ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զորքը Արցախից չի՞ բերվել. Դավիթ Բաբայանի անդրադարձը. «Ժողովուրդ» 09/13/2018 11:24 | ԼՐԱՀՈՍ
Մոսկվա այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Մասնավորապես, լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր. «Մեզ շատ են հարցնում, թե արդյոք Արցախի հարցում Հայաստանը պատրաստ է փոխզիջումների:
Ես հարկ եմ համարում ասել, որ առաջինը Ադրբեջանին պետք է հարցնել, թե արդյոք պատրաստ է փոխզիջումների, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Արցախի ու Հայաստանի հասցեին, որեւէ ձեւով ասել, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, դա կնշանակի թուլություն ի ցույց դնել: Մենք երբեք դա չենք անի: Հայաստանի հետ ոչ ոք չի կարող խոսել սպառնալիքների լեզվով, եւ մենք դա թույլ չենք տա»: Փաշինյանը ԼՂ հիմնախնդրին անդրադարձել էր նաեւ ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում: Մասնավորապես, ըստ նրա, գուցե ղարաբաղյան բանակցային գործընթացը տեղից չի շարժվում բանակցությունների սխալ ձեւաչափի պատճառով: «Ես ի նկատի ունեմ ղարաբաղյան կողմի մասնակցությունը, այսինքն՝ այն, որ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցություններին»,- ասել էր նա:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, վարչապետ Փաշինյանը Ռուսաստանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե Արցախը Հայաստանի մի մաս է պատկերացնում: Ինչպե՞ս կմեկնակաբանեք այս հայտարարությունը:
-Կարծում եմ` ցանկացած հայ էլ ունի այդ երազանքը: Եվ դա մեզ բոլորիս համար էլ գերնպատակ է: Ուզում ենք եւ պետք է ձգտենք դրա իրականացմանը: Սա պարզապես ժամանակի խնդիր է: Ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում դժվար գտնենք մեկին, ով չի ցանկանա դա: Իհարկե նշեմ, որ Հայաստանն ու Արցախը միեւնույնն է, միասին են:
-Ինչպե՞ս եք պատկերացնում դրա իրականացումը:
-Եթե ընդունում ենք այն, որ Արցախն ու Հայաստանը միասին մեկ հայրենիք են, ուրեմն մենք արդեն մեծ ձեռքբերում ունենք: Հարցի լուծումը, իհարկե, կախված է նաեւ աշխարհաղաքական տարբեր հոսանքներից եւ գլոբալ միտումներից: Մեր միասնականությունը ոչինչ չի կարող խարխլել: Գերնպատակին հասնելու ճանապարհը տեսնում եմ երկու պետությունների հզորացմամբ եւ Արցախի հարցի լուծման միջոցով:
-Այսօր ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մարտի 1-ի վերաբերյալ նոր հայտարարություն արեց: Ըստ Խաչատրյանի` 2008թ. փետրվարյան իրադարձությունների ժամանակ 0038 գաղտնի հրամանից հետո, որոշվել է Երեւանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների: Այդ ընթացքում սահմանում գտնվող զինվորները առանց հերթափոխի են ծառայել, արդյունքում եղել է դիվերսիա, ազդել է բանակի մարտունակության վրա: Խաչատրյանն ասել է, որ ամենախայտառակը նախկին պաշտոնյաների կողմից զինվորներին վարձկան սարքելն է:
-Ամբողջ ծավալով ասելով` նա նկատի ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը: Արցախի հետ դա կապ չունի: Սխալ հասցեով եք տալիս այդ հարցը: Ես չեմ կարող որեւէ կերպ մեկնաբանել:
Լուսինե Մինասյան
Հարցազրույցն ամբողջությամբ «Ժողովուրդ»-ի՝ 13.09.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից