ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հոբելյանական նամականիշի մարում՝ անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակի կապակցությամբ 09/24/2018 13:26 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախաձեռնել էին հոբելյանական նամականիշի մարում, որի հանդիսավոր արարողությունը այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԱԾ պատմության թանգարանում: Այս մասին հայտնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանի անվտանգության համակարգի վետերան, ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների խորհրդի նախագահ Պետրոս Պետրոսյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսաելյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Փոստային նամականիշն ունի 170 ՀՀ դրամ անվանական արժեք և տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 30.000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Նամականիշի վրա ի թիվս այլ կառույցների ներկայացված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքը՝ ուրվագծային եղանակով: Փոստային նամականիշի աջ հատվածում պատկերված է Երկիր մոլորակը և ՀՀ ԱԱԾ լուսավորվող զինանշանը՝ խորհրդանշելով ազգային անվտանգության մարմինների կարևորությունը:
Մեկ դար առաջ, Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության մարմինների, մասնավորապես հետախուզության և հակահետախուզության կազմավորումը, ընթանում էր ծանրագույն ռազմաքաղաքական և տնտեսական իրավիճակում: Հանրապետության կառավարությունն իր համեստ բյուջեից որոշակի գումար էր հատկացնում երկրի անվտանգության ապահովման գործի կազմակերպման համար` գիտակցելով, որ մշտապես ռազմական ագրեսիայի սպառնալիքի տակ գտնվող Հանրապետությանը կենսականորեն անհրաժեշտ են թշնամու ուժերի և հնարավորությունների մասին ստույգ տվյալներ, ինչպես նաև զավթողական քաղաքականությանը հակազդելու արդյունավետ միջոցներ:
Դեռ 1918թ. օգոստոսի 13-ին, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը քննարկում է ավիացիայի, հետախուզության և ռադիոհեռագրի ծախսերը հոգալու համար ռազմական նախարարությանը միջոցներ հատկացնելու հարցը: Որոշում է կայացվում հավանություն տալ ձեռնարկված քայլերին, ինչպես նաև կառավարության վարկի հաշվին բաց թողնել 6 միլիոն ռուբլի, այդ թվում` 20 հազարական ռուբլի՝ հետախուզության և հակահետախուզության համար: Հետագայում բանակի Գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության բաժանմունքին հատկացվող գումարներն անընդհատ աճել են` 1920թ. մայիս ամսվա համար հասնելով 657 հազար ռուբլու:
Մինչև վերջերս հասարակությունը գործնականում գրեթե ոչինչ չգիտեր այն հայորդիների մասին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայ և համաշխարհային հետախուզության պատմության մեջ` պահպանելով Հայրենիքի անվտանգությունը: Անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության մարմիններում ծառայող սպաներն եղել են անձնուրաց և հայրենանվեր մարդիկ, ովքեր, անգամ ծայրահեղ սուղ պայմաններում, արել են հնարավորը, իսկ երբեմն էլ՝ անհնարինը իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար:
Պատմական փաստերը վկայում են, որ Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության մարմիններն եղել են տարածաշրջանի հատուկ ծառայությունների առաջատարներից: Խորհրդային Հայաստանի անվտանգության մարմինները ևս աչքի են ընկել իրենց արհեստավարժությամբ, գործելաոճով ու աշխատանքի արդյունքներով:
Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պատվով շարունակում են Հայրենիքի անվտանգության պահպանման առաքելությունը` իրենց վրա վերցնելով նաև ներքին, մասնավորապես տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկի դերը և մարված նամականիշը կհավերժացնի ՀՀ ազգային անվտանգության մարմինների 100-ամյա հոբելյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ