Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Հայտարարություն՝ ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 19-ի արձագանքի 09/20/2018   19:24  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 19-ին տարածած հայտարարությունը՝ նվիրված Yerevan.Today-ում խուզարկությունից հետո գլխավոր խմբագրի հայտարարություններին, նոր հարցեր է ի հայտ բերում՝ հիմնավորելով մեր դիրքորոշումները։

Այսպես.

1. «Խմբագրությունում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ»,– նշվում է հայտարարության մեջ։

Վերահաստատում ենք՝ խուզարկության ընթացքում գործողության մասնակիցներն ուսումնասիրում էին նյութեր, որոնք կապ չունեն գործի հետ, տարաբնույթ փաստաթղթերը, ինքնակենսագրականները, լրագրողի աշխատանքային բլոկնոտի գրառումները, համակարգչում եղած՝ տարբեր տարիների հոդվածները։ Հայտարարում ենք, որ խուզարկել են լրագրողի էլեկտրոնային հասցեն՝ Google drive-ում արխիվացված անձնական փաստաթղթերը։ Փաստաթղթերի անունները, պահպանման ամսաթվերը երևում են առանց փաստաթղթի մեջ մուտքի, հանգիստ կարող էին ճշտել՝ չբացելով դրանք։

2. «... Google որոնողական համակարգի համաձայն, սեպտեմբերի 9-ին նշված ձայնագրությունը տեղադրվել է «Yerevan.today» տեղեկատվական հարթակում, ապա կարճ ժամանակ անց հեռացվել, ինչը դարձվել է քննության առարկա»,– նշվում է հայտարարության մեջ։

Փաստենք՝ «օպերատիվ աղբյուրների» կամ դրանց ստուգողների աչքից զարմանալիորեն վրիպել է այն, որ նույն որոնողական համակարգը սխալ է ցույց տալիս ոչ միայն այդ տեղեկատվությունը, այլև ՀՔԾ և ԱԱԾ տնօրենների այդ օրը կազմակերպած մամուլի ասուլիսի վերաբերյալ տեղեկատվությունը։ Ըստ նույն Google–ի՝ սեպտեմբերի 9-ին, Yerevan.Today-ը իմացել է, որ սեպտեմբերի 11–ին նյութը սենսացիա է առաջացնելու և Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը հրատապ մամուլի ասուլիս են հրավիրելու։

 

Արդյո՞ք մինչև խուզարկության սանկցիա տալը պետք է «օպերատիվ աղբյուրների տեղեկությունները» չստուգվեին։ Մեր պատկերացմամբ, «օպերատիվ աղբյուրների» տեղեկատվությունը ճշտողները, պարտավոր էին մինչ խուզարկության դիմում տալը ուսումնասիրել տեղեկատվությունը, և անշուշտ՝ կհամոզվեին «Google»-ում առկա խնդրի հարցում։ Վստահեցնում ենք՝ դա անելը չափազանց հեշտ էր։

3. «Խմբագրությունում կատարված խուզարկության արդյունքում խմբագրությունում այդ պահին առկա բազմաթիվ համակարգիչներից առգրավվել է միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ևս 3 համակարգչի հիշողության կրիչ ...»: «Խուզարկության պահին խմբագրությունում եղել են նաև այլ համակարգիչներ, և դատավարական գործողության ավարտից հետո կայքը շարունակել է իր բնականոն գործունեությունը...»,– նշում է ՔԿ–ն։

Համաձայն քննչական կոմիտեի, եթե նրանք բոլոր համակարգիչները չեն տարել, ուրեմն խմբագրության աշխատանքը չի խոչնդոտվել։ Այդ պնդումը համարում ենք աբսուրդային։ Ճիշտ են նկատել խուզարկողները՝ գրասենյակում եղել են բազմաթիվ համակարգիչներ, որոնցից երկուսը չկարողացան միացնել՝ դրանց չաշխատելու պատճառով։ Այս դեպքում առանձնապես մեծ չէ տարբերությունը՝ նրանք տարել են համակարգի՞չը, թե՝ կոշտ սկավառակները, քանի որ, համաձայն ՏՏ ոլորտի չգրված օրենքի, համակարգիչն աշխատեցնելու համար կոշտ սկավառակները պարտադիր են և առանց դրանց, համակարգիչը պարզապես գոյություն չունի։

Եթե կայքում լուրերի թարմացում է կատարվել, դա բոլորովին չի նշանակում, թե աշխատանքը չի խոչնդոտվել։ Ի դեպ, սեպտեմբերի 17-ին, երբ խմբագրություն մուտքն արգելված էր աշխատակիցների համար, չեն եղել որևէ նկարահանումներ, չենք ունեցել սեփական արտադրանք. կայքը նյութեր է թարմացրել բացառապես copy-past սկզբունքով՝ սմարթֆոնների օգնությամբ։

4. «Խմբագրությանը չի արգելվել հիշողության կրիչներից վերցնել իրենց անհրաժեշտ տեղեկատվության օրինակները՝ լրագրողական գործունեությունն անխափան շարունակելու համար»,– նշվում է հայտարարության մեջ։

Փաստենք, որ խուզարկությունից հետո մեզ չի տեղեկացվել, որ կարող ենք օգտվել առգրավված համակարգչի և կրիչների բազայից։ Խուզարկությունից երկու օր անց՝ սեպտեմբերի 19-ին, դիմել ենք քննչական կոմիտե՝ մեր ֆոտոարխիվի պատճենը վերցնելու համար։ Այնուամենայնիվ, ցայժմ դրանք մեզ մոտ չեն։

Ամենակարևորի մասին. մեր լրագրողական, առևտրային, նաև անձնական արխիվը գտնվում է քնչական կոմիտեի տրամադրության տակ։ Մեր փաստաբանները համակարգիչներում հետախուզություն իրականացնող մասնագետներից պարբերաբար պահանջում էին դադարեցնել գործին առնչություն չունեցող փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Արդեն ակնհայտ էր, որ կա հետաքրքրություն մեր համակարգիչներում առկա նյութերի բովանդակության նկատմամբ։ Տրամաբանությունը հուշում է՝ եթե գնում եք խուզարկելու և վերցնելու ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան, պետք է ունենաք համապատասխան մասնագետ՝ իր սարքավորումով, որպիսզի տեղում ուսումնասիրեք՝ եղե"լ է արդյոք փնտրվող նյութը, թե՝ ոչ: Տեղում կարող էիք ստուգել և հեռանալ առանց ավելորդ նեղություն պատճառելու:

Եթե քննչական կոմիտեն այս ամենը համարում է նորմալ, մեզ համար այդտեսակ գործելաոճն անընդունելի։

 «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իսկ փաստում է. «Yerevan.Today-ի խմբագրության խուզարկությունը և համակարգչային գույքի առգրավումը լրագրողների աղբյուրների գաղտնիության իրավունքի ծանր խախտում է: Այդ իրավունքը երաշխավորված է հայաստանյան օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով»։

Այսքանը. մեր կայքը շահագրգիռ է թե պետական հանցագործության՝ ապօրինի գաղտնալսման փաստի ամբողջական բացահայտմամբ, թե մեղավորների պատժմամբ։ Ընդ որում, մենք համարում ենք, որ պետք է իրավական գնահատականի արժանանա, թե գաղտնալսման փաստը, թե հեռախոսազրույցի բովանդակությունը։ Սակայն դրա ուսումնասիրությունը պետք է շղարշ չդառնա մեր մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու, երկրում առկա մերժելի երևույթները քննադատելու պատճառով մեզ լռեցնելու համար։

Շարունակում ենք մնալ մեր հիմնավոր կարծիքին՝ կատարվածը նպատակ ուներ խաթարելու մեր կայքի գործունեությունը և ճնշելու ակտիվ քննադատական կեցվածքը։

Քննչական Կոմիտեի իրավական հիմնավորումները ևս չեն դիմանում որևէ քննադատության, ինչի առիթով առաջիկայում հրապարակային հանդես կգա մեր փաստաբանը։

 

Սևակ Հակոբյան

Yerevan.Today  կայքի գլխավոր խմբագիր

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:17 06/08/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՔԿ նախագահի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
19:39 11/07/2018  |  ԼՐԱՀՈՍՍաշիկ Սարգսյանի որդին կալանավորվեց
17:48 02/08/2017  |  Քրեական խրոնիկոնՍեւանում տեղի ունեցած ողբերգության հետքերով. պաշտոնապես հաստատվում է 60-ամյա տղամարդը մահացել է սրտի կաթվածից
17:06 31/07/2017  |  Քրեական խրոնիկոնՔննություն է տարվում՝ պարզելու Արարատի մարզի անչափահաս բնակչի մահվան հանգամանքները
15:56 31/07/2017  |  Քրեական խրոնիկոնԻնչպես է Վանաձորում 37-ամյա կինն ընկել էլեկտրոքարշի տակ
11:05 28/07/2017  |  ԼՐԱՀՈՍ2017 թվականի առաջին կիսամյակին Քննչական կոմիտեում քննվել են ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրեական գործ
13:31 27/07/2017  |  Քրեական խրոնիկոն2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 332 քրեական գործ
13:08 26/07/2017  |  Քրեական խրոնիկոնՔննչական կոմիտեն Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մասին
11:59 26/07/2017  |  Քրեական խրոնիկոն«Շիրակ» օդանավակայանի թռիչքուղու համար ձեռք են բերվել մետաղյա բաշխիչ արկղեր, սակայն պահվել են ավտոտնակում
17:59 25/07/2017  |  Քրեական խրոնիկոնԿալանավորին «Արմավիր» ՔԿՀ-ում սպանելու փորձի համար մեղադրանք է առաջադրվել 3 դատապարտյալի

Արխիվ

[]