ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սիրիա զորախումբ ուղարկելը պարտադրանք է և կլինի ճակատագրական. Հայաստանը կարող է թիրախավորվել ահաբեկիչների կողմից.1in.am 09/16/2018 19:36 | ԼՐԱՀՈՍ
Սփյուռքահայ մտավորականներն անհանգստացած են հումանիտար առաքելություն իրականացնելու համար Ռուսաստանի զորամիավորումների հետ հայ զինծառայողների Սիրիա մեկնելու նախաձեռնությունից։
«Իմ վերաբերմունքն այս խնդրի կապակցությամբ այնքան էլ դրական չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:
Նա մասնավորապես ասել է. «Նպատակ չունեմ կասկածի տակ առնել ՀՀ կառավարության ազնիվ մոտեցումները, սակայն, արդյո՞ք այս մեկը իրականության ամբողջությունն է: Չեմ կարծում: Բոլորս գիտենք՝ ե՞րբ և ի՞նչ պայմանների տակ եկավ այս որոշումը: Մենք բոլորս գիտենք, որ նման որոշումը տեղական նախաձեռնություն կամ արտադրություն չէր: Հալեպահայությանն օգնելու համար ՀՀ կառավարութունը պետք չունի Սիրիայի վարչակարգին օգուտ մարտեր մղող ռուսական բանակին կցորդ (ինչ պիտակի տակ էլ լինի) հայ զինվոր ուղարկելու Սիրիա:
Այս միջոցառումից շատ ավելի ազդու, գործնական և նվազ վտանգավոր միջոցներ կան նույն նպատակին հասնելու համար: Աշխարհը գիտի, որ ռուսական բանակը տարիներ ի վեր տարածաշրջանում իր երկրի ազդեցությունը ավելի ամրապնդելու համար զինվորական ուղղակի միջամտություն է արել Սիրիայի տարածքում՝ օգնելու ներկա վարչակարգին ոտքի վրա մնալու և պայքարել ընդդեմ այդ վարչակարգի ընդդիմադիրների, որոնք կազմված են զանազան խմբավորումներից և ունեն տարբեր նպատակներ ու ֆինանսավորվում են ոչ անպայման Ռուսաստանի բարեկամ կամ նրա բարիքը ցանկացող շրջանային և միջազգային մրցակից պետությունների կողմից: Հետևաբար այս մրցակցության մեջ, ռուսական բանակի կցորդ որևէ կողմ բարեկամ, անմեղ կամ անվնաս կողմ չի կարող նկատվել բոլորի կողմից ու հաշտ աչքով չի դիտվելու:
Ես հավատում եմ, որ Հայաստանի նախկին իշխանությանն էլ էր լինելու նման առաջարկություն ռուսական կողմից, քանի որ Սիրիայում ռուսական միջամտությունը նոր չէ: Չգիտեմ, սակայն, թե ինչպե՞ս է նախկին իշխանությունը կարողացել շրջանցել նման առաջարկը և լավ է արել: Հայաստանը մինչև հիմա կարողացել է իր հնարավորությունների սահմաններում պահել իր չեզոք դիրքը սիրիական ներքին խնդիրների վերաբերյալ:
Այս անգամ իրավիճակը տարբեր է: Քանի որ Հայաստանի ներկա իշխանությունների կապերը Ռուսաստանի հետ լավագույն մակարդակում չեն, ռուսական կողմից եկած այս սպասելի առաջարկը հնարավոր չեղավ մերժել բոլորիս հայտնի պատճառներով՝ ՀՀ վարչապետը Ռուսաստան իր վերջին այցելությունից օրեր առաջ հուշում էր մարդասիրական գործակցության մի ծրագրի մասին, այս ձևով տուրք տալով Ռուսաստանին ու ակնկալելով բարենիշ ու նրա բարիդրացիական ու զօրակցական վերաբերմունքը Հայաստանի նոր իշխանության հանդեպ: Սխալ չհասկանաք, սա հակառուսական կեցվածք չէ: Ընդհակառակը: Սակայն, շատ կուզեի, որ ՀՀ ներկա իշխանությունների հարաբերություննեը Ռուսաստանի հետ այնպիսի հավասար մակարդակի վրա լինեին, որ կարողանար ազնվությամբ շրջանցել այս «պարտադրանքը« ճարահատյալ չենթարկվեր դրան»:
Գլխավոր խմբագրի կարծիքով՝ ՀՀ-ից մոտ 100 զինվորների տարածաշրջան ժամանումը ավելի շատ տուրք է, քան հումանիտար առաքելություն: «Տա Աստված, որ այդ տուրքը սահմանափակվի միայն 100 հայ զինվոր տրամադրելով Սիրիայում գործող ռուսական բանակին, քան թե այդ տուրքը մեզ համար լինի այնքան ճակատագրական, որ դրսևորվի ահաբեկչական գործողություններով ռուսական ներկայությունից դժգոհ կամ վնաս ստացող ահաբեկիչների կողմից, որոնք կարող են մինչև իսկ ուղղակի Հայաստանը թիրախավորել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ