ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը մանրամասնեց Խաչատուրովին կալանավորելու մասին ԱԱԾ տնօրենի հետ ունեցած խոսակցությունը 09/12/2018 18:32 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության վարչապետՆիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության որոշման մասին իմացել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանից: ՀՀ վարչապետն այս մասին հայտնեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին` արդյոք Յուրի Խաչատուրովին կալանավորելու հետ կապված ԱԱԾ տնօրենը կամ ՀՔԾ պետը իր հետ խոսե՞լ են, և, եթե խոսել են, ի՞նչ են ասել:
«Երբ ես Հատուկ քննչական ծառայության պետի թեկնածու եմ առաջադրել, ես թեկնածուի հետ ունեցել եմ հետևյալ պայմանավորվածությունը, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան, Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, և, եթե քննության օբյեկտիվ ընթացքը որևէ պարագայում հանգեցնում է որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտության` հանուն քննության շահերի, ուրեմն նա պետք է այդ գործողությունն անի` անկախ նրանից, թե ում մասին է խոսքը: Դրանից հետո ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, որ փորձ է արվում, ավանդույթների համաձայն, ինձ հետ ճշտել, թե ես լո՞ւրջ էի ասում, որ կարելի է Հայաստանում օբյեկտիվ քննություն իրականացնել և, եթե մաքուր իրավական տեսակետից որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտություն կա, ապա այդ գործողությունները քննչական մարմինները պետք է իրականություն դարձնեն: Եվ տվյալ դեպքում, ես իմացել եմ ԱԱԾ տնօրենից, որ ՀՔԾ-ն նման որոշում է կայացնում: Ես տեղեկացել եմ իրավիճակի մասին, այդ ժամանակ Սանկտ Պետերբուրգում էի: Քանի որ հարց է եղել, ասել եմ, որ ինչպես պայմանավորվել ենք՝ քաղաքական որևէ խոչընդոտ չկա, իսկ եթե քննչական մարմինը գտնում է, որ որևէ մեկին պետք է կալանավորել, ձերբակալել, դա պետք է տեղի ունենա: Ես այս դիրքորոշումը վերահաստատում եմ Ազգային ժողովի ամբիոնից, վերահաստատել եմ նախկինում ու կվերահաստատեմ ապագայում»,- մանրամասնեց վարչապետը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն կլինեն նրա քայլերը, եթե հանկարծ համացանցում հայտնվի նաև իր և ԱԱԾ տնօրենի հիշյալ խոսակցությունը: «Ես կարող եմ իմ ունեցած խոսակցությունները հրապարակել ինքս, ցանկացած պահի: Ես որևէ խնդիր չունեմ: Թող հրապարակվի, չի կարող լինել ձայնագրություն իմ այս նշած սկզբունքից և տրամաբանությունից դուրս: Ես ձեր փոխարեն հարցն ավելի հետաքրքիր կձևակերպեի: Օրինակ` ես կհարցնեի` այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ Յուրի Խաչատուրովը չհայտնվեց կալանքի տակ: Բայց քանի որ ինձ 18 վայրկյան ժամանակ է մնացել, ես չեմ կարող և՛ հարցը ձևակերպել, և՛ դրան պատասխանել: Եթե ուրիշները կհետաքրքրվեն այս հարցով, ես կարող եմ ավելի մանրամասն պարզաբանումներ տալ: Հույս ունեմ հերթագրվածները սրա հետ կապված հարց կտան, որպեսզի ես կարողանամ մանրամասներ ներկայացնել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան