ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ է եղել գաղտնալսված հեռախոսազրույցում ԱԱԾ տնօրենի մատնանշած դատավորը. «Հրապարակ» 09/15/2018 10:27 | Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է, որ ուժային կառույցների ղեկավարների խոսակցության սկանդալային գաղտնալսումն ու դրա հրապարակումն ակամա ուշադրություն հրավիրեց դատական համակարգի և դատավորների վրա:
Արդեն հայտնի է, որ հեռախոսազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մատնանշած «դատավոր Հրաչն» իրականում Վաչե Մարգարյանն է, ով բավարարել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը:
«Մարգարյանը հաջորդ օրը հերքեց խոսակցության այդ մասը՝ ասելով, որ ինքը երբեք չի խոսել ԱԱԾ պետի հետ: Բայց դա դեռ չի նշանակում, որ Մարգարյանն այս խոսակցության հերոսը չէ: Մենք տեղեկացանք, որ իրականում ոչ թե Վաչե Մարգարյանն է զանգել Վանեցյանին, այլ Մարգարյանի համար են զանգել: Բանն այն է, որ Վաչե Մարգարյանն այդ օրերին հայտնվել է անորոշ և ահաբեկված վիճակում, մի կողմից կար քաղաքական հրահանգ՝ «փակել» Քոչարյանին, մյուս կողմից նա պետք է համարձակվեր իսկապես «փակել» երկրի երկրորդ նախագահին:
Համաձայնեք՝ ոչ բոլորը կհամարձակվեին այդ քայլին գնալ: Ոչ մի դատավոր ինքնուրույն նման որոշում չի կայացնում: Իսկ ընդունված ավանդույթի համաձայն՝ նրա վերադաս դատարանը կամ իր դատարանի նախագահն է ասում, թե ինչ անի:
Այս պարագայում դատավորը նախ փորձել է ճշտել իր անելիքը դատարանների նոր «վերադասից»՝ Բարձրագույն դատական խորհրդից և դիմել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին, սակայն Հարությունյանը հրաժարվել է այս հարցում ստանձնել պատասխանատվություն և որևէ կերպ կողմնորոշել դատավորին:
Նա զայրացել է այս փաստից և ձեռքերը լվացել՝ հայտարարելով, որ եթե դատավորը չունի բավարար կամք՝ ինքնուրույն որոշում կայացնելու, ուրեմն նա չի կարող դատավոր աշխատել: Սակայն, մեր տեղեկություններով, առաջին ատյանի դատարանների համար իրական «ասողը»՝ Երևանի մեկ միասնական դատարան ձևավորվելու օրվանից ի վեր, այս դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն է՝ Արման Մկրտումյանի մոտ ընկերը և սանիկը, որը զարմանալիորեն վերանշանակվեց այս պաշտոնում, չնայած Մկրտումյանի աստղն արդեն գնում էր մարման:
Հենց Վարդազարյանն էլ փորձել է ճշտել իշխանությունների «բերանի գոլը» և բանակցել է նրա հետ: Նա, ասում են, միշտ էլ կարողացել է ուժայինների և իշխանությունների հետ լեզու գտնել: Ըստ լուրերի՝ հենց նա էլ խոսել է Վանեցյանի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ Ազգային ժողովում հայտարարեց, որ իրեն զանգում են դատավորներ և հարցնում, թե ինչպես վարվել»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝ 15.09.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից