ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի ավագանու ընտրություններ. Քաղաքական, թե տնտեսական մրցակցություն 09/20/2018 13:20 | Ընտրական իրավունք
Երևանի ավագանու ընտրությունները քայլ առ քայլ մոտենում են իրենց հանգուցալուծմանը և զուգահեռաբար տեսնում ենք, որ քաղաքական ուժերը որոշակիորեն սրում են իրենց հռետորաբանությունը։
Այդպիսի հռետորաբանության ակնկալիքը էլ ավելի շատ համախոհներ ու համակիրներ ներգրավվելն է սեպտեմբերի 23-ի ընտրությանը ընդառաջ։ Ասվածը հատկապես ակնառու է կապված «Մի քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի դաշտը «սևերի և սպիտակներ» բաժանելու արտահայտության հետ։
Բոլոր հիմնական ուժերը խոսում են քաղաքի տնտեսական խնդիրներից որպես հիմնական թիրախ, մոռանալով կամ չնկատելով, որ քաղաքը նախևառաջ սոցիալական հարաբերությունների միջավայր է և հենց դրանով էլ պայմանավորված է իր քաղաք լինելը։ Այս տրամաբանության լավագույն ցուցիչն է նաև թեկնածուների միջև քաղաքական բանավեճերի բացակայությունը։
Հատկանշական է, որ քարոզարշավի սկզբում բոլոր քիչ թե շատ ազդեցիկ ուժերը ոչ մի կերպ չէին ցանկանում շեշտադրել հնարավոր «սև-սպիտակ» բաժանման հարցը և առավելապես դիրքավորվում էին որպես կառուցողական և կոնսենսուսի պատրաստ ուժեր, որոնց միակ թիրախը Երևանի և երևանցիների տնտեսական բարեկեցությունն էր։ Այսպիսի մարտավարությունը իր հետ բերում էր մի քանի հետաքրքրական լուծումներ՝ հենց քաղաքական ուժերի հռետորաբանության և դիրքավորման առումով։
Եթե խոսում ենք ընտրություններից, պետք է հասկանանք որ դրանք նախևառաջ քաղաքական իրադարձություններ են, որոնք միտված են քաղաքացիներին համոզելու, ներգրավվելու հանրային կյանքում։ Իսկ քաղաքականությունը, եթե վերցնենք դրա լայն հասարակական սահմանումը դա ազդեցության գործընթաց է։ Որպեսզի քաղաքացիները իրենց քվեն տան որոշակի ուժի, պետք է նրանց համոզել որ հենց այդ ուժն է ունակ կյանքի կոչել քաղաքացիների ցանկությունները։
Այսպիսով, ընտրությունները նախևառաջ քաղաքական են՝ ըստ էության, հետո արդեն՝ ըստ իրավական և ֆորմալ սահմանման։ Այստեղ է, որ մտահոգիչ է դառնում ավագանու ընտրության տնտեսական կողմի շեշտադրումը։ Հասկանալի է, որ «Իմ քայլը» դաշինքը ի սկզբանե գտնվելով ավելի նպաստավոր ստարտային պայմաններում մյուս քաղաքական ուժերի համեմատությամբ, առավել մրցունակն է և քաղաքական առումով առավել նպաստավորը։ Իսկ մնացյալ ուժերը չկարողանալով կամ չցանկանալով ուղղակի դիրքավորվել ընդդեմ այդ դաշինքի և կորցնել առանց այդ էլ մշուշոտ անցումային շեմերը, պետք է այլ տարբերակներ գտնեին մրցակցության։
Եվ հենց այդ տարբերակն էր քաղաքական ընտրության «տնտեսականացումը», թեպետ քարոզարշավի կեսին քաոտիկ բնույթ ստացած սրությամբ պայքարը որոշակիորեն տեղափոխվեց քաղաքական հարթություն, սակայն, մնալով միայն հակաքարոզչության մակարդակում։ Իսկ հիմնականում բոլոր ուժերն էլ խոսում են քաղաքի սոցիալ-տնտեսական խնդիրներ մասին՝ սկսած վերելակներից ու աղբահանությունից մինչև էլեկտրական հանրային տրանսպորտ ու սմարթ այգիներ։
Իհարկե, հաշվի առնելով նախորդ քաղաքական ժառանգությունն ու հասարակության կողմից քաղաքականության բացասական ընկալումը, այս ամենը կլինի տրամաբանական։ Բայց, այդ ուժերը խոսելով առաջին ազատ ու արդար ընտրությունների մեծ հավանականության և քաղաքական դաշտի բազմաբևեռացման մասին ի դեմս նոր կուսակցությունների և դեմքերի՝ իրենց գործունեությամբ մերժում են այդ գործընթացին քաղաքական իմաստ տալը։ Մերժում են քաղաքական գործընթացը կոչել քաղաքական, ինչպես նաև տնտեսական տրամաբանությունը ստորադասել քաղաքակաին, դիրքավորումներին, դաշինքներին և իսկական քաղաքական պայքարին։
Այս մտայնությունը հատկապես նոր իրողությունների պայմաններում կարելի է մտահոգիչ համարել, քանի որ առնվազն խոսքային մակարդակում, կամա թե ակամա շարունակվում են նախկինում ընդունելի համարվող հանրային դիսկուրսը, որը մերժում էր քաղաքականությամբ զբաղվելն ու հանդես գալիս ընտրությունները ապաքաղաքականցնելու ջատագովությամբ։ Նախորդ իշխանությունները գիտակցված էին դա անում, որպեսզի պահպանեին իրենց քաղաքական մենաշնորհը և ակտիվ ուժերին ու քաղաքացիներին հեռու պահեին այս գործընթացներից։ Հռետորական հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ շահ ունեն ներկա ուժերը, որոնք ամեն կերպ հրաժարվում են ավագանու ընտրությունները ընդունել որպես քաղաքական գործընթացներ՝ տուրք տալով քաղաքանության «տնտեսականացմանը», փոխարենը դուրս գալու այդ փակ շղթայի անպտուղ տրամաբանությունից։
Գոռ Մադոյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ