Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

113 տոկոսով ավելացել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը. ամփոփում 09/14/2018   16:38  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ հրապարակվել է 2018թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական շարժընթացի ընդհանուր վիճակագրական պատկերը՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի արդյունքների հետ: Տեղեկացվել է նաև, որ հանրային առավել մեծ ուշադրության արժանացող կոռուպցիոն հանցատեսակներով քրեաիրավական շարժընթացն առավել մանրամասն կներկայացվի առանձին: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:

Ըստ այդմ՝ 2018թ. առաջին կիսամյակում արձանագրվել է հետևյալ պատկերը.

1. Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախություն

Նախապատրաստված 45 նյութերով հարուցվել են քրեական գործեր, ինչը 2017թ. 1-ին կիսամյակի ցուցանիշը (ընդամենը 4 նյութ) գերազանցում է 11 անգամ: Այս հանցագործության հատկանիշներով 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված 63 գործով քրեական հետապնդում է իրականացվել 9 անձի նկատմամբ: Մինչդեռ 2017թ. առաջին կիսամյակում այս հանցատեսակով վարույթում քննված 9 գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդամենը 1 անձ:

2.Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացում կամ վատնում.

Հարուցվել է 175 քրեական գործ այն դեպքում, երբ 2017թ. առաջին կիսամյակում հարուցվել է 25 քրեական գործ, այսինքն 7 անգամ քիչ: Եթե 2018թ. նշված ժամանակահատվածում վարույթում քննվել է 234 քրեական գործ, ապա 2017թ. նույն ընթացքում՝ 88 կամ 2.65 անգամ քիչ: Քրեական հետապնդում է իրականացվել 57 անձի նկատմամբ, ինչը 24-ով կամ 73%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակում արձանագրված վիճակից: Վարույթն ավարտված 52 քրեական գործից 14-ը՝ 24 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

3. Պաշտոնեական լիազորությունների չարաշահում.

Հարուցվել է 85 քրեական գործ, որը 15-ով կամ 21%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակի ցուցանիշից: Նշված հանցագործության հատկանիշներով վարույթում քննվել է 166 քրեական գործ, որոնցով քրեական հետապնդում է իրականացվել 64 անձի նկատմամբ, ինչը կրկնակի ավելի է 2017թ. առաջին կիսամյակի վիճակի համեմատ՝ (32): Ավարտվել է 69 գործի վարույթ, և 17 քրեական գործ՝ 35 անձի վերաբերյալ (2017թ.1-ին կիսամյակում՝ 15 գործ 27 անձի վերաբերյալ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դատարաններում քննվել է այս հանցագործության հատկանիշներով 14 քրեական գործ՝ 22 անձի վերաբերյալ: 11 գործով 18 անձ դատապարտվել է, որից 8-ը՝ ազատազրկման, 7-ը՝ տուգանքի, 1-ը՝ հիմնական այլ պատժի, 2-ի պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

4. Պաշտոնեական կեղծիք.

Այս հանցակազմով հարուցվել է 39 քրեական գործ, որը 30 տոկոսով ավելի է 2017թ.1-ին կիսամյակի արդյունքից՝ 30 քրեական գործ: Վարույթում քննվել է 73 քրեական գործ, որից ավարտվել է 24-ը: 13 գործ՝ 14 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված գործերով քրեական հետապնդում է իրականացվել 47 անձի նկատմամբ՝ որը կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ (24 անձ):

5. Ապօրինի հարստացում.

2018թ. 1-ին կիսամյակում նախապատրաստվել է 2 նյութ, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Դրանց նախաքննությունը ներկայումս շարունակվում է: Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 անձի նկատմամբ:

6. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալ

Նախապատրաստված բոլոր 15 նյութերով հարուցվել են քրեական գործեր: Համեմատության համար նշենք, որ այս հանցակազմով 2017թ. առաջին կիսամյակում հարուցվել է ընդամենը 1 քրեական գործ: 2018թ. նույն ընթացքում նշված հանցագործության վերաբերյալ վարույթում քննվել է 20 քրեական գործ, որոնցից 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 անձի նկատմամբ:

7.Կաշառք ստանալ, տալ, կաշառքի միջնորդություն.

Հաշվետու շրջանում այս հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 56 քրեական գործ՝ կրկնակի ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (28 քրեական գործ): Վարույթում քննվել է 106 քրեական գործ, ինչը ևս կրկնակի ավելի է 2017թ. առաջին կիսամյակի արդյունքից: Վարույթն ավարտված քրեական գործերից 19-ը՝ 49 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: ՄԻնչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 12 գործ՝ 18 անձի վերաբերյալ:

Վարույթում քննված գործերով քրեական հետապնդում է իրականացվել 115 անձի նկատմամբ, ինչը 61-ով կամ 113%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակի համեմատ:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]