ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լենա Նազարյանը վստահեցնում է՝ ավագանու իրենց թեկնածու Միքայել Մինասյանի սանիկ Վիկտոր Մնացականյանն ակտիվորեն մասնակցել է հեղափոխությանը 09/17/2018 12:39 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը վստահեցնում է՝ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Վիկտոր Մնացականյանն ակտիվ մասնակցել է հեղափոխությանը, բացի այդ հայտնի է Երևանի զարգացման տարբեր ծրագրերով:
Նազարյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցներում՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում են Միքայել Մինասյանի սանիկն ու Սերժ Սարգսյանի բարեկամները:
«Վիկտոր Մնացականյանը հեղափոխության օրերին շատ ակտիվ մասնակցել է ճանապարհ փակելուն, կան նույնիսկ տեսանյութեր: Նա ներգրավված է եղել Աբովյան փողոցը գորգերով փակելու հայտնի ակցիայում: Որքան ես տեղյակ եմ՝ նա Միքայել Մինասյանի սանիկն է եղել շատ վաղուց, քան Մինասյանը դարձել է այն անձը, որին մենք բոլորս գիտենք»,-ասաց Լենա Նազարյանն ու շեշտեց՝ Վիկտոր Մնացականյանը շատ հայտնի է Երևանում տարբեր բարեգործական և զարգացման ծրագրերով:
Պատգամավորը հավաստիացրեց՝ իրենց թեկնածու Մնացականյանն ակտիվորեն մասնակցել է հեղափոխությանը: Որքանով ինքը գիտի՝ Միքայել Մինասյանի հետ հարաբերությունները չեն պահպանվել:
Անդրադառնալով իրենց ցուցակի թեկնածու Միքայել Հասրաթյանին, ասաց՝ նա ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի բարեկամների հետ: «Զոհրաբյանը նշեց մի անձի մասին, ով իբր Զորի Բալայանի բարեկամն է: Մենք պատկերացում չունենք, թե ում մասին է խոսքը»,-նշեց Նազարյանը:
Անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցությանը՝ Լենա Նազարյանը հիշեց՝ ապրիլի 17-ին 9 կամավորով կողմ են քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, ինչպես նաև այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիայի մեջ է եղել ՀՀԿ-ի հետ: «Զոհրաբյանը կողմ է քվեարկել նաև 2008-ի մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելու որոշմանը ԱԺ-ում: Նրանք բազմիցս կոալիցիաների մեջ են եղել ՀՀԿ-ի հետ, հետո մեղադրանքներ են ներկայացնում մեզ՝ ՀՀԿ-ի հետ համգործակցության համար»,-ասաց Նազարյանը:
Նրա կարծիքով՝ բոլորս պետք է արձանագրենք Զոհրաբյանի այն ասածը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց համար գոյություն չունեն: Հույս հայտնեց, որ այդ հերթական հայտարարությունը վերջնական է:
Միքայել Մինասյանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից