ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համոզված եմ, որ քաղաքական այրերի մոտ կա բավարար կամք, որպեսզի մեր երկիրը դնենք զարգացման անբեկանելի ռելսերի վրա. Նիկոլ Փաշինյան 09/20/2018 21:55 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ազգային ժողովի բակում:
Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Վեհափառ Տեր,
տիկնայք և պարոնայք,
Այսօր մենք նշում ենք Հայոց խորհրդարանի կամ Հայոց խորհրդարանական ավանդույթի 100-ամյակը և սա նշանակալի իրադարձություն է, չնայած մի քանի հազար տարվա պետական ավանդույթ ունեցող ժողովրդի համար 100 տարին երևի թե և ակնհայտորեն այդքան շատ չէ: Բայց այս 100 տարին շրջադարձային նշանակություն ունի մեր պետական գիտակցության համար, որովհետև ունենալ խորհրդարան որպես բարձրագույն օրենսդիր մարմին՝ նշանակում է, որ այլևս պետական կառավարման առանցքային շարժիչ ուժը ժողովրդի կամքն է, ժողովրդի ընտրությունը, ժողովրդի կամարտահայտությունը: Սա է որևէ պետությունում խորհրդարանի գոյության ամենակարևոր իմաստը, երբ ժողովուրդը հանդիսանում է իշխանության միակ, անփոխարինելի և բացառիկ աղբյուր: Այս առումով, մենք իսկապես մի կարևոր ժամանակաշրջան ենք թևակոխել, երբ ժողովրդի նոմինալ իշխանությունը վեր է ածվում նաև ժողովրդի իրական, դե ֆակտո իշխանության: Հայոց խորհրդարանների դերը երեք հանրապետությունների պատմության ընթացքում, իհարկե, հնարավոր չէ գերագնահատել, այդ խորհրդարաններն ունեցել են իրենց բացառիկ դերը, առավել ևս Հայաստանի առաջին հանրապետության պատմության մեջ և առավել ևս Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում: Շատ կարևոր է արձանագրել, որ որևէ խորհրդարանի գործունեության արդյունավետության և լեգիտիմության կարևորագույն աղբյուրն իսկապես ժողովրդի կամքն է և խորհրդարանը պետք է արտահայտի այն տրամադրությունները, այն մտադրությունները, այն երազանքները, այն ընտրությունը, որ կատարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Եվ ես, այս առումով, շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանի խորհրդարանները երբեք չունենան այնպիսի խնդիր, երբեք իրենց գլխավերևում չունենան այնպիսի հարցադրում, թե որքանով են այդ խորհրդարաններն արտահայտում ժողովրդի ընտրությունը և ժողովրդի կամքը: Սա կարևորագույն խնդիր է մեր իրականությունը և պետական կառավարման համակարգը սինխրոնացնելու, նույնականացնելու գործում, և ես համոզված եմ, որ մենք իսկապես որպես մի հանրություն, որպես մի պետություն, որպես մի ժողովուրդ, որ կարողացանք իրականացնել մարդկության պատմության համար աննախադեպ և բացառիկ քաղաքական հեղափոխություն, ի վիճակի կլինենք, այո, նաև Ազգային ժողովի նախագահի հնչեցրած սկզբունքների և մոտեցումների շրջանակներում լուծել այն խնդիրները, որոնք առկա են ներքաղաքական կյանքի ընթացիկ օրակարգում: ս
Ես ուզում բոլորիս շնորհավորել Հայոց խորհրդարանի, խորհրդարանական ավանդույթի 100-րդ տարեդարձի կապակցությամբ և ցանկանալ ու համոզմունք հայտնել, որ խորհրդարանական մեր ավանդույթը դեռ շատ ու շատ երկար շարունակություն է ունենալու և երկու զրոյի կողքին ունենալու ենք նաև երրորդ զրո և այդպես շարունակ: Հայաստանի Հանրապետությունը, Հայոց խորհրդարանը պետք է գոյություն ունենան հավիտյան, և ես համաձայն եմ բոլոր այն շեշտադրումների հետ, որ մենք մեր պատմությանը, մեր առաքելությանը, մեր գործունեությանը պետք է նայենք ոչ թե մեկ օրվա, ոչ թե մեկ ամսվա, ոչ թե մեկ տարվա կամ տասնամյակի կտրվածքով, այլ հարյուրամյակների կտրվածքով, որովհետև այն, ինչ մենք անում ենք այսօր, իր արձագանքն է գտնելու նաև 100, 200, 300 տարի հետո: Եվ ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի քաղաքական այրերի մոտ, հայ ժողովրդի շրջանում կա բավարար հմտություն, կամք, իմաստնություն, որպեսզի մենք մեր երկիրը, մեր պետությունը, մեր Սահմանադրությունը, մեր ժողովրդին դնենք զարգացման անբեկանելի ռելսերի վրա, ինչը կապահովի մեր ժողովրդի և մեր պետության, մեր լինելիության հավիտենականությունը: Շնորհավորում եմ բոլորիս Հայոց խորհրդարանի 100-րդ տարեդարձի կապակցությամբ:
Շնորհակալ եմ»:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային ժողովի վարչական շենքում տեղակայված նորաբաց թանգարան, ծանոթացել ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ