ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շանթ Հարությունյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, փորձում են նրան լռեցնել. Շահեն Հարությունյան. 1In.am 09/21/2018 10:29 | ԼՐԱՀՈՍ
Շահեն Հարությունյանի կողմից «Վարդաշեն» ՔԿՀ-ում իրականացված մամուլի ասուլիսից հետո էլ նրա ազատ արձակման ուղղությամբ որևէ գործողություն չի կատարվում։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։
«Ընդհանրապես ոչ մի գործընթաց չկա, ու ոնց հասկանում եմ, չի էլ լինելու։ Քար լռություն է, իբրև թե ոչինչ չի եղել, երկրում ամեն ինչ նորմալ է, երկրում քաղբանտարկյալ չկա, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը՝ մոռանալով, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է»,- ասաց Շահեն Հարությունյանը։
Նրա խոսքերով՝ լրջագույն խնդիր է, որ հեղափոխություն իրականացրած երկրում կա քաղբանտարկյալ ու այդ հարցը այդպես էլ լուծում չի ստանում։
«Ամերիկյան մի լրատվական գրել էր, որ սա բացառիկ երևույթ է, երբ երկրի ղեկավարը ընդունում է, որ երկրում կա քաղբանտարկյալ, բայց նրան ազատ արձակելու լուծում չի գտնում։ Այսինքն՝ ամբողջ աշխարհում չկա մի այնպիսի երկիր, որի ղեկավարն ասի, որ իր երկրում կա քաղբանտարկյալ, բայց մեր ղեկավարն ասում է, որ կա, բայց գործի չի անցնում՝ քաղբանտարկյալի խնդիրը լուծի։ Իսկ քաղբանտարկյալներ լինում են այնպիսի երկրներում, որտեղ ճնշվում են մարդու իրավունքները, ազատ խոսքի, ազատ տեղաշարժի իրավունքը։ Ու քանի դեռ մեր երկրում կա քաղբանտարկյալ, ոչ ոք չի կարող ասել, որ մեր երկիրը ազատ է, ժողովրդավար է ու մեր երկրում հարգվում են մարդու իրավունքները։ Շանթ Հարությունյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում»,- ընդգծեց Շահենը։
Մեր դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը մշտապես ընդգծել է, որ Շանթ Հարությունյանն իր ընկերն է, իր եղբայրը, ինչպես կարող է քաղաքական հաշվեհարդար իրականացնել նրա նկատմամբ, Շահենը արձագանքեց. «Խնդիրը Փաշինյանի անձի նկատմամբ չէ։ Խնդիրը քաղաքական իշխանության մեջ է։ Քաղաքական իշխանությունը և իշխանության գլուխ կանգնած անձը՝ վարչապետը հայտարարում է, որ երկրում կա քաղբանտարկյալ։
Իսկ եթե կա, ապա ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում այլևս քաղբանտարկյալ չունենալու ուղղությամբ։ Դրանից հետևում է, որ ցանկություն կա լռեցնելու Շանթ Հարությունյանին՝ չարտահայտի իր քաղաքական գաղափարները»։ Շահենը նաև հավելեց, որ ռեժիմի փոփոխությունը այս դեպքում հարցի լուծում չէ. «Ինչպես կարելի է քաղբանտարկյալին պահել ինչ-որ ռեժիմի տակ։ Նման բան ոչ մի տեղ չկա։ Հեղափոխությունից հետո քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, համաներում լինի, մարդկանց ներում շնորհվի։ Հեղափոխությունը նոր շունչ է ամբողջ հասարակության համար, ոչ թե մի շերտի։ Քաղբանտարկյալը պետք է կամ ազատ արձակվի, կամ նստի։ Իսկ իմ հայրը չի պահանջում անհապաղ իրեն ազատ արձակել։ Իմ հայրը պահանջու է գործի վերաքննություն ու եթե դրա ժամանակ պարզվի, որ հանցանք է կատարել, թող նորից դատվի ու պատիժը կրի։ Իսկ եթե հանցանք չի կատարել, ապա պետք է արդարացվի»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից