Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   12:12 Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ի հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է 01/24/2025   11:48 Դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրում է ՀՀ-ում դատական իշխանության անկախության դեմ ոտնձգության փաստը. Դավիթ Հարությունյան 01/24/2025   11:43 Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր՝ պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից 01/24/2025   11:22 Զեկույցից տպավորություն է, որ ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ պարունակել. Աբրահամյան 01/24/2025   10:55 Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ձերբակալվելուց հետո ազատ է արձակվել.կալանքի միջնորդությունը մերժվել է 01/24/2025   10:45 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանն անաչառ չի եղել․ դատավորների միության հայտարարությունը 01/24/2025   10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց 01/24/2025   10:37 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 01/24/2025   10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները 01/24/2025   10:19 Սա աննախադեպ և բացառիկ երևույթ. շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի 01/24/2025   08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ» 01/24/2025   08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ» 01/24/2025   08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ» 01/24/2025   08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ» 01/24/2025   08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ» 01/24/2025   07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ» 01/24/2025   07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ» 01/24/2025   07:50 Նահապետ Գեւորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում է. «Ժողովուրդ» 01/23/2025   23:58 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/23/2025   23:49 Ռուսական 4 շրջանների երկնքում խոցվել է շուրջ 50 անօդաչու թռչող սարք 01/23/2025   23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր 01/23/2025   23:23 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ 01/23/2025   23:16 Դատարանն արգելափակել Է Թրամփի հրամանագիրը, որը սահմանափակում է ծնունդով քաղաքացիության իրավունքը 01/23/2025   23:01 Գիտության, կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է. Փաշինյանը՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայազգի անվանի գիտնականին 01/23/2025   22:48 Քոչարյանը փաստեր է հրապարակել. Ոստիկանը ոտքերով հարվածում է, բայց ինքն է տուժող ճանաչվել 01/23/2025   22:35 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ-Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   22:34 Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցել առևտրի ոլորտում 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել 01/23/2025   22:19 Նախատեսվում է Փաշինյանի այցն ԱՄՆ 01/23/2025   22:05 Ադրբեջանը դիմել է ՄՕԿ՝ Փարիզի խաղերի մեդալները վերադարձնելու համար 01/23/2025   21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի 01/23/2025   21:39 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել 01/23/2025   21:21 Նախիջևանում մանկապիղծ մոլլա է ձերբակալվել 01/23/2025   21:11 Փաշինյանը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ 01/23/2025   21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:43 Փաշինյանը Bloomberg-ի Եվրոպական տնօրենի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   20:28 Պարգեւավճարների համար գումար կա, իսկ մանկական պոլիկլինիկաների համար՝ ոչ. Ասում են՝ ֆինանսավորումը հերիքում է, որ ռենտգենն աշխատի երեք օր.. 01/23/2025   20:10 Բժիշկները խոսել են սուշիի անսպասելի օգտակարության մասին 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   19:19 Երեխային բռնաբարած խնամակալը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի տարածաշրջանում 01/23/2025   19:06 Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարցով կապի մեջ մնալ 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   18:54 Էդգար Արսենյանն ընդգրկվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում 01/23/2025   18:45 Եռակողմ հայտարարությունից իր ստորագրությունը հետ կանչելու մասին հայտարարություն Երեւանից չի հնչել. Զախարովան արձագանքել է Բաքվին 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   18:37 Փաշինյանը միջազգային հանդիպումներին ներկայանում է ոչ թե պետական զինանշանի, այլ ՔՊ-ի լոգոն պատկերող թղթապանակներով (տեսանյութ)
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը 09/20/2018   21:23  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով.

«Վեհափա՛ռ Տեր,

Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Նախ թույլ տվեք միանալ բոլոր այն շնորհավորանքներին, որոնք այսօր հնչում եւ հնչելու են հայոց խորհրդարանի 100-ամյակի առթիվ:

Մի քանի ամիս առաջ հանդիսավորությամբ նշեցինք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակը: Իսկ վաղը, վերստին հանդիսավոր մթնոլորտում, տոնելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձը, ինչը յուրովի է իմաստավորում այսօրվա արարողությունը:

Դարերի միջով կարողացել ենք հավատարիմ մնալ մեր ինքնությանն ու արժեքներին: Պետություն ունենալու երազանքը անթեղել ենք մեր մեջ եւ, ի վերջո, իրականություն դարձրել: Հայոց պետականությունը, որը հռչակված է պատմական Հայաստանի այս տարածքում, բացարձակ արժեք է: Բացարձակ արժեք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների, այլ նաեւ՝ աշխարհի բոլոր հայերի համար:

Մեզնից յուրաքանչյուրի մեջ հայի ինքնության գիտակցման հետ մեկտեղ, նաեւ պետականության մասնիկը կա: Պատմության տարբեր փուլերում պետականության գաղափարը մեր հոգու եւ մտքի մեջ եղել է առանց ընդհատվելու, անգամ եթե պետություն չենք ունեցել: Այդ գաղափարը մեր մեջ ուժեղ է եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք մաս էինք կազմում զանազան կայսրությունների:

Պետության բացակայության ժամանակ պետականությունը գոյություն է ունեցել ազատության մեր որոնումների, հավատքի, եկեղեցու, պայքարի եւ հաճախ ընդվզումների ձևով: Մենք երբեք չենք հրաժարվել այդ գաղափարից՝ իրավամբ համարելով, որ այն մեր արժեհամակարգի անբաժանելի մասն է:

Իհարկե, ժամանակը փորձության է ենթարկում թե՛ մեզ՝ որպես ժողովուրդ, թե՛ մեր պետությունը, եւ թե՛ մեր արժեհամակարգը: Արժեհամակարգի ճգնաժամը կարող է հանգեցնել նաեւ պետականության ճգնաժամի: 100 տարի առաջ, երբ հռչակվում էր Հայաստանի առաջին հանրապետությունը, պետականության հետ մեկտեղ թիրախավորված էին նաեւ մեր դավանած արժեքները, մեր ինքնությունը, եկեղեցին, լեզուն, մեր երազանքը:

Աշխարհում սեփական տեղի, դերի, ասելիքի եւ ազգային ինքնության խորին գիտակցումով պետք է առաջ մղենք մեր պետությունը: Հայաստանը աշխարհի բոլոր հայերինն է՝ Երեւանից Ստեփանակերտ, Փարիզից Վաշինգտոն, Մոսկվայից Բեյրութ, Կալկաթայից Բուենոս Այրես եւ այլուր:

Սիրելի՛ գործընկերներ,

100 տարի առաջ՝ 20-րդ դարի սկզբին, պատմական դեր էր վիճակված Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանին: Անկախ Հայաստանի պատմության մեջ այն միակ օրենսդիր մարմինն էր, որը ձևավորվեց ոչ թե ընտրությունների, այլ՝ քաղաքական պայմանավորվածության արդյունքում եւ դարձավ հայկական պառլամենտարիզմի արժանապատիվ առաջնեկը:

20-րդ դարի վերջին կարևոր առաքելություն էր վերապահված Հայաստանի Գերագույն խորհրդին, որը հաջորդեց Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդին: Ավելի քան մեկ տարի՝ մինչեւ առաջին նախագահական ընտրությունները, այն պետական կառավարում էր իրականացնում Հայաստանի երրորդ հանրապետությունում:

21-րդ դարում, Հայաստանի երրորդ հանրապետության օրոք, մենք վերստին ընտրել ենք խորհրդարանական կառավարման ուղին: Ներկայիս Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է: Ազգային ժողովին վիճակված է կարեւորագույն դերակատարություն եւ, իհարկե, առաքելություն, որը նաեւ նրա սահմանադրական պարտականությունն է:

Հարգելի՛ գործընկերներ,

Զարգացած պառլամենտարիզմը ներկայացուցչական ժողովրդավարության կարեւորագույն վկայություններից մեկն է: Պառլամենտարիզմը չի կարող զարգանալ առանց քաղաքացիական հասարակության զարգացման:

Գարնանային վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան ազդեցիկ կարող է լինել փոփոխությունների հասարակական պահանջը:

Այսօր, պետականության բովանդակությունն անհրաժեշտ է լրացնել նոր Հայաստանի եռանդով, նպատակասլացությամբ եւ ապագայի հանդեպ կայուն հավատով ու հաստատուն կամքով: Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում: Պատասխանատվության գիտակցումը, թե՛ իշխանության, եւ թե՛ քաղաքացիական հասարակության, եւ թե՛ մեր ողջ ժողովրդի իմաստնության վկայությունն է:

Կրկին շնորհավորում եմ հայոց խորհրդարանի 100-ամյա հոբելյանի առթիվ: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, աշխարհի բոլոր հայերին, Հայաստանի բոլոր բարեկամներին շնորհավորում եմ վաղվա լուսավոր տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ, մաղթում խաղաղություն, առաջընթաց եւ լավատեսություն»:

Հանդիսության ավարտին Հանրապետության նախագահը դիտել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված ֆիլմը, ինչպես նաեւ այցելել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նորաբաց թանգարան։ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:53 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին
18:32 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
18:21 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահի հրամանագրով Ռուզաննա Ազրոյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր
18:18 20/09/2018  |  ԼՐԱՀՈՍԴանիել Դանիելյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր
18:52 18/09/2018  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը հյուրընկալել է «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը
20:05 14/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահը հանդիպել է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի շրջանավարտների հետ
19:36 13/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արկադի Դվորկովիչին
19:28 13/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահը հյուրընկալել է բարոնուհի Քերոլայն Քոքսին
19:01 13/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին
19:56 12/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը

Արխիվ

[]