ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտարարություն՝ ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 19-ի արձագանքի 09/20/2018 19:24 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 19-ին տարածած հայտարարությունը՝ նվիրված Yerevan.Today-ում խուզարկությունից հետո գլխավոր խմբագրի հայտարարություններին, նոր հարցեր է ի հայտ բերում՝ հիմնավորելով մեր դիրքորոշումները։
Այսպես.
1. «Խմբագրությունում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ»,– նշվում է հայտարարության մեջ։
Վերահաստատում ենք՝ խուզարկության ընթացքում գործողության մասնակիցներն ուսումնասիրում էին նյութեր, որոնք կապ չունեն գործի հետ, տարաբնույթ փաստաթղթերը, ինքնակենսագրականները, լրագրողի աշխատանքային բլոկնոտի գրառումները, համակարգչում եղած՝ տարբեր տարիների հոդվածները։ Հայտարարում ենք, որ խուզարկել են լրագրողի էլեկտրոնային հասցեն՝ Google drive-ում արխիվացված անձնական փաստաթղթերը։ Փաստաթղթերի անունները, պահպանման ամսաթվերը երևում են առանց փաստաթղթի մեջ մուտքի, հանգիստ կարող էին ճշտել՝ չբացելով դրանք։
2. «... Google որոնողական համակարգի համաձայն, սեպտեմբերի 9-ին նշված ձայնագրությունը տեղադրվել է «Yerevan.today» տեղեկատվական հարթակում, ապա կարճ ժամանակ անց հեռացվել, ինչը դարձվել է քննության առարկա»,– նշվում է հայտարարության մեջ։
Փաստենք՝ «օպերատիվ աղբյուրների» կամ դրանց ստուգողների աչքից զարմանալիորեն վրիպել է այն, որ նույն որոնողական համակարգը սխալ է ցույց տալիս ոչ միայն այդ տեղեկատվությունը, այլև ՀՔԾ և ԱԱԾ տնօրենների այդ օրը կազմակերպած մամուլի ասուլիսի վերաբերյալ տեղեկատվությունը։ Ըստ նույն Google–ի՝ սեպտեմբերի 9-ին, Yerevan.Today-ը իմացել է, որ սեպտեմբերի 11–ին նյութը սենսացիա է առաջացնելու և Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը հրատապ մամուլի ասուլիս են հրավիրելու։
Արդյո՞ք մինչև խուզարկության սանկցիա տալը պետք է «օպերատիվ աղբյուրների տեղեկությունները» չստուգվեին։ Մեր պատկերացմամբ, «օպերատիվ աղբյուրների» տեղեկատվությունը ճշտողները, պարտավոր էին մինչ խուզարկության դիմում տալը ուսումնասիրել տեղեկատվությունը, և անշուշտ՝ կհամոզվեին «Google»-ում առկա խնդրի հարցում։ Վստահեցնում ենք՝ դա անելը չափազանց հեշտ էր։
3. «Խմբագրությունում կատարված խուզարկության արդյունքում խմբագրությունում այդ պահին առկա բազմաթիվ համակարգիչներից առգրավվել է միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ևս 3 համակարգչի հիշողության կրիչ ...»: «Խուզարկության պահին խմբագրությունում եղել են նաև այլ համակարգիչներ, և դատավարական գործողության ավարտից հետո կայքը շարունակել է իր բնականոն գործունեությունը...»,– նշում է ՔԿ–ն։
Համաձայն քննչական կոմիտեի, եթե նրանք բոլոր համակարգիչները չեն տարել, ուրեմն խմբագրության աշխատանքը չի խոչնդոտվել։ Այդ պնդումը համարում ենք աբսուրդային։ Ճիշտ են նկատել խուզարկողները՝ գրասենյակում եղել են բազմաթիվ համակարգիչներ, որոնցից երկուսը չկարողացան միացնել՝ դրանց չաշխատելու պատճառով։ Այս դեպքում առանձնապես մեծ չէ տարբերությունը՝ նրանք տարել են համակարգի՞չը, թե՝ կոշտ սկավառակները, քանի որ, համաձայն ՏՏ ոլորտի չգրված օրենքի, համակարգիչն աշխատեցնելու համար կոշտ սկավառակները պարտադիր են և առանց դրանց, համակարգիչը պարզապես գոյություն չունի։
Եթե կայքում լուրերի թարմացում է կատարվել, դա բոլորովին չի նշանակում, թե աշխատանքը չի խոչնդոտվել։ Ի դեպ, սեպտեմբերի 17-ին, երբ խմբագրություն մուտքն արգելված էր աշխատակիցների համար, չեն եղել որևէ նկարահանումներ, չենք ունեցել սեփական արտադրանք. կայքը նյութեր է թարմացրել բացառապես copy-past սկզբունքով՝ սմարթֆոնների օգնությամբ։
4. «Խմբագրությանը չի արգելվել հիշողության կրիչներից վերցնել իրենց անհրաժեշտ տեղեկատվության օրինակները՝ լրագրողական գործունեությունն անխափան շարունակելու համար»,– նշվում է հայտարարության մեջ։
Փաստենք, որ խուզարկությունից հետո մեզ չի տեղեկացվել, որ կարող ենք օգտվել առգրավված համակարգչի և կրիչների բազայից։ Խուզարկությունից երկու օր անց՝ սեպտեմբերի 19-ին, դիմել ենք քննչական կոմիտե՝ մեր ֆոտոարխիվի պատճենը վերցնելու համար։ Այնուամենայնիվ, ցայժմ դրանք մեզ մոտ չեն։
Ամենակարևորի մասին. մեր լրագրողական, առևտրային, նաև անձնական արխիվը գտնվում է քնչական կոմիտեի տրամադրության տակ։ Մեր փաստաբանները համակարգիչներում հետախուզություն իրականացնող մասնագետներից պարբերաբար պահանջում էին դադարեցնել գործին առնչություն չունեցող փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Արդեն ակնհայտ էր, որ կա հետաքրքրություն մեր համակարգիչներում առկա նյութերի բովանդակության նկատմամբ։ Տրամաբանությունը հուշում է՝ եթե գնում եք խուզարկելու և վերցնելու ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան, պետք է ունենաք համապատասխան մասնագետ՝ իր սարքավորումով, որպիսզի տեղում ուսումնասիրեք՝ եղե"լ է արդյոք փնտրվող նյութը, թե՝ ոչ: Տեղում կարող էիք ստուգել և հեռանալ առանց ավելորդ նեղություն պատճառելու:
Եթե քննչական կոմիտեն այս ամենը համարում է նորմալ, մեզ համար այդտեսակ գործելաոճն անընդունելի։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իսկ փաստում է. «Yerevan.Today-ի խմբագրության խուզարկությունը և համակարգչային գույքի առգրավումը լրագրողների աղբյուրների գաղտնիության իրավունքի ծանր խախտում է: Այդ իրավունքը երաշխավորված է հայաստանյան օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով»։
Այսքանը. մեր կայքը շահագրգիռ է թե պետական հանցագործության՝ ապօրինի գաղտնալսման փաստի ամբողջական բացահայտմամբ, թե մեղավորների պատժմամբ։ Ընդ որում, մենք համարում ենք, որ պետք է իրավական գնահատականի արժանանա, թե գաղտնալսման փաստը, թե հեռախոսազրույցի բովանդակությունը։ Սակայն դրա ուսումնասիրությունը պետք է շղարշ չդառնա մեր մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու, երկրում առկա մերժելի երևույթները քննադատելու պատճառով մեզ լռեցնելու համար։
Շարունակում ենք մնալ մեր հիմնավոր կարծիքին՝ կատարվածը նպատակ ուներ խաթարելու մեր կայքի գործունեությունը և ճնշելու ակտիվ քննադատական կեցվածքը։
Քննչական Կոմիտեի իրավական հիմնավորումները ևս չեն դիմանում որևէ քննադատության, ինչի առիթով առաջիկայում հրապարակային հանդես կգա մեր փաստաբանը։
Սևակ Հակոբյան
Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից