ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների նախնական ցուցակից հանվել են 600-ից ավելի մահացած անձանց տվյալներ 09/19/2018 10:43 | Ընտրական իրավունք
Ընտրությունների օրը Անձնագրային և վիզաների վարչությունն աշխատելու է ամբողջ ռեժիմով, առավոտյան 08:00-ից մինչև ուշ երեկո:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ ստեղծվելու են բոլոր հնարավորությունները՝ հարցերին օպերատիվ արձագանքելու համար:
-Պարոն Բիչախչյան, ընտրողների նախնական հրապարակված ցուցակներում, այս ընթացքում ի՞նչ շտկումներ են կատարվել, ի՞նչ վերհանված խնդիրների մասին կարող ենք խոսել:
-Ինչպես գիտեք, նախնական ցուցակները հրապարակվել են սեպտեմբերի 3-ին: Ոստիկանության պետի կողմից տրվել էր հանձնարարական, որպեսզի կատարվեն այցելություններ՝ պարզելու ցուցակներում առկա անճշտությունները: Այսօր կարող ենք ասել, որ այս ընթացքում հայտնաբերվել է 614 մահացած անձի վերաբերյալ տվյալ: Սրանք այն տվյալներն են, որ մահվան փաստը գրանցված չի եղել իրավասու մարմնի կողմից: Օրինակ, անձինք մահանում են օտարերկրյա պետությունում, հուղարկավորվում են այնտեղ և համապատասխան մարմինը տեղեկացված չի լինում: Ցուցակում եղել են և՛ նոր, և՛ ավելի վաղ մահացած անձինք: Բոլոր ընտրություններից առաջ այս գործընթացը կատարվում է, և իրականացվում են շտկումներ:
Ի դեպ, այս ընթացքում ունեցել ենք առանձին թեժ գիծ, որով ստացվել է 86 զանգ: Դրանցից վեցը վերաբերվել է մահացած անձանց, եղել են տեխնիկական բնույթի, անճշտության զանգեր: Դրանից բացի, եղել են զանգեր այն մասին, որ քաղաքացին տարիներ շարունակ չի բնակվում այդ հասցեում, սակայն դեռ հաշվառման մեջ է: Ասեմ, որ անձը նոր բնակության վայր տեղափոխվելու դեպքում պարտավոր է տեղեկացնել նոր բնակության վայրի հասցեն: Եթե անձը չի կատարում իր պարտավորությունը, սեփականատերը կարող է դիմել անձնագրային ծառայություն ՝ ներկայացնելով սեփականության վկայականը, որպեսզի այդ անձը հանվի գրանցումից:
Ինչ վերաբերում է այն ընտանիքներին, որոնք երկար տարիներ արտերկրում են բնակվում, ապա ասեմ, որ եթե անձը երկար տարիներ կամ մի քանի ամիս չի գտնվում Հայաստանում, դա հիմք չէ, որ նրա տվյալները հանենք ընտրողների ռեգիստրից:
-Պարոն Բիչախչյան, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ի՞նչ կատեգորիայի քաղաքացիներն իրավունք ունենք ընտրելու:
-Այո, տեղական ինքնակառավարման մարմինների ու համապետական ընտրությունները միմյանցից տարբերվում են: Եթե Ազգային ժողովի ընտրություններին կարող է մասնակցել բացառապես ՀՀ քաղաքացին, անկախ նրանից ունի հաշվառում, թե ոչ, ապա ՏԻՄ ընտրություններին կարող են մասնակցել և՛ Հայաստանի, և՛ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք. այդ անձինք պետք է բնակչության պետական ռեգիստրում ունենան հաշվառում: Հայաստանի քաղաքացիներն ընտրությունների օրվա դրությամբ առնվազն վեց ամսվա հաշվառում պետք է ունենան, իսկ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք առնվազն մեկ տարվա հաշվառում պետք է ունենան: Նշեմ, որ Հայաստանի քաղաքացիների համար երկու բացառություն կա: Եթե անձը վեց ամսից պակաս հաշվառում ունի, սակայն պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ է վերահաշվառվել տվյալ համայնքում, ապա նա ընդգրկվում է ընտրողների ցուցակում: Նույնը վերաբերում է նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո բնակության վայր վերադարձածներին:
-Սովորաբար ընտրություններին խոսվում է այն մասին, որ նույն քաղաքացին կարող է ընդգրկված լինել մեկից ավելի ընտրատեղամասերի ցուցակներում: Ի՞նչ մեխանիզմներ կան նման դեպքերը բացառելու համար:
-Ես 2012 թվականից ներգրավված եմ եղել այս պրոցեսների մեջ: Հավաստիացնում եմ ձեզ, որ դրանք ուղղակի խոսակցություններ են: Ընտրություների ժամանակ ընտրացուցակները տեղադրվում են ԿԸՀ-ի և ՀՀ ոստիկանոթյան կայքերում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Ցանկացած քաղաքացի կարող է դրանք ներբեռնել և ուսումնասիրություններ կատարել, համեմատել:
Այո, կարող են լինել անձինք, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթվերը համընկնում են: Այս պահին մենք ինքներս ենք 30 անձի անուն դուրս բերել, որոնց անհատական տվյալները կրկնվում են:
Այս անգամ նորություն էր այն, որ մենք հրապարակեցինք այն հասցեները, որոնցում, ասենք, մեկ հասցեում, հաշվառված են 240 անձ: Պատճառն այն է, որ այդ հատվածը մեկ հասցե է, սակայն այդ տարածքում մի քանի տներ են կառուցած, իսկ բնակիչները չունեն սեփականության առանձին վկայականներ:
-Պարոն Բիչախչյան, ինչպիսի՞ անձնագրով քվեարկությանը ներկայանալու դեպքում քաղաքացին կարող է խնդիրներ ունենալ:
-Այդպիսի բան չկա, Ընտրական օրենսգրքով սահմանվել է դրույթ, ըստ որի, անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում անձը կարող է մասնակցել քվեարկությանը: Ասեմ, որ, երբ անձն ընդամենն ունի մեկ փաստաթուղթ և որն անվավեր է, ապա նա կարող է մասնակցել քվեարկությանը: Եթե ունի փաստաթուղթ, օրինակ, նույնականացման քարտ, և անձնագիր, որի վավերականության ժամկետը լրացել է, ապա այդ անձնագրով քվեարկության գնալու պարագայում, սարքավորումը զգուշացնում է, որ քաղաքացին ունի վավեր փաստաթուղթ: Այդ դեպքում պահանջվելու է վավեր փաստաթուղթը: Դրանից բացի, բնականաբար, փաստաթուղթը պետք է հնարավորություն տա անձի նույնականացումն ապահովելու համար: Եթե, ասենք, փաստաթուղթը վնասված է, օրինակ, ինչ-ինչ պատճառներով նկարը բացակայում է, ապա դա չի համարվի պատշաճ փաստաթուղթ:
-Ընտրությունների օրը ի՞նչ ռեժիմով եք աշխատելու և ե՞րբ կհրապարակվեն վերջնական ցուցակները:
-Ընտրություններին աշխատելու ենք ամբողջ ռեժիմով, առավոտյան 08:00-ից մինչև ուշ երեկո: Լինելու են բոլոր հնարավորությունները հարցերին օպերատիվ արձագանքելու համար: Ինչ վերաբերում է ընտրողների վերջնական ցուցակին, ապա այն կհրապարակվի սեպտեմբերի 19 -ին՝ ներբեռնելու հնարավորությամբ: Սեպտեմբերի 20-ին կտրամադրենք ընտրատեղամասերի նախագահներին, սեպտեմբերի 21-ին արդեն ցուցակները փակցված կլինեն ընտրատեղամասերում:
Աննա Գզիրյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից