ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ-ն ընտրել է վարչապետ՝ կուտակված խնդիրները լուծելու, ոչ թե արտահերթ ընտրություններ անելու համար, այնպես որ՝ աշխատեք, պարոն Փաշինյան. Շարմազանով. Aysor.am 09/15/2018 16:20 | Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ խոսել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին և նույնիսկ իր աթոռը պահելու համար պատրաստ է ձևափոխել Սահմանադրությանը , որը շատ լուրջ մտահոգություն է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլ Փաշինյանն ընտրվել է վարչապետ Ազգային ժողովի կողմից, նրա կառավարության ծրագիրը Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության հավանությանն է արժանացել, եթե Նիկոլ Փաշինյանն այդքան շատ է ուզում գնալ արտահերթ ընտրությունների, ապա խաղը ոչ թե Նիկոլ Փաշինյան-«Հանրապետական» դաշտում է, այլ Նիկոլ Փաշինյան ու իր դաշնակիցների դաշտում է։ ՀՀԿ-ն մեծամասնություն պառլամետում այլևս չունի, մեծամասնություն ունեին Փաշինյանին սատարղ ուժերը ու նրանք, ովքեր դուրս են եկել ՀՀԿ-ից», - ասաց նա։
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ ընտրությունների գնալու համար Սահմանադրությունը տալիս է մեխանիզմ՝ ինքը կարող է հրաժարական տալ, Ազգային ժողովը վարչապետ չի ընտրում ու նշանակվում են արտահերթ ընտրություններ։
«Հիմա ես չեմ հասկանում, թե ինչու է ուղարկում գնդակը ՀՀԿ-ի դաշտ, գնդակն իր ու իր գործընկերների դաշտում է։ Թող հրաժարական տա, եթե ուզում է արտահերթ, եթե ինքը վստահ չէ իր գործընկերների վրա ՝«Ելք»-ի, «Ծառուկյան» դաշինքի ու ՀՅԴ-ի, որոնք այսօր ունեն մեծամասնություն ԱԺ-ում, որ կարող են իր հրաժարականի դեպքում մեկ այլ վարչապետ ընտրել, կնեերք, դրանում ՀՀԿ-ն մեղավոր չէ», - ընդգծեց ԱԺ փոխնախագահը։
Նա նշեց, որ ՀՀԿ-ի կարծիքը շատ հստակ է՝ 2017 թվականի ընտրությունները եղել են օրինական ու ԱԺ-ն լեգալ է։
«ԱԺ-ն օրենսդիր մարմին է ու Ազգային ժողովն, իմ կարծիքով, չպետք է լինի Կառավարության կցորդը։ Մենք պաշտպանում ենք ոչ թե մեր մանդատը, այլ՝ ՀՀ Սահմանադրությունը, որը տալիս է բոլոր հարցերի լուծումները», - ասաց Է. Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ թույլ չեն տա ԱԺ-ն դարձնել կրկես ու ով երբ ոնց ուզի, Ազգային ժողովը լուծարի կամ չլուծարի։
Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանի հետ համամիտ են նաև «Սասնա ծռերը», որ պետք է անհապաղ գնալ ԱԺ արտահերթ ընտրության, Էդուարդ Շարմազանովը նշեց. « «Սասնա ծռերը» պետք է մինչև դատարանի որոշումը լինեին կալանքի տակ, այլ ոչ թե քաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում ազատ արձակվեին»։
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ նրանք ահաբեկչական գործողություններ են իրականացրել Հայաստանի դեմ։
«Առնվազն անհասկանալի է թե՛ Փաշինյանի, թե՛ նրա քաղաքական թիմի, թե՛ գլխավոր դատախազի ու ոստիկանապետի լռությունն այս ուղղությամբ: Ռոբերտ Քոչարյանն ավելի վտանգավո՞ր է, որի համար ընտրում եք կալանք, քան «Սասնա ծռե՞րը», որ հարձակվել են ՊՊԾ գնդի վրա ու սպանել գնդապետ Վանոյանի՞ն», - ասաց նա։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իրենք քաղաքական ընդդիմություն են ու ինչքան Նիկոլ Փաշինյանն ունի իր կարծիքը պնդելու իրավունք, երկու այդքան ինքն իրավունք ունի իր կարծիքը պնդելու։
«Ես իմ մանդատի տերն եմ ու գտնում եմ, որ չի կարելի ԱԺ-ն լուծարել միայն նրա համար, որ օրվա իշխանություններին դուր չի գալիս Ազգային ժողովի կազմը, կամ ինքը մտավախություն ունի, որ այսօր իրեն ընտրած ուժերը վաղը իր վատ աշխատանքի դեպքում իրեն վստահություն չտան, թող այնպես աշխատի, որ ոչ թե պակասի վստահողների թիվը, այլ՝ ավելանա։ Պարոն Փաշինյան, քանի դեռ դուք գնում եք ասֆալտին փռելու, խելքներդ գլուխդ հավաքելու ուղղությամբ, քանի դեռ դուք գնում եք թե՛ Խաչատուրովի, թե՛ Քոչարյանի գործերը քաղաքականացնելով, դժվար թե, եղբայր, ձեր քաղաքական դաշնակիցների թիվն ավելանա», - ասաց նա։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ խորհրդարանը մայիսի 8-ին Փաշինյանին ընտրել է վարչապետ ոչ թե արտահերթ ընտրություններ կազմակերպելու կամ հրաժարական տալու համար, այլ՝ որպեսզի լուծի այն կուտակված բազմաթիվ խնդիրները, որ մասին նաև ինքն է խոսել, և որի լուծումը հասարակությունը ակնկալում է ստանալ իրենից։
«Այնպես որ՝ հիմա աշխատելու ժամանակն է, պարոն Փաշինյան, աշխատեք, այլ ոչ թե մտածեք արտահերթ ընտրություններ կազմակերպելու կամ խորհրդարանը ցրելու ուղղությամբ։ Լավ կաշխատեք, ձեր կողմնակիցները կավելանան, վատ կաշխատեք, բնականաբար, քննադատողների թիվը կավելանա», - եզրափակեց խոսքը Է. Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից