Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

«Ականատես» դիտորդական առաքելության մոտ 160 դիտորդներ հսկում են ընտրական գործընթացը 80 ընտրատեղամասերում 09/23/2018   16:57  |  Ընտրական իրավունք

 

2018թ․ սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունները Հայաստանում երկու տասնյակ տարիների ընթացքում կազմակերպվող առաջին ընտրություններն են, որ տեղի են ունենում ազատ և մրցակցային պայմաններում, որտեղ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու ձայնը և ընտրությունների արդյունքներն ի սկզբանե հայտնի չեն։

Այս ընտրություններում «Ականատես» դիտորդական առաքելության մոտ 160 դիտորդներ հսկում են ընտրական գործընթացը 80 ընտրատեղամասերում՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Այս մասին հաղորդագրությամբ է հանդես եկել դիտորդական առաքելությունը:

«Ականատեսի» դիտորդները քվեարկության նախապատրաստման փուլում արձանագրել են հետևյալը (խախտումների մի մասը ստուգման փուլում է)․

Դիտորդների՝ տեղամաս մուտք գործելու  հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել՝ մեկ բացառությամբ։ Բացահայտվել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում 7/10 և 7/11 տեղամասերի համար տեղադրված է սխալ հասցե՝ 84-րդ մանկապարտեզի հասցեն Հովնաթանի 23-ի փոխարեն ներկայացված է Շերամի 15, ինչի պատճառով դիտորդները երկու ժամ շարունակ չեն կարողացել գտնել տեղամասը։

Դիտարկված բոլոր տեղամասերում  հանձնաժողովների առավոտյան նիստին  եղել է քվորում։ Չհրկիզվող պահարանի, քվեատուփի վիճակի կամ տեղադրման և տեխնիկական սարքի ստուգման հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել։ Քարոզչական նյութերի հետ կապված մեկ դիտարկված խնդիրը տեղում լուծվել է։

Թվով 2 (3%) տեղամասում եղել են վիճակահանության կարգի խախտումներ։

Թվով 1 (1%) տեղամասում զրոյական մասնակցության տեղեկանքը չի տպվել։

Թվով 3 (4%) տեղամասում ներկա են եղել կողմնակի անձինք՝ պահակ, հանձնաժողովի անդամի մայր և կողմնակի քաղաքացի, որոնք զգուշացվելուց հետո տվյալ փուլում դուրս են եկել:

Ընտրողների և կուսակցությունների ցուցակները փակցնելու հետ կապված խնդիրներ չեն եղել։

Թվով 47 (59%) տեղամաս հասանելի չի եղել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց համար։

Թվով 14 (18%) տեղամասում սենյակի կահավորումը չի ապահովել քվեարկության գաղտնիությունը։

Երկու դեպքում արձանագրվել է տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքների խոչընդոտում:

Թվով 2 (3%) տեղամաս 5-15 րոպե ուշ են բացվել քվեարկության համար։

Մի շարք  խախտումների մանրամասն  նկարագրությունը ներկայացված է ստորև․

Մասնավորապես՝ «Ականատես»-ի դիտորդների կողմից նկարագրվել են հետևյալ խնդիրները․

Կահավորման հետ կապված խնդիրներ

2/16 տեղամասում քվեարկության խցիկի մի կողմում գտնվում է պոլիէթիլենային ծածկ, որի հետևից հնարավոր է տեսնել, թե ինչպես է ընտրողը քվեարկում: Այս մասին դիտորդը տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին և վերջինս և այլ անդամներ վստահեցրել են, որ ոչ ոք չի գալու և այնտեղից հսկի ընտրողների քվեարկությունը: Դիտորդի պնդմամբ, այս խախտումը գրանցվել է գրանցամատյանում, քվեախցիկի տեղը մնացել է անփոփոխ։

2/28 տեղամասում քվեախցերի հետևում կա դուռ, որն ըստ հանձնաժողովի նախագահի փակ է: Հանձնաժողովի անդամները ստորագրել են դատարկ թղթի վրա և այն փակցրել են դռան վրա: Ըստ դիտորդի՝ հանձնաժողովի բոլոր անդամները տեղյակ են այդ դռան գոյության մասին:

2/40 տեղամասում քվեախցիկի ետնամասում առկա է դուռ: Դիտորդը ներկայացրել է խնդիրը հանձնաժողովին, դուռը  կպչուն ժապավենով  փակել են` փորձելով չեզոքացնել դռան առկայությունից ծագող հնարավոր ռիսկը:

4/28 տեղամասում քվեախցիկի ետնամասում առկա է դուռ, իսկ դրա վերևում բաց լուսամուտ։ Նախագահի պնդմամբ դուռը փակ է և այդ փաստը ստուգվել է քվեարկությունից մեկ օր առաջ։ Քվեախցիկը չի տեղափոխվել, սակայն հանձնաժողովի անդամները թղթերով և կպչուն ժապավենով փակել են լուսամուտը։ Այդ մասին  արձանագրվել է գրանցամատյանում։

5/10 տեղամասում քվեախցիկներից մեկի հետևում առկա է եղել դուռ, որի վրա եղել է բանալի: Դիտորդը խնդրել է տեղափոխել քվեախցիկը, և վերջինիս խնդրանքին ի պատասխան  հանձնաժողովի նախագահը սկզբում հրաժարվել է տեղափոխել քվեախցիկը, այնուհետև, երբ դիտորդը պահանջել է արձանագրել գրանցամատյանում խախտման վերաբերյալ իր գնահատականը, վերջինս համաձայնել է և քվեախցիկը տեղափոխվել է: Ավելի ուշ,  Տարածքային ընտրական հանձնաժողովից այցելել  են տեղամաս և պահանջել նույն տեղում դնել քվեախցիկը, իսկ ետնամասում գտնվող դռան վրա փակցվել է թուղթ՝ դիտորդի ստորագրությամբ:

9/48 տեղամասում քվեախցիկների ետևի մասում աստիճաններ են ու առկա է դուռ (երեք քվեախցիկներից միայն մեկի ետևում տեղադրվել է գրատախտակ): Հանձնաժողովը պարզաբանել է, որ նախորդ օրը տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները ներկա են եղել տեղամասում և արձանագրել, որ այլ կերպ տեղամասը կահավորել հնարավոր չէ, հետևաբար, քվեախցիկները չեն տեղափոխվելու: Հանձնաժողովի նախագահին ներկայացվել է պահանջ խնդրի վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, ու թեև հանձնաժողովի նախագահը չի առարկել, հանձնաժողովի քարտուղարը հրաժարվել է կատարել գրանցումը։

Վիճակահանության հետ կապված խնդիրներ

2/22 տեղամասում հանձնաժողովի որոշ անդամներ ինքնակամ փոխել են վիճակահանությամբ իրենց բաժին հասած գործառույթները: Ընդ որում՝ գրանցել են և պահպանել են արդեն փոփոխված տարբերակները: Դիտորդի պահանջով միջադեպն արձանագրվել է տեղամասի գրանցամատյանում։

7/34 տեղամասում խախտվել է վիճակահանության կարգը: Վիճակահանության ժամանակ հանձնաժողովի անդամ Արամ Օհանյանին  վեց անգամ  բաշխվել է նույն՝ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնելու և քվեատուփի համար պատասխանատու լինելու գործառույթը, սակայն  վերջինս հրաժարվել է վեց անգամ նույն գործառույթը կատարելուց: Հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնել է վերադաս տարածքային ընտրական հանձնաժողովին, և որոշվել է կրկին իրականացնել վիճակահանություն։ Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը գրանցամատյանում, սակայն Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է։

8/15 տեղամասի բացումից հետո մոտ 30 հատ ծրարի վրա հանձնաժողովի անդամի կողմից դրվել է կնիք: Դիտորդը պահանջել է խախտման վերաբերյալ իր կարծիքը գրանցել գրանցամատյանում, սկզբից հրաժարվել են գրանցել՝ պատճառաբանելով, որ այդ հարցը կդնեն քվեարկության և հանձնաժողովը որոշում կկայացնի վավեր կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ: Դիտորդի պնդումներից հետո գնահատականն ի վերջո գրանցվել է գրանցամատյանում:

Ականատես դիտորդական առաքելության հետ կապված հարցերով և լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Հայկ Դավթյանին 093025271 հեռախոսահամարով:

0-ական մասնակցության վերաբերյալ տեղեկանքի հետ կապված խնդիրներ

8/9 տեղամասում տեխնիկական սարքը ժամանակին չի տպել զրոյական տեղեկանքը, ինչի պատճառով տեղամասը բացվել է 08:10 րոպեին: Հանձնաժողովը կազմվել է արձանագրություն, գրանցամատյանում կատարվել է համապատասխան գրառում, որից հետո տեղամասը բացվել է:

 «Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Երևանի ավագանու ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելության գործընկերն է նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:52 23/09/2018  |  ՔաղաքականԺամը 15-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ
16:41 23/09/2018  |  Ընտրական իրավունքԴատախազությունում ուսումնասիրվել է ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 123 դեպք 
16:15 23/09/2018  |  Ընտրական իրավունքՄարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը ժամը 15:00-ի դրությամբ
16:10 23/09/2018  |  Քրեական խրոնիկոնՀարուցվել է քրեական գործ՝ նախընտրական շտաբում Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ
14:22 23/09/2018  |  Ընտրական իրավունքՄինչև Երևանի ընտրությունների քվեարկության օրը ոստիկանությունը ստացել է 93 տեղեկություն ընտրական գործընթացի իրավախախտումների վերաբերյալ
12:33 22/09/2018  |  Քրեական խրոնիկոնՏղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել
11:23 22/09/2018  |  Քրեական խրոնիկոնԸնտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել
11:20 20/09/2018  |  Քրեական խրոնիկոնԵրևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել
15:28 19/09/2018  |  ԼՐԱՀՈՍՏեղեկատվական հարձակումներից տուժած քաղաքացիների կողմից ոստիկանության հասցեին հաճախ են հնչեցվում քննադատություններ. Ոստիկանության պարզաբանումը
17:08 18/09/2018  |  Քրեական խրոնիկոնԸնտրակաշառք տալու մասին 7 ահազանգ են ստացել իրավապահները

Արխիվ

[]