ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Անցումային արդարադատություն» հասկացությունը շատ ընդհանրական ու ընդգրկուն է, քանի որ դրա դրսևորման բազմաթիվ տարատեսակներ գույություն ունեն. ԲԴԽ նախագահ 09/20/2018 15:06 | Հարցազրույց
Վերջին շրջանում շատ իրավագետներ են մամուլում անդրադարձել անցումային արդարադատության թեմային, տրվել են տարակերպ մեկնաբանություններ: Այդ թեմայի առնչությամբ «Արմենպրես»-ը փորձել է պարզել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի մոտեցումները:
- Պարոն Հարությունյան, Ձեր կարծիքով որքանով է արդիական մեր երկրի համար անցումային արդարադատության ներդրումը:
- Կարծում եմ նախ պետք է հստակեցնել թե ինչի մասին է խոսքը: «Անցումային արդարադատություն» հասկացությունը շատ ընդհանրական ու ընդգրկուն է, քանի որ դրա դրսևորման բազմաթիվ տարատեսակներ գույություն ունեն: Եթե չեմ սխալվում, մեզանում հայտարարվել է միայն գաղափարի շուրջ մտորումների մասին: Քննարկումները միշտ էլ օգտակար են: Սակայն կարծիք կարելի է հայտնել միայն կոնկրետ տարբերակի կամ մոտեցուման վերաբերյալ:
Ինչ վերաբերում է արդիականությանը, ապա կա մի կարևոր սկզբունք՝ առկա խնդիրների լուծմանը համահունչ պետք է լինի ընտրվող գործիքակազմը: Վերջերս ընթերցում էի Սինգապուրի լեգենդ դարձած վարչապետ Լի Կուան Յուի հուշագրությունները: Ուշագրավ է այն հանգամանքը, թե ինչպես են փորձել յուրաքանչյուր խնդրի լուծման համար ընտրել համարժեք, հաճախ ոչ ավանդական գործիքակազմ ու համակարգային մոտեցմամբ այն լուծել: Դա վերաբերում է հանրային կյանքի բոլոր ոլորտներին: Առավել ակնառու այն դրսևորվել է կոռուպցիայի դեմ պայքարում:
- Որքան ինձ հայտնի է Սինգապուրն այսօր կոռուպցիայի հաղթահարման հարցում աշխարհում առաջնակարգ տեղ է զբաղեցնում:
- Միանգամայն ճիշտ եք: Միջազգային վերլուծական կենտրոնների տվյալներով աշխարհի միայն չորս երկրներում է, որ պետական իշխանությունների կոռումպացվածության մակարդակը 10 տոկոսից ցածր է: Դրանք են Դանիան, Նորվեգիան, Շվեդիան և Սինգապուրը:
- Իսկ ի՞նչ է հուշում միջազգային փորձը հատկապես այն երկրներում կոռուպցիայի հաղթահարման առնչությամբ, որտեղ այս չարիքը մետաստազի է վերաճել:
- Այս հարցի պատասխանն առնչվում է նաև Ձեր առաջին հարցադրմանը: Հիմնախնդրի բնույթից, ընդգրկումից, ծավալման միտումներից ելնելով պետք է ընտրվեն դրա լուծման համարժեք մոտեցումները: 2006 թվականին մի հոդված հրապարակեցի, որը վերնագրել էի «Կորպորատիվ ժողովրդավարության վտանգները»: Դրանում վերլուծված էր անցումային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճման միտումները: Հետագայում բազմիցս առիթ ունեցել եմ շեշտել, որ մեզանում նման սերտաճումն ազգային անվտանգության սպառնալիք է դարձել: Դրա դեմ պայքարը համարժեք մոտեցում էր պահանջում:
Նույնիսկ դասական ժողովրդավարության երկրներում են փորձում նման մոտեցում դրսևորել: Տիպական է Ֆրանսիայի օրինակը: Այս երկրում 1993 թվականին սահմանադրական փոփոխություն կատարվեց և լրացվեց 10-րդ գլուխը շատ հետաքրքիր վերնագրով՝ «Կառավարության անդամների քրեական պատասխանատվության մասին»: Այդ գլխում ներառված 68-1, 68-2 և 68-3-րդ հոդվածներով նախատեսվեց ներդնել արդարադատական բոլորովին նոր համակարգ՝ ստեղծելով Հանրապետության արդարադատության պալատը, որը կոչված էր քրեական պատասխանատվության ենթարկել պաշտոնական պարտականությունների հետ կապված հանցավոր վարքագիծ դրսևորած կառավարության անդամներին:
Սահմանադրական զարգացումների միջազգային պրակտիկան վկայում է, որ վերջին տասնամյակներում մեծ տեղ է հատկացվում հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի և սահմանադրական պատասխանատվության արդարադատական ինստիտուտների արմատավորմանը:
Նշված օրինակից բացի հանրային իշխանության սահմանադրական պատասխանատվության հարցերին են նվիրված նաև 1997թ. ապրիլի 2-ին ընդունված Լեհաստանի նոր Սահմանադրության 198-201-րդ հոդվածները, Պորտուգալիայի Սահմանադրության 22 եւ 117-րդ հոդվածները, Հունաստանի Սահմանադրության 85 եւ 86-րդ հոդվածները, Ֆինլանդիայի Սահմանադրության 101-րդ պարագրաֆը, Ռումինիայի Սահմանադրության 108-րդ հոդվածը, Խորվաթիայի Սահմանադրության 111-րդ հոդվածը եւ այլն։
Իրավակարգավորումները վերաբերում են քաղաքական, սահմանադրական եւ քրեական պատասխանատվությանը։ Նման իրավակարգավորումների ժամանակ գլխավոր խնդիրն է հստակեցնել`
ա/ սահմանադրական պատասխանատվության սուբյեկտ հանդիսացող անձանց շրջանակը,
բ/ նման պատասխանատվության հարցը բարձրացնող սուբյեկտների շրջանակը,
գ/ օրենքի հիման վրա ստեղծված ինստիտուտը, որն իրավասու է նման հարց քննության առնել եւ որոշում կայացնել։
Միջազգային փորձը վկայում է նաև, որ տարբեր երկրներում ստեղծվում են առանձին մասնագիտացված դատարաններ, որոնք քննության են առնում բացառապես պաշտոնատար անձանց կոռուպցիայի հետ կապված քրեական պատասխանատվության հարցերը: Արևելյան Եվրոպայի երկրներից նման դատարաններ են ստեղծվել Սլովակիայում, Խորվաթիայում, Բուլղարիայում: 2018 թվականի հունիսին ուժի մեջ մտավ Ուկրաինայի օրենքը՝ «Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի մասին»:
Նման ինստիտուտները նույնպես իրենց բնույթով կարող են դիտարկվել որպես անցումային արդարադատության տարատեսակ:
- Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավոր է Հայաստանում նման դատարանի ստեղծումը, նկատի ունենալով կոռուպցիայի դեմ ներկայումս ծավալվող պայքարի մասշտաբները:
- Հայաստանյան իրողություններն հաշվի առնելով, նկատի ունենալով, որ վերջին տասնամյակներում մեր երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճումն իրոք դարձել էր երկրի ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք, որին ժամանակին անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանը, իրոք անհրաժեշտություն է առաջանում արմատական քայլեր կատարել սահմանադրական պատասխանատվության և հակակոռուպցիոն արդարադատության համակարգային նոր ու ամբողջական լուծումներ գտնելու ուղղությամբ:
Խնդիրն այն է, թե որքանո՞վ են Հայաստանի Հանրապետությունում առկա սահմանադրական իրավակարգավորումները հնարավոր դարձնում այս հարցում կոնկրետ քայլեր ձեռնարկելը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ անփոփոխելի հոդվածով սահմանված է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:
Նման ձևակերպումից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող հանրային իշխանական գործառույթ իրականացնել որևէ մարմին կամ պաշտոնատար անձ, եթե նախատեսված չէ Սահմանադրությամբ:
Սակայն, դրա հետ մեկտեղ, Սահմանադրության 163-րդ հոդվածը սահմանում է, որ «Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ»: Սահմանադրությունը չի սահմանափակում մասնագիտացված դատարանների շրջանակը: Նման քայլ արվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 4-րդ գլխով՝ 24-26-րդ հոդվածներով, որպես մասնագիտացված դատարաններ դիտարկելով բացառապես վարչական դատարանը և սնանկության դատարանը:
Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու ճանապարհով Հայաստանում «Սահմանադրական պատասխանատվության և հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի» ստեղծումը սահմանադրականության որևէ խնդիր չի կարող առաջացնել և միանգամայն հնարավոր է: Սակայն անհրաժեշտ կլինի օրենսդրորեն հստակեցնել նման դատարանի իրավազորության շրջանակները, դիմող սուբյեկտների կազմը, դատավարական հնարավոր առանձնահատկությունները:
- Արդյո՞ք նման դատարանի ստեղծումը չի ստվերի գոյություն ունեցող դատականհամակարգը:
- Նման դատարանի հնարավոր ստեղծումը պետք է զուգորդվի գործող դատարանների ու դատավորների անկախության ամրապնդման անհրաժեշտ երաշխիքների ապահովման հետ: Նրանք ոչ թե միմյանց փոխարինող, այլ փոխլրացնող գործառույթ պետք է իրականացնեն: Դրա լավագույն օրինակն էր վարչական դատարանի ստեղծումը կամ ներկայումս նախատեսվող՝ սնանկության դատարանի ստեղծումը: Խոսքը վերաբերում է համակարգային ամբողջության մեջ դատական իշխանության անկախության ամրապնդման ճանապարհով արդարադատության արդյունավետության բարձրացմանը: Իսկ դա հնարավոր է, եթե արդարադատությունը դառնում է երկրի առջև ծառացած գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործուն միջոց:
- Պարոն Հարությունյան, շնորհակալություն եմ հայտնում մեր հարցերին պատասխանելու ևներկայացված համառոտ վերլուծականի համար:
- Խնդրեմ: Պարզապես կցանկանայի ավելացնել, որ այս հարցերի վերաբերյալ ես փորձում եմ նախապատրաստել հայեցակարգային ամբողջական ու համալիր մոտեցումներ, որում կփորձեմ առավել ամբողջական պատասխան տալ Ձեր կողմից հնչեցրած ու բազում այլ հարցերի:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից