ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամեն նոր չէ, որ առաջադեմ է, ամեն առաջադեմ չէ, որ օգտակար է. Էդուարդ Շարմազանով 09/19/2018 12:25 | Քաղաքական
Ամեն նոր չէ, որ առաջադեմ է, ամեն առաջադեմ չէ, որ օգտակար է. այս վերնագրով հոդված է ներկայացրել Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Սիրելի հայրենակիցներ, վերջին ամիսների ընթացքում բազմիցս ներկայացրել եմ ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադրության վերաբերյալ իմ մոտեցումները, սակայն այսօր ձեռնպահ կմնամ նոր իշխանությունների թերություններն ու սխալները մատնանշելու գայթակղությունից և կներկայացնեմ իմ տեսակետը ոչ պակաս կարևոր հարցերի վերաբերյալ:
Խոսքն ազգային և քրիստոնեական արժեքների կարևորության, ինչպես նաև այդ արժեքների նկատմամբ համակարգված հակաքարոզչություն կազմակերպելու մասին է: Գաղտնիք չէ, որ ես ազգային-պահպանողական քաղաքական հայացքների տեր եմ, որը նաև մերժում է հեղափոխությունները:
Պահպանողականի համար բացարձակ արժեք են Աստված, Հայրենիք, ազգ, եկեղեցի: Շատերը սխալմամբ պահպանողականությունը փորձում են ներկայացնել հնի քարոզչություն,բայց իրականում այն ոչ թե հնի, այլ հավիտենականի արժևորում է:
Կուզեմ ասել` ամեն նոր չէ, որ առաջադեմ է, ամեն առաջադեմ չէ, որ օգտակար է:
Վերջին ամիսները լի էին մտահոգիչ իրադարձություններով` ներխուժում Մայր աթոռի վեհարան, հարձակումներ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, նույնասեռականության բացահայտ քարոզ և նմանատիպ երևույթներ:
Որոշ մտահոգիչ հարցերին օրենսդրական կարգավորում տալու համար շուտով գործընկերներիս հետ հանդես կգանք մի շարք օրենսդրական նախաձեռնություններով:
Գործը հասել է նրան, որ որոշ ծայրահեղ գործիչներ հարցականի տակ են դնում «Հայոց եկեղեցու պատմություն« առարկայի դասավանդման արդյունավետությունը դպրոցում: Անհանգստացնող է, որ նոր կառավարությունն այս կարևոր հարցի վերաբերյալ իր հստակ ու վերջնական կարծիքը չի ներկայացրել, ավելին՝ կառավարության ծրագրի ընդունման ժամանակ ԱԺ-ում այս կարևոր հարցի վերաբերյալ ուղիղ հարցադրում եմ արել Փաշինյանին,սակայն վերջինս գերադասեց չպատասխանել:
Անտեղյակներին ցանկանում եմ իրազեկել, որ պետականության բացակայության պայմաններում մեր եկեղեցին է իր վրա վերցրել հայ ազգի կրթության և պաշտպանության գործը: Թե՛ Ավարայրում և թե՛ Սարդարապատում մեր կաթողիկոսները կոչ արեցին ազգային համախմբման:
Ի տարբերություն արևմուտքի, մեր եկեղեցին ոչ միայն չի ճնշել գիտության և կրթության զարգացումը, այլ խրախուսել է այն: Վառ ապացույց են Անիի,Սսի,Գլաձորի, Տաթևի, Հաղպատի և Սանահինի համալսարանները:
Կրթությունը պե՞տք է ունենա ազգային նկարագիր, թե՞ ոչ: Համոզված եմ` այո:
Ինչպես կասեր Գարեգին Նժդեհը.
«Հայրենապաշտական հասարակությունը պետք է լինի մեր փրկության խարիսխը, հայ դպրոցը պետք է վերածվի հայրենագիտության տաճարի, որտեղ Հայրենիքի մասին չպետք է խոսվի ճիշտ այնպես, ինչպես Սահարայի անապատի մասին»:
Հետևաբար դպրոցներում ազգային և հոգևոր արժեքների դասավանդման արդյունքում կարելի է կրթել գաղափարապաշտ երիտասարդություն, իսկ այդ ամենին անհնար է հասնել առանց «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի դասավանդման»,-նշված է Շարմազանովի հոդվածում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ