականի տակ է դնելու ապագա իշխանության լեգիտիմությունը, այդ խարանով ամբողջ կյանքում աշխատելու է նոր իշխանությունը։ Կրկնում եմ, ի՞նչ է անելու՝ նոր Հոկտեմբերի 27 է անելո՞ւ. ինչո՞վ է տարբերվում Հոկտեմբերի 27-ը պառլամենտի վրա մարդ բերելուց, այնտեղ ֆիզիկապես էին սպանում, այստեղ էլ պետք է գա՝ բարոյապես սպանի՞, պրեսինգի ենթարկի՞։ Ի՞նչ է անելու՝ նոր Հոկտեմբերի 27, Մարտի 1, թե՞ «Սասնա ծռեր» է բերելու մեզ վրա։

Ես գտնում եմ, որ Փաշինյանն ընտրվել է աշխատելու համար. վարչապետ ես ընտրվել՝ գնա, աշխատի։

– Այսինքն՝ նոր կառավարության 4 ամսվա աշխատանքից դժգո՞հ եք։

– Բայց էդ ի՞նչ է արել, որ գոհ լինեմ։ Այս 4 ամսվա ընթացքում, բացի ասֆալտին պառկեցնելուց, բացի դատական իշխանության վրա մատ թափ տալուց, ԱԱԾ-ով վախեցնելուց, բացի ընդդիմախոսների վրա մուննաթ գալուց և սպառնալիքների տարափ հնչեցնելուց, բացի ազատ քաղաքացիներին ասֆալտին փռելու և պատին ծեփելու կոչերից՝ ի՞նչ է արել Փաշինյանը։

Մի բան կարո՞ղ եք ասել, մի աշխատատեղ բացե՞լ է։ Աննպատակ Գումի շուկա գնաց ու լոլիկի գինը հարցրեց, հաջորդ օրը լոլիկի գինը նվազե՞ց։ Գնաց Բրյուսել՝ արդյունքը ո՞րն էր, գնաց Մոսկվա՝ արդյունքը ո՞րն էր, հո միայն կենացներ խմելով և ելույթներ ունենալով չէ՞։ Ընկեր ջան, ժողովուրդն է էմոցիոնալ ֆոնի վրա, մենք սառն ենք դատում, տեսնում ենք ամեն ինչ։ Ո՞ւր է արդյունավետությունդ։ Ասում է՝ գնամ խմբակցությունների հետ բանակցեմ… ինչի՞ շուրջ պետք է բանակցես։ ԱԺ-ն քո կցորդը չէ, ունե՞ս լեգիտիմություն, գնա աշխատի, բարեփոխում արա, ժողովրդի կյանքը լավացրու։ Ասում էիր՝ նախկինները վատ էին, հարց չէին լուծո՞ւմ՝ ինքդ լուծիր, դու ես իշխանությունը։ Ուզում եք այս էմոցիոնալ ֆոնը, շատ դեպքերում նաև՝ հասարակության սխալ մտածելակերպն օգտագործե՞լ։ Ինձ համար դա կարևոր չէ, ես ունեմ իմ խելքը, և որևէ մեկը թող չփորձի ինձ շանտաժի ենթարկել։

Ինձ մանդատը հետաքրքիր չէ, թող որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե ես պաշտոնից եմ կառչում. այդ պաշտոնն ինձ ոչ փող է տվել, ոչ արտոնություն է տվել, ոչ բիզնեսներ, ոչ էլ ընդգրկվել եմ կոռուպցիոն սխեմաներում, այդ պաշտոնը, բացի պատասխանատվությունից, ինձ որևէ բան չի տվել։ Հաստատ վաղը, որ այդ պաշտոնը չունենամ, ինչքան աշխատավարձ ստանում եմ, 3-4 անգամ ավելի շատ կարող եմ մասնավոր սեկտորում աշխատելով՝ ստանամ։ Տարբեր միջազգային կառույցներից աշխատանքի առաջարկներ ունեմ։ Այնպես չէ, որ Շարմազանովն իր պաշտոնի համար է պայքարում, այստեղ ամենաքիչն իմ անձնականն է ինձ հետաքրքրում։ Խնդիրն այն է, որ Սահմանադրությունը պետք է պահպանվի։ Ի՞նչ կապ ունեն ՏԻՄ ընտրություններն այս ամենի հետ։ Եթե նույնիսկ Փաշինյանի տրամադրությամբ գնանք, այս ընտրություններում հաղթել է տանը նստած քաղաքացիների կուսակցությունը։

 «Ո՞վ է ասում, որ ընտրակաշառք չի եղել. ես պաշտոնապես հայտարարում եմ, որ եղել է ընտրակաշառք»

– Որպես Ձեր ասածի հակափաստարկ՝ բերվում է այն, որ այս ընտրություններին չի եղել ընտրակաշառք, չեն եղել գազելներ, ու այդ պայմաններում քաղաքացիների մասնակցության տոկոսը փոքր-ինչ բարձր է եղել՝ ի տարբերություն նախորդ տարվա։

– Ո՞վ է ասում, որ ընտրակաշառք չի եղել. ես պաշտոնապես հայտարարում եմ, որ եղել է ընտրակաշառք։ Էդ, որ ընտրությունից 2-3 օր առաջ կանգնում ասում են՝ տաքսիստների հարկերը նվազեցնում կամ հանում ենք, դա ի՞նչ է։ Էդ որ պետական ամբողջ մեքենան տեռոր է անում, դա ի՞նչ է։ Հո ասելով չէ՞։ Տարոն Մարգարյանը 72% ձայն էր հավաքել, իրենք ընդամենը մի 7% են Տարոնից ավելի հավաքել. Տարոնն ասեր՝ 72% հավաքել եմ, դավայ, ԱԺ-ն ցրեք, ասողը ես եմ, այդպես կլինե՞ր։

Հայաստանը նման քայլերով գնում է դեպի դիկտատուրա։ Սովետի ժամանակ էլ բոլորը Ստալինին ծափահարում էին, ընտրություններին էլ շատ բարձր մասնակցություն էր լինում։ Նույնը 1933թ. Ադոլֆ Հիտլերի մոտ էին ավելի ուժեղ էյֆորիաներով գնում։ Իսկ ո՞վ է ասել, որ մեծամասնության այդ կարծիքը ճիշտ է։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Նոյը երբ տապանը սարքում էր, հասարակության 99.9 տոկոսը ծիծաղում էր, բայց տեսանք, չէ՞, ճիշտն ով էր։ Կամ, եթե ժողովրդի կամքով են նայում, ապա ժողովրդի մեծամասնությունը չգնաց ընտրություններին։ Ասում է՝ պետք է գամ՝ քննարկեմ, արի քննարկի, տեսնենք՝ ո՞նց ես ԱԺ-ն ցրելու։ Ասում է՝ ժողովուրդ ենք բերելու։ Բերեք ժողովրդին։

Ժողովուրդն է ձևավորել Ազգային ժողովը։ Վաղն էլ ժողովուրդը կարող է ասել՝ այսինչ մարդկանց մահապատժի ենթարկեք, ու թեպետ նման օրենք չունենք, բայց ասեք՝ ժողովուրդն է պահանջում…  Իսկ կարո՞ղ է ժողովուրդը մի օր էլ ասի՝ Ղարաբաղը մեզ պետք չի։ Ես իմ կարծիքն ունեմ, ուրեմն՝ բարի եղեք պահպանել Սահմանադրությունը։ Նրա ցանկությունը ոտքից գլուխ անտրամաբանական է, հակաքաղաքագիտական։ Իսկ մնացածն արդեն քաղաքական ուժերը թող քննարկեն, ես ուզում եմ տեսնել՝ Հայաստանում ինքնուրույն մտածող քաղաքական ուժ, քաղաքական գործիչներ կա՞ն, թե՞ մեծ մասն ընդամենը քաղաքականությամբ ձեռքի հետ զբաղվող մարդիկ են եղել, և պետական մտածողության գիտակցություն  կա՞, թե՞ ոչ։ Եթե ԱԺ-ն գնաց ցրման, Հայաստանում վերջ է դրվում բազմակարծությանը, Հայաստանում գալու է պետական մակարդակով Նիկոլի պաշտամունք, վերջ։ Պարզ է, չէ՞, թե այս էյֆորիկ ֆոնի վրա ինչ է լինելու։

«Հայաստանում միակ եզակի մարմինը, որը կարող է հակակշիռ լինել ամենաթողությանը, զգացմունքայնության դիկտատուրային, ԱԺ-ն է, որն ընտրվել է օրինական»

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:03 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍ«Երևանի հանրությունը» վերահսկելու է
17:09 24/09/2018  |  ՔաղաքականՔաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ շատ արագ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան
16:29 24/09/2018  |  Ընտրական իրավունքԸնտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում. ՀՅԴ
15:35 24/09/2018  |  Ընտրական իրավունքԱրտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված.Արա Բաբլոյան
14:44 24/09/2018  |  ՄեկնաբանությունԵրեկվա ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները. Արթուր Ղազինյան
13:02 24/09/2018  |  Ընտրական իրավունքԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. վերջնական ամփոփումը կլինի 7 օր անց
12:58 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍԵրևանի նոր ավագանի կանցնի 3 քաղաքական ուժ
12:56 24/09/2018  |  Ընտրական իրավունքԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները
12:50 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍ«Սասնա ծռերը» շնորհավորել է «Իմ քայլին» համոզիչ հաղթանակի առթիվ
12:47 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍԲՀԿ-ն ընդունում է քվեարկության արդյունքները.Գագիկ Ծառուկյանը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին

Արխիվ

[]