ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխատանքային միգրանտների կացության կարգավիճակի հարցը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում 09/19/2018 18:50 | ԼՐԱՀՈՍ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում Կողմերի քաղաքացի աշխատանքային միգրանտներին կացության իրավունքի տրամադրմանն էր ուղղված այսօրվա հանդիպումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստի նախօրեին։
Նախնական հանդիպման ընթացքում ԵԱՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության բաժնի փոխտնօրեն Օլեգ Արտամոնովն առաջարկեց երկարաժամկետ՝ 1 տարուց ավելի տևողությամբ աշխատանքային պայմանագրերի առկայության պարագայում միգրանտին շնորհել կացության իրավունք։ «Այդպիսով կարող ենք տվյալ պետության քաղաքացիներին գրեթե համահավասար իրավունքներ ապահովել նրանց համար և խուսափել աշխատանքային պայմանագրի ընթացքում սահմանը հատելու հետևանքով պահանջվող թղթաբանությունից»,-ասաց նա։
ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը կարևորեց տվյալ նախաձեռնությունը ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանն ու ՀՀ Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության պետի տեղակալ Գայանե Զարգարյանը ներկայացրին տվյալ խնդրի իրավական կարգավորումը Հայաստանում։ «Ժամանակավոր կացության կարգավիճակի երեք տարբերակ կա ՀՀ-ում՝ 1 տարով, 5 և տասը տարիներով»,-ներկայացրեց Գ. Զարգարյանը։ «Աշխատանքային միգրանտը կարող է 1 տարով և մեկ անգամ երկարացնելու հնարավորությամբ ժամանակավոր կացության իրավունք ստանալ»,-ավելացրեց Ի. Դավթյանը՝ բարձրացնելով նաև կարճաժամկետ աշխատանքային պայմանագրեր ունեցող աշխատանքային միգրանտներին նույնպես կացության կարգավիճակ տրամադրելու անհրաժեշտության հարցը ։
ՄԱԿ միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանը, ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը, գործակալության աշխատանքային միգարցիայի բաժնի պետ Գագիկ Թորոսյանը, անկախ փորձագետներ Ռուբեն Եգանյանը, Ալինա Պողոսյանը հետաքրքրող հարցերն ուղղեցին ԵԱՏՀ անդամներին, հարցը դիտարկեցին ազգային անվտանգության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյուններից, ներկայացրեցին արտագնա աշխատանքի հայաստանյան առանձնահատկությունները՝ սեզոնային, կարճաժամկետ, բայց ոչ սեզոնային և երկարաժամկետ միգրացիան ու դրանց ընդհանուր միտումները։
Սեպտեմբերի 20-ին տեղի կունենա խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստը, որին կմասնակցեն նաև ԵԱՏՄ անդամ պետություններ Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի, Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների ներկայացուցիչները: Նիստի օրակարագում ի թիվս այլ հարցերի կքննարկվեն նաև «ԵԱՏՄ-ի մասին» 2014թ. մայիսի 19-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ կողմերի պետությունների ներկայացրած առաջարկությունների հետ կապված հարցեր:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից