ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ականատես» դիտորդական առաքելության մոտ 160 դիտորդներ հսկում են ընտրական գործընթացը 80 ընտրատեղամասերում 09/23/2018 16:57 | Ընտրական իրավունք
2018թ․ սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունները Հայաստանում երկու տասնյակ տարիների ընթացքում կազմակերպվող առաջին ընտրություններն են, որ տեղի են ունենում ազատ և մրցակցային պայմաններում, որտեղ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու ձայնը և ընտրությունների արդյունքներն ի սկզբանե հայտնի չեն։
Այս ընտրություններում «Ականատես» դիտորդական առաքելության մոտ 160 դիտորդներ հսկում են ընտրական գործընթացը 80 ընտրատեղամասերում՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Այս մասին հաղորդագրությամբ է հանդես եկել դիտորդական առաքելությունը:
«Ականատեսի» դիտորդները քվեարկության նախապատրաստման փուլում արձանագրել են հետևյալը (խախտումների մի մասը ստուգման փուլում է)․
Դիտորդների՝ տեղամաս մուտք գործելու հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել՝ մեկ բացառությամբ։ Բացահայտվել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում 7/10 և 7/11 տեղամասերի համար տեղադրված է սխալ հասցե՝ 84-րդ մանկապարտեզի հասցեն Հովնաթանի 23-ի փոխարեն ներկայացված է Շերամի 15, ինչի պատճառով դիտորդները երկու ժամ շարունակ չեն կարողացել գտնել տեղամասը։
Դիտարկված բոլոր տեղամասերում հանձնաժողովների առավոտյան նիստին եղել է քվորում։ Չհրկիզվող պահարանի, քվեատուփի վիճակի կամ տեղադրման և տեխնիկական սարքի ստուգման հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել։ Քարոզչական նյութերի հետ կապված մեկ դիտարկված խնդիրը տեղում լուծվել է։
Թվով 2 (3%) տեղամասում եղել են վիճակահանության կարգի խախտումներ։
Թվով 1 (1%) տեղամասում զրոյական մասնակցության տեղեկանքը չի տպվել։
Թվով 3 (4%) տեղամասում ներկա են եղել կողմնակի անձինք՝ պահակ, հանձնաժողովի անդամի մայր և կողմնակի քաղաքացի, որոնք զգուշացվելուց հետո տվյալ փուլում դուրս են եկել:
Ընտրողների և կուսակցությունների ցուցակները փակցնելու հետ կապված խնդիրներ չեն եղել։
Թվով 47 (59%) տեղամաս հասանելի չի եղել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց համար։
Թվով 14 (18%) տեղամասում սենյակի կահավորումը չի ապահովել քվեարկության գաղտնիությունը։
Երկու դեպքում արձանագրվել է տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքների խոչընդոտում:
Թվով 2 (3%) տեղամաս 5-15 րոպե ուշ են բացվել քվեարկության համար։
Մի շարք խախտումների մանրամասն նկարագրությունը ներկայացված է ստորև․
Մասնավորապես՝ «Ականատես»-ի դիտորդների կողմից նկարագրվել են հետևյալ խնդիրները․
Կահավորման հետ կապված խնդիրներ
2/16 տեղամասում քվեարկության խցիկի մի կողմում գտնվում է պոլիէթիլենային ծածկ, որի հետևից հնարավոր է տեսնել, թե ինչպես է ընտրողը քվեարկում: Այս մասին դիտորդը տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին և վերջինս և այլ անդամներ վստահեցրել են, որ ոչ ոք չի գալու և այնտեղից հսկի ընտրողների քվեարկությունը: Դիտորդի պնդմամբ, այս խախտումը գրանցվել է գրանցամատյանում, քվեախցիկի տեղը մնացել է անփոփոխ։
2/28 տեղամասում քվեախցերի հետևում կա դուռ, որն ըստ հանձնաժողովի նախագահի փակ է: Հանձնաժողովի անդամները ստորագրել են դատարկ թղթի վրա և այն փակցրել են դռան վրա: Ըստ դիտորդի՝ հանձնաժողովի բոլոր անդամները տեղյակ են այդ դռան գոյության մասին:
2/40 տեղամասում քվեախցիկի ետնամասում առկա է դուռ: Դիտորդը ներկայացրել է խնդիրը հանձնաժողովին, դուռը կպչուն ժապավենով փակել են` փորձելով չեզոքացնել դռան առկայությունից ծագող հնարավոր ռիսկը:
4/28 տեղամասում քվեախցիկի ետնամասում առկա է դուռ, իսկ դրա վերևում բաց լուսամուտ։ Նախագահի պնդմամբ դուռը փակ է և այդ փաստը ստուգվել է քվեարկությունից մեկ օր առաջ։ Քվեախցիկը չի տեղափոխվել, սակայն հանձնաժողովի անդամները թղթերով և կպչուն ժապավենով փակել են լուսամուտը։ Այդ մասին արձանագրվել է գրանցամատյանում։
5/10 տեղամասում քվեախցիկներից մեկի հետևում առկա է եղել դուռ, որի վրա եղել է բանալի: Դիտորդը խնդրել է տեղափոխել քվեախցիկը, և վերջինիս խնդրանքին ի պատասխան հանձնաժողովի նախագահը սկզբում հրաժարվել է տեղափոխել քվեախցիկը, այնուհետև, երբ դիտորդը պահանջել է արձանագրել գրանցամատյանում խախտման վերաբերյալ իր գնահատականը, վերջինս համաձայնել է և քվեախցիկը տեղափոխվել է: Ավելի ուշ, Տարածքային ընտրական հանձնաժողովից այցելել են տեղամաս և պահանջել նույն տեղում դնել քվեախցիկը, իսկ ետնամասում գտնվող դռան վրա փակցվել է թուղթ՝ դիտորդի ստորագրությամբ:
9/48 տեղամասում քվեախցիկների ետևի մասում աստիճաններ են ու առկա է դուռ (երեք քվեախցիկներից միայն մեկի ետևում տեղադրվել է գրատախտակ): Հանձնաժողովը պարզաբանել է, որ նախորդ օրը տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները ներկա են եղել տեղամասում և արձանագրել, որ այլ կերպ տեղամասը կահավորել հնարավոր չէ, հետևաբար, քվեախցիկները չեն տեղափոխվելու: Հանձնաժողովի նախագահին ներկայացվել է պահանջ խնդրի վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, ու թեև հանձնաժողովի նախագահը չի առարկել, հանձնաժողովի քարտուղարը հրաժարվել է կատարել գրանցումը։
Վիճակահանության հետ կապված խնդիրներ
2/22 տեղամասում հանձնաժողովի որոշ անդամներ ինքնակամ փոխել են վիճակահանությամբ իրենց բաժին հասած գործառույթները: Ընդ որում՝ գրանցել են և պահպանել են արդեն փոփոխված տարբերակները: Դիտորդի պահանջով միջադեպն արձանագրվել է տեղամասի գրանցամատյանում։
7/34 տեղամասում խախտվել է վիճակահանության կարգը: Վիճակահանության ժամանակ հանձնաժողովի անդամ Արամ Օհանյանին վեց անգամ բաշխվել է նույն՝ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնելու և քվեատուփի համար պատասխանատու լինելու գործառույթը, սակայն վերջինս հրաժարվել է վեց անգամ նույն գործառույթը կատարելուց: Հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնել է վերադաս տարածքային ընտրական հանձնաժողովին, և որոշվել է կրկին իրականացնել վիճակահանություն։ Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը գրանցամատյանում, սակայն Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է։
8/15 տեղամասի բացումից հետո մոտ 30 հատ ծրարի վրա հանձնաժողովի անդամի կողմից դրվել է կնիք: Դիտորդը պահանջել է խախտման վերաբերյալ իր կարծիքը գրանցել գրանցամատյանում, սկզբից հրաժարվել են գրանցել՝ պատճառաբանելով, որ այդ հարցը կդնեն քվեարկության և հանձնաժողովը որոշում կկայացնի վավեր կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ: Դիտորդի պնդումներից հետո գնահատականն ի վերջո գրանցվել է գրանցամատյանում:
Ականատես դիտորդական առաքելության հետ կապված հարցերով և լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Հայկ Դավթյանին 093025271 հեռախոսահամարով:
0-ական մասնակցության վերաբերյալ տեղեկանքի հետ կապված խնդիրներ
8/9 տեղամասում տեխնիկական սարքը ժամանակին չի տպել զրոյական տեղեկանքը, ինչի պատճառով տեղամասը բացվել է 08:10 րոպեին: Հանձնաժողովը կազմվել է արձանագրություն, գրանցամատյանում կատարվել է համապատասխան գրառում, որից հետո տեղամասը բացվել է:
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Երևանի ավագանու ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելության գործընկերն է նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը