ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Լույս» դաշինքը Երևանի աղբահանության հարցում երկարաժամկետ ծրագիր ունի 09/14/2018 14:43 | ԼՐԱՀՈՍ
«Լույս» դաշինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը սեպտեմբերի 14-ին շարունակել է Ավան վարչական շրջանում:
Ինչպես հաղորդում է դաշինքի ավագանու ցուցակի անդամները` քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ քայլերթ իրականացրեցին Ավան վարչական շրջանում, որից հետո Արտակ Զեյնալյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Անդրադառնալով Երևանի տարբեր թաղամասերի բակերում բազմաթիվ ավտոտնակների առկայությանը` նա ընդգծեց, թե մարդիկ մտածել են, որ ավելի կարևոր են իրենց ավտոտնակները, այդպես գումարվել է, և մայրաքաղաքի բակերը դարձել են ավտոտնակապատված: «Այդ միասնականության զգացողության բացակայությունն է, որ մենք պետք է կարողանանք կոտրել: Մենք ոչ թե ասում ենք` գալու ենք մենք դա ձեզ համար անենք, մենք գալու ենք համակարգը փոխելու, որպեսզի միասին այդ ամենն անենք: Դր համար մենք չենք ասում այս կամ այն ներդրումն ենք անելու: Մենք ստեղծելու ենք միջավայր, որպեսզի մարդիկ կարողանան ինքնարտահայտվել, ինքնադրսևորվել: Գաղափարների պակաս ժողովուրդը չունի, այդ գաղափարները կծնվեն և կստեղծեն աշխատանք, գործ, բիզնես»,- ասաց նա:
Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ իրենք շահագրգռված են քաղաքացու հարստացմամբ: Հարուստ քաղաքացին մեզ համար կարևոր արժեք է: Եթե մենք միջոցները ծախսենք ոչ անմիջականորեն նյութական շահ, արդյունք ստանալու համար, ապա մենք դա ծախսելու ենք ոչ նյութական բարիք ձևավորելու համար, որն ունիվերսալ է և սնուցում է մոտիվացիան նյութական բարիք ստեղծելու»,- նշեց Զեյնալյանը:
Նա այն կարծիքին է, որ Երևանի վրա ներդրումներ չեն կատարվել, որպեսզի դադարեցնեն, օրինակ, ջրահեռացման համակարգի վթարները, ինչի պատճառով շենքերը դառնում են վթարային: «Այսպիսի բազմաթիվ խնդիրներ չեն լուծվել, ինչի հետևանքով Երևանը քայքայվել է: Սա բոլորիս ժառանգությունն է, ընտրված քաղաքապետինը չի: Ես ուզում եմ, որ մենք բոլորս սա գիտակցենք: Սա մեր խնդիրն է»,- մանրամասնեց Զեյնալյանը:
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն նաև նկատեց` եթե Երևանի ավագանու նախորդ ընտրություններում աղբահանությունը թվարկվում էր որպես 8-րդ հիմնախնդիր, ապա ներկայումս այն առաջնային է: «Մենք պետք է առաջնահերթությամբ լուծենք աղբահանության հարցը: Սա կարճաժամկետ ծրագիր է, որը մենք կիրականացնենք: Իհարկե, այս ոլորտում ունենք նաև միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որպեսզի դեֆեկտը վերածենք էֆեկտի` կենցաղային աղբն օգտագործենք ի բարօրություն մեր համայնքի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից