Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Հայաստանն այսօր տոնում է անկախության 27-ամյակը 09/21/2018   09:42  |  ԼՐԱՀՈՍ

27 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին և անկախությունը ընտրեցին որպես երկրի զարգացման միակ ու հնարավոր ճանապարհ։ 

Խորհրդային Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 94․99 տոկոսը, «այո» ասաց անկախությանը՝ «համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տալով։ 

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1991թ.-ի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Այնուհետև խորհրդարանի որոշմամբ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե՝ խորհրդային ընտրական օրենսգրքով։ Արդեն սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ և ինքնիշխան պետություն:

Անկախության հանրաքվեի արդյունքները հրապարակեց Բաբկեն Արարքցյանը, Հայաստանի ԳԽ-ի որոշումը ՀՀ անկախության մասին ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն էլ օրհնեց քաղաքացիների՝ անկախ երկիր ունենալու որոշումը: 

Այսօր մայրաքաղաքի տարբեր մասերում կանցկացվեն Անկախության տոնին նվիրված միջոցառումներ՝ «Դու անկախ ես» կարգախոսի ներքո։ Միջոցառումների կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը։ 

Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները տրամադրված են լինելու քաղաքացիներին, այսինքն՝ ավտոերթևեկության համար փակ են լինելու։ Հրապարակ տանող բոլոր բեմերում ներկայացվելու է գրեթե բոլոր ոճերի երաժշտություն։ Բացի երաժշտական կատարումներից, կլինեն նաև թատերական ներկայացումներ, արվեստի տարբեր ոճերին վերաբերող տաղավարներ։ 

Տարբեր ոլորտների հեղինակավոր ու գնահատված մարդկանց այսօրս՝ ժամը 14։00-ին, հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ քաղաքացիների հետ զրուցելու ու նկարվելու։  

Այսօր նաև ընդունելություն կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ Բաղրամյան 26 կառավարական շենքում։

Tert.am-ը Անկախության օրվա խորհրդի մասին զրուցել է ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի հետ։ Արշակյանն անկախության մասին պաթետիկ պատկերացումներ չունի, քանի որ կարծում է, որ անկախությունը պետք է կապ չունենա տնտեսական խնդիրների հետ։ Նա գտնում է, որ այս ժամանակահատվածը՝ 30-40 տարին, ոչ թե անկախության, այլ հետխորհրդային տարիներ էին, քանի որ Հայաստանը մնացել էր փլատակի տակ։

«Անկախությունը ոչ մի առնչություն չունի տնտեսական, սոցիալական, ռազմական խնդիրների հետ, Սովետական Միությունը սառը պատերազմում պարտվեց և լուծարվեց և թողեց շատ վատ ժառանգություն։ Իսկ անկախությունը ժառանգություն ենք ստացել, որը մեզ մի տեսակ մխիթարում է, գոնե մեր ազգային արժանապատվությանը մի բան տալիս է։ Կարծում եմ՝ թյուրիմացություն է, որ մարդիկ անկախությանն են վերագրում տնտեսական ճգնաժամը, «Նաիրիտի» փակվելը, գազի գնի բարձրացումը, կրթության և գիտության վրա փող չծախսելը, քանի որ պարզապես փլուզման հետևանքով են առաջացել խնդիրները»,- ասաց նա։

Ազատ Արշակյանը ՀՀ-ն այս պահին էլ անկախ չի համարում՝ կիսանկախ է դիտարկում։ Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն հիմա ներգրավված է վերականգնվող ՌԴ-ի մեջ, մաս է ԵԱՏՄ-ի, իսկ ՌԴ-ն սովետական իմպերիան վերականգնելու երազանք ունի։

«Կարծում եմ՝ ՀՀ-ը ոչ կամավոր կերպով շարունակում է անդամակցել հետադիմական տնտեսական ու քաղաքական համակարգին։ Այս իմաստով ՀՀ–ը անկախ չէ և հարկադրված  է ապրում այս կարգավիճակով, քանի որ պատերազմի, տարածքների կորստի սպառնալիքի տակ են ընդունել ԵԱՏՄ-ին մասնակից լինելու պայմանը»,- ընդգծեց Արշակյանը։

Միևնույն ժամանակ ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալը հայտարարեց, թե իր հույս այսօրվա սերունդն է: Նա համոզված է, որ  այս սերունդը կկարողան կիսանկախ ՀՀ դարձնել իսկապես անկախ Հայաստան։

«Այսօրվա սերունդը պայքարում է անկախության համար, իսկ խոսքումս համոզվելու համար պարզապես հարկավոր է երեկոյան դուրս գալ փողոց ու տեսնել, թե ինչպես են երիտասարդները, օրինակ, մասնակից լինում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին։ Այսօր կա պայծառ, խանդավառ ու լավատես սերունդ, որն անպայման ՀՀ-ն ավելի անկախ, ժողովրդավար կդարձնի, ավելի ազատ ու բարգավաճ կդարձնի, ավելին՝ այս գործընթացն արդեն իսկ սկսվել է։ Ես լիահույս եմ, տեսնում եմ, մի քանի ամիս է՝ Հայաստանը մեր առջև կերպարանափոխվում է, Հայաստանին սկսում են հարգել։ Վերջին ամիսները հույս են ներշնչում, և այդ հույսը հիմք ունի, հույսը երիտասարդ սերունդն է, որն ազատություն է ուզում։ Եթե ուզում են, դրա համար նաև պայքարում են, ուրեմն՝ ազատություն կստանան»,- շեշտեց Ազատ Արշակյանը։  

ԽՍՀՄ քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ նշեց, որ վերջին քաղաքական փոփոխություններից հետո կարող է ասել, որ կանգնել ենք մեր երազած ՀՀ-ն ունենալու ճանապարհին: Ըստ նրա ՝ նախկինում այս օրն ինքը միշտ դժվարացել է ՀՀ-ն անկախ ու իր երազած երկիրը համարել: 

«Գոնե մինչև վերջին շրջանը միշտ այս հարցին պատասխանելիս ասել եմ, որ այն անկախությունը, որը մենք ցանկանում էինք ունենալ, ցավոք սրտի, չունենք: Սակայն վերջին ամիսներին փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ-ում և այդ փոփոխություններն ինձ հնարավորություն են տալիս ասելու, որ մենք այս պահին գտնվում ենք այն ուղու վրա, որը մեզ կարող է հանգեցնել այն Հայաստանին, որը մենք երազել ենք: Այսինքն՝ այսօր ուրախալի լուր եմ հաղորդում: Մենք երազել ու երազում են ունենալ մի պետություն, որը որևէ խնդիր չի ունենա հարևանների հետ, մի պետություն, որի բարձրագույն արժեքը մարդը կլինի»,- եզրափակեց Վարդան Հարությունյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:24 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ
17:19 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱնկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
17:12 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ երեք նախագահները մերժում են հրավերը. նրանք չեն մասնակցի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառմանը
16:04 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱնկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել են Սաուդյան Արաբիայի թագավորը եւ թագաժառանգը
15:57 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱնկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահը
14:16 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱնկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահը
15:17 18/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ երեք նախագահները հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը
12:18 18/09/2018  |  ԼՐԱՀՈՍՄանկական քաղաք, տոնական ավան, փողային նվագախմբերի երթ. Անկախության տոնին մայրաքաղաքում սպասվում են հետաքրքիր և տարբերվող միջոցառումներ
11:32 18/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱնկախության տոնի կապակցությամբ մի շարք զինվորականներ են պարգևատրվել
10:21 21/09/2017  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյան. Հզոր, ծաղկող ու բարգավաճող Հայրենիքը բոլոր հայերի երազանքն է ու հպարտությունը

Արխիվ

[]