Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Յուրաքանչյուր ցնցմանը հաջորդում է մյուսը` բեւեռացնելով հասարակությանը. Արա Բաբլոյան 09/20/2018   22:32  |  ԼՐԱՀՈՍ

 

 

Վերջին շաբաթներին Հայաստանի ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է եւ, ցավոք, յուրաքանչյուր ցնցմանը հաջորդում է մյուսը` բեւեռացնելով հասարակությանը: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անթույլատրելի համարելով բաժանարար գծեր գծումը։  

Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախ անդրադարձել է խորհրդարանական հանրապետության պատմությանը, անցած ցնցումներին, ապա՝ ներկայիս օրերին։

ԱԺ նախագահը մասնավորապես ասել է.

«Այս տարի մենք տոնում ենք հայոց անկախ պետականության վերականգնման, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի կազմավորման եւ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի հաստատման 100-րդ տարեդարձերը: Ժողովրդի ազատ կամքի արտահայտման եւ պետական կառավարման համակարգի զարգացման ասպարեզում մեզ համար դար է փոխվում: Խորհրդարանական կառավարման ուղին մենք ընտրեցինք 1918 թվականի մայիսյան հաղթանակներից անմիջապես հետո` ծանր ու քաոսային մի ժամանակաշրջանում: Հայությունը, հանդես բերելով իրավական բացառիկ բարձր գիտակցություն, ընդունեց իր քաղաքական պատմության շրջադարձային որոշումներից մեկը:

Գոյություն ունեցող ազգային-քաղաքական իրողությունների հիման վրա ձեւավորվեց Հայաստանի խորհուրդը, որն իր անդրանիկ նիստը գումարեց 1918 թվականի օգոստոսի 1-ին: Կազմված լինելով հիմնական քաղաքական ուժերի եւ ազգությունների ներկայացուցիչներից՝ այն դարձավ hայոց առաջին խորհրդարանը: Գործունեության հազիվ մեկ տարվա ընթացքում սովի ու համաճարակների դժվարին ամիսներին այն ընդունեց հարյուրից ավելի օրենք եւ օրենսդրական ակտ: Գործելով պետական իշխանության մարմինների դեռեւս ձեւավորված չլինելու պայմաններում՝ իր հանձնաժողովների միջոցով հաճախ կատարեց նաեւ գործադիր իշխանության աշխատանքը: Հայաստանի խորհուրդը բացառիկ դեր ունեցավ ազգային օրենսդրության մշակման, դատական համակարգի ձեւավորման, Հայաստանի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման գործում, ինչպես նաեւ մշակեց միանգամայն ժողովրդավարական ընտրական օրենք եւ 1919 թվականի ամռանը կազմակերպեց նոր խորհրդարանի ընտրությունները:

Պատմական ու քաղաքական պայմանների բերումով ցավալիորեն կարճ եղավ Հայաստանում պառլամենտարիզմի հաստատման առաջին շրջանը: Այնուամենայնիվ, ընդունվեցին ավելի քան երեք հարյուր օրենքներ եւ իրավական փաստաթղթեր, հարյուրավոր հրահանգներ ու որոշումներ: Ստեղծվեցին խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթներ, ձեւավորվեց քաղաքական կառավարման մշակույթ:

Բարդ էր նաեւ խորհրդարանական ղեկավարման երկրորդ շրջանը, երբ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը գործում էր պետական կառավարման միակուսակցական համակարգի պայմաններում: Սակայն հսկայական աշխատանք կատարվեց խորհրդային իրավակարգին համապատասխանող, բայց Հայաստանի պայմանները ճիշտ արտացոլող օրենդրության ստեղծման եւ իրավական հարաբերությունների կարգավորման ասպարեզներում: Լինելով իրապես ներկայացուցչական մարմիններ, որոնց կազմում ընդգրկված էին հասարակության բոլոր շերտերը? Հայաստանի խորհուրդների համագումարը եւ ապա Գերագույն խորհուրդը յոթ տասնամյակ շարունակ հսկայական դեր ունեցան Հայաստանի տնտեսության, կրթության, գիտության ու մշակույթի զարգացման օրենսդրական ապահովման գործում:

Անկախ ժամանակներից Հայաստանի խորհրդարանը միշտ եղավ հայ ժողովրդի շահերի եւ ձգտումների արտահայտիչը: Դա հստակ դրսեւորվեց հատկապես Ղարաբաղյան շարժման ընթացքում, երբ 11-րդ գումարման Գերագույն խորհուրդը բացահայտ հակամարտության մեջ մտավ միութենական իշխանությունների հետ: Գերագույն խորհուրդն ընդունեց 1988 թվականի հուլիսի 15-ի եւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայտնի որոշումները, որոնցով Հայաստանն իրավական հիմնավորում տվեց արցախահայության պայքարին: Նույն Գերագույն խորհուրդն էր, որ 1988-ի նոյեմբերի 24-ի անավարտ մնացած նիստում դրեց անկախության առաջին հիմնաքարը` հայտարարելով, որ Հայաստանում այսուհետ գործում են միայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած օրենքները: Իսկ հաջորդ տարի 1918 թվականի մայիսի 28-ը ճանաչեց հայկական պետականության վերականգնման օր: Այս ամենը վկայում էր, որ Հայաստանը ոտք է դնում ներկայացուցչական ժողովրդավարության զարգացման երրորդ շրջափուլ:

Հայոց պետականության վերականգնման եւ Արցախյան ազատամարտի դժվարին տարիներին երկրի ժողովրդավարացման, տնտեսական հարաբերությունների նոր մոդելի ստեղծման եւ բոլորովին նոր իրավակարգ կառուցելու անդրանիկ քայլերի ողջ ծանրությունը բաժին ընկավ 1990 թվականին առաջին անգամ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձեւավորված Գերագույն խորհրդին: Այդ խորհրդարանն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, կազմակերպեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն եւ Հայաստանը հռչակեց անկախ պետություն, ձեռնարկեց Հայաստանի ազգային օրենսդրության մշակումն ու առաջին միջպետական պայմանագրերի կնքումը: Այդպես սկսվեց Հայաստանում պառլամենտարիզմի զարգացման երրորդ շրջանը:

Ցավոք, խորհրդարանը ունեցավ նաեւ կորուստներ. Արցախյան ազատամարտում ընկան Վիգեն Շիրինյանը եւ Սամվել Շահմուրադյանը: Իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ զոհվեցին խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Արմենակ Արմենակյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր ընկերների պայծառ հիշատակը:

Շնորհակալություն:

Սիրելի բարեկամներ,

1990 թվականին Հայաստանում սկսվեց խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման երրորդ փուլը, որը շարունակվում է առ այսօր: Այդ օրերից ի վեր հայոց խորհրդարանի պատմությունը դարձավ Երրորդ հանրապետության հռչակման, կայացման ու զարգացման պատմություն: Այսօր Հայաստանի խորհրդարանը մեզ առաջնորդում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն կառուցելու ճանապարհով:

Անցած հարյուրամյակն ապացուցեց, որ ներկայացուցչական ժողովրդավարությունն արտահայտել է հայ ժողովրդի ազատ կամքը, անհատի իրավունքները, հայության ազգային ու պետական շահերը: Այսինքն` այն լիովին համապատասխանում է մեր ազգային հոգեբանությանն ու մտածողությանը:

Մենք՝ որպես հասարակություն, իսկապես կարողանում ենք պատվիրակել եւ արդյունքներ պահանջել: Մենք իսկապես կարողանում ենք բանավիճել ու լուծումներ գտնել, մշակել հանրային կյանքն ուղղորդող օրենքներ ու կյանքի կոչել դրանք:

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հայ ժողովուրդը եւ Հայաստանի իշխանություններն աշխարհին եւս մեկ անգամ ցույց տվեցին հանդուրժողականության եւ երկիրն ավելորդ ցնցումների չտանելու բացառիկ օրինակներ: Խաղաղ ցույցերի արդյունքում հրաժարական տվեց երկրի վարչապետը, խորհրդարանն ընտրեց նոր վարչապետ, հաստատեց կառավարության ծրագիրը եւ կյանքը վերադարձավ բնականոն հուն: Սակայն վերջին շաբաթներին Հայաստանի ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է եւ, ցավոք, յուրաքանչյուր ցնցմանը հաջորդում է մյուսը` բեւեռացնելով հասարակությանը:

Մենք ուղղակի իրավունք չունենք բաժանարար գծեր գծելու մեր եւ մեր միջեւ:

Հայկական պառլամենտարիզմի հարյուրամյա ընթացքի հիմնական դասը միասնությունն է, միշտ դեպի առաջ նայելն ու կյանքի բոլոր շրջապտույտներում ուժերը համադրելը: Համոզված եմ, որ բոլոր մտքերն ու գաղափարները քննարկելու լավագույն վայրը մեր երկրի քաղաքական հարթակն է` Հայաստանի Հանրապետության խորհրդարանը: Ուստի, պետք է հավաքվենք այստեղ, ամեն ինչ ծանր ու թեթեւ անենք եւ հարցերը լուծենք համաձայնության` կոնսենսուսի հասնելու միջոցով, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի խորհրդարանի հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ:

Մաղթում եմ, որ նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների հասնենք Հայաստանում ու Արցախում խորհրդարանական ժողովրդավարության հետագա ամրապնդման ճանապարհին»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:46 19/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
18:43 13/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը
18:46 10/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանն ընդունել է Վրաստանի վարչապետին
12:31 02/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ
10:49 12/08/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
20:24 04/08/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ
13:30 01/07/2018  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը կարեւոր դերակատարում ունի կոռուպցիայի բոլոր դրսեւորումների դեմ անզիջում պայքարի ծավալման գործում
18:19 23/06/2018  |  ԼՐԱՀՈՍՎստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
18:30 12/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն
21:01 04/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Արխիվ

[]